«Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House

  • Home
  • «Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House

«Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House Ուսումնական, գեղարվեստական, մանկապատանեկան, գիտահանրամատչելի գրականություն։

«Զանգակ»-ը գրահրատարակչական գործունեություն է ծավալում 1997 թվականից և Հայաստանի առաջատար դասագրքաստեղծ հրատարակչություններից է: Հրատարակում է դասագրքեր հայաստանյան եւ Սփյուռքի դպրոցների համար, ուսումնաօժանդակ գրականություն, գիտական ամսագրեր, ինչպես նաեւ մանկապատանեկան, գեղարվեստական և թարգմանական գրականություն:

Համագործակցելով միջազգային հրատարակչությունների, գրական գործակալությունների, Սփյուռք

ի, ինչպես նաև տեղի հեղինակների հետ՝ «Զանգակ»-ը ներկայացնում է համաշխարհային և հայ հեղինակների՝ լավագույն գործերը՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից:

Հրատարակչությունն իրականացնում է ամենամյա և պարբերական կրթական և մշակութային միջոցառումներ՝ ամրապնդելով ու զարգացնելով ընթերցող հասարակության հետ կապը:

«Զանգակ 97» ՍՊԸ –ի կազմում գործում է նաև տպարան:

📚🎉 Տոն է «Զանգակ» գրատանը 🎉📚1997-ից ի վեր «Զանգակ» հրատարակչությունը ստեղծում է գրքեր, որոնք կրթում են, ոգեշնչում և սերմ...
19/07/2025

📚🎉 Տոն է «Զանգակ» գրատանը 🎉📚

1997-ից ի վեր «Զանգակ» հրատարակչությունը ստեղծում է գրքեր, որոնք կրթում են, ոգեշնչում և սերմանում սեր ընթերցանության հանդեպ։
Իսկ արդեն 2012-ի հենց այս օրը բացվեց «Զանգակ» գրատան առաջին մասնաճյուղը՝ ընթերցանությունը դարձնելով ավելի մոտ և հասանելի բոլորի համար։ Այսօր արդեն «Զանգակ» գրախանութների ցանցը ամենամեծերից է Հայաստանում։

Արի՛ միասին նշենք քո սիրելի գրատան տարեդարձը և ստացի՛ր հատուկ այս օրվա համար պատրաստված նվերները 👇
✨ 15% զեղչ՝ գրքերի ամբողջ տեսականու համար
🎁 Նվերներ՝ բոլոր գնորդներին
☕ Հյուրասիրություն և տոնական տրամադրություն

«Ամառային ընթերցանություն» ծրագրի  մարզային այցելությունները շարունակվում են։ Այսօր՝ ժամը 17․00-ին սիրով կսպասենք  Աբովյ...
18/07/2025

«Ամառային ընթերցանություն» ծրագրի մարզային այցելությունները շարունակվում են։ Այսօր՝ ժամը 17․00-ին սիրով կսպասենք Աբովյան քաղաքի Pen shop գրախանութում🥰

«Եթե դու չես վերահսկում քո կյանքը, ինչ-որ մեկը դա կանի քո փոխարեն» 🤔Իսկ ինչպե՞ս տեր կանգնել սեփական կյանքին ու գտնել այն...
17/07/2025

«Եթե դու չես վերահսկում քո կյանքը, ինչ-որ մեկը դա կանի քո փոխարեն» 🤔
Իսկ ինչպե՞ս տեր կանգնել սեփական կյանքին ու գտնել այն երջանկությունն ու ներդաշնակությունը, որ հենց քեզ է նախատեսված։ Պետք է ընդամենը հրաժարվել արմատացած հին սովորություններից և ինքդ քեզ հետ կնքել չորս պարզ, բայց հզոր համաձայնություն՝

🔹 Անթերի եղի՛ր խոսքումդ
🔹 Ոչինչ քո հասցեին մի՛ ընդունիր
🔹 Ենթադրություններ մի՛ արա
🔹 Միշտ ձգտի՛ր անել քեզնից կախված ամեն բան

📖 Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» ոչ միայն գիրք է, այլ ուղեցույց՝ դեպի ներս նայելու, խաղաղ ապրելու ու գիտակցված ընտրություններ անելու ճանապարհին։

🌊 Գուցե դուք էլ այս ամռանը ճամպրուկի մեջ տեղ պահեք հենց այս գրքի համար։ Այն կօգնի բոլորովին այլ աչքով նայել այն հարցերին, որոնք վաղուց խանգարում են առաջ շարժվել…և գուցե հենց այս ամառ ազատությունն ավելի մոտ լինի, քան երբևէ 🛤✨

Մութ, մութ անտառում մի փոքրիկ մկնիկ  է քայլում…Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կպատահի, եթե նա մի օր հանդիպի  անտառի թավամազ և ժան...
16/07/2025

Մութ, մութ անտառում մի փոքրիկ մկնիկ է քայլում…Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կպատահի, եթե նա մի օր հանդիպի անտառի թավամազ և ժանիքավոր բնակչին՝ Գրաֆալոյին, բվին ու օձին🤫
🐭Ասենք միայն, որ մկնիկը շա՜տ հնարամիտ էր, այս գրքի հերոսներն էլ այնքա՜ն զվարճալի են ու խելացի, որ անմիջապես 3-7 տարեկան երեխաների լավագույն ընկերները կդառնան։
📖Վառ նկարազարդումներով, հումորով և հեքիաթային մթնոլորտով այս գիրքը գրավել է երեխաներին ամբողջ աշխարհում, թարգմանվել տասնյակ լեզուներով ու վաճառվել միլիոնավոր օրինակներով։ Եթե քո երեխան դեռ չի ճանաչում Գրաֆալոյին՝ ճիշտ ժամանակն է ծանոթանալու🤩
https://zangak.am/the-gruffalo
#պատկերագիրք #Գրաֆալո

✍️Որպեսզի գտնես քեզ, երբեմն պետք է կորչես🌸«Ուտել, աղոթել, սիրել» համաշխարհային բեսթսելերը կօգնի մի պահ կտրվել առօրյայից ...
15/07/2025

✍️Որպեսզի գտնես քեզ, երբեմն պետք է կորչես🌸

«Ուտել, աղոթել, սիրել» համաշխարհային բեսթսելերը կօգնի մի պահ կտրվել առօրյայից ու բացահայտել իտալական համերն ու հույզերը, հնդկական լռությունն ու Ինդոնեզիայի սիրառատ պարզությունը․․․գնալ քո երջանկության հետևից, որ գուցե աշխարհի մյուս ծայրում, իսկ գուցե հենց քո ներսում է քեզ սպասում․․․👇
https://zangak.am/eat-pray-love

«Ամառային ընթերցանություն 2025»-ի մասնակիցները շատ են հավանել այս տարվա գլխավոր գիրքը՝ շվեդ աշխարհահռչակ մանկագիր Աստրիդ...
15/07/2025

«Ամառային ընթերցանություն 2025»-ի մասնակիցները շատ են հավանել այս տարվա գլխավոր գիրքը՝ շվեդ աշխարհահռչակ մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Մի՛ո, իմ Մի՛ո» հեքիաթը✨

📖Հուզիչ, կախարդական ու խորիմաստ այս պատմության հերոսների հետ նրանք անցնում են աշխարհից աշխարհ, բացահայտում տարբեր արժեքներ, սովորում սիրո, ընկերասիրության ու հոգատարության միջոցով ավելի գեղեցիկ դարձնել աշխարհը, որտեղ ապրում են։
Իսկ դու կարդացե՞լ ես գիրքը, գրի՜ր մեկնաբանությունում✨
https://zangak.am/mio-my-mio

Ամառն այնքա՜ն ուրախ ու գրքերով լի է «Զանգակ»-ի հետ🌞📖Փոքրիկ ընթերցողները կարդում են ու փոխանակում, մասնակցում միջոցառումն...
14/07/2025

Ամառն այնքա՜ն ուրախ ու գրքերով լի է «Զանգակ»-ի հետ🌞📖
Փոքրիկ ընթերցողները կարդում են ու փոխանակում, մասնակցում միջոցառումների ու բացահայտում նորանոր հեքիաթային աշխարհներ։

Ամառային ընթերցանության հաջորդ երևանյան հանդիպումը հուլիսի 21-ին է, իսկ հուլիսի 18-ին հյուր կգնանք Աբովյան քաղաքի փոքրիկ ընթերցասերներին🤩

📘Վերջերս «Զանգակ» հրատարակչությունը ընթերցողի սեղանին դրեց XX դարի  խոշորագույն դրամատուրգ, Նոբելյան մրցանակակիր  Լուիջի...
14/07/2025

📘Վերջերս «Զանգակ» հրատարակչությունը ընթերցողի սեղանին դրեց XX դարի խոշորագույն դրամատուրգ, Նոբելյան մրցանակակիր Լուիջի Պիրանդելլոյի պիեսների ժողովածուի հայերեն թարգմանությունը։
🎥Աբսուրդի թատրոնի նախահայրերից մեկը համարվող Պիրանդելլոյի ամենահայտնի պիեսների հայերեն հրատարակությանն անդրադարձել է Հանրային հեռուստատեսությունը👇

Լուիջի Պիրանդելլոյի «Պիեսներ»-ը՝ հայերեն

«Զանգակ» հրատարակչության հաշվապահական թիմում նոր թափուր հաստիք ունենք։ Եթե փորձառու հաշվապահ ես, ունես բարձրագույն տնտես...
14/07/2025

«Զանգակ» հրատարակչության հաշվապահական թիմում նոր թափուր հաստիք ունենք։ Եթե փորձառու հաշվապահ ես, ունես բարձրագույն տնտեսագիտական կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, միացի՜ր մեզ💛

Դիմելու կարգին և մյուս մանրամասներին կարող ես ծանոթանալ՝ անցնելով հղումով👇

«Զանգակ» հրատարակչությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահի։ Աշխատանքային պարտականություններ - Հաշիվների դուրսգրում, - Ստացված հաշիվների անց...

Անգամ ամառային տապին կզգաք նրա սառցային ու սթափեցնող ներկայությունը։ Նա գալիս է ձյան հետ։ Իսկ նրա հեռանալուց հետո մնում ...
11/07/2025

Անգամ ամառային տապին կզգաք նրա սառցային ու սթափեցնող ներկայությունը։ Նա գալիս է ձյան հետ։ Իսկ նրա հեռանալուց հետո մնում է մի կնոջ դի և մի... ձնեմարդ։ Ո՞վ է նա՝ որ չի թաքնվում, բայց չի բացահայտվում։Հետաքննությունը վարում է Հարի Հոլեն⛄️🌊

📖 Յու Նեսբյո | Ձնեմարդը
Հանրահայտ սկանդինավյան թրիլեր, որ սառեցնում է օդը և արյունը երակներում։

‼️ Գիրքը բացելուց առաջ հետաձգեք բոլոր գործերը…Չեք կարողանալու այն փակել, մինչև չկարդաք ամենավերջին տողը👀👣

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37410232528

Alerts

Be the first to know and let us send you an email when «Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share

Մեր մասին

«Զանգակ»-ը գրահրատարակչական գործունեություն է ծավալում 1997 թվականից և Հայաստանի առաջատար դասագրքաստեղծ հրատարակչություններից է: Հրատարակում է դասագրքեր հայաստանյան եւ Սփյուռքի դպրոցների համար, ուսումնաօժանդակ գրականություն, գիտական ամսագրեր, ինչպես նաեւ մանկապատանեկան, գեղարվեստական և թարգմանական գրականություն:

Համագործակցելով միջազգային հրատարակչությունների, գրական գործակալությունների, Սփյուռքի, ինչպես նաև տեղի հեղինակների հետ՝ «Զանգակ»-ը ներկայացնում է համաշխարհային և հայ հեղինակների՝ լավագույն գործերը՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից:

Հրատարակչությունն իրականացնում է ամենամյա և պարբերական կրթական և մշակութային միջոցառումներ՝ ամրապնդելով ու զարգացնելով ընթերցող հասարակության հետ կապը:

«Զանգակ 97» ՍՊԸ –ի կազմում գործում է նաև տպարան: