Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation

Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation Հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ։ The Child Development Foundation was established in September 2009.

Մանկական զարգացման հիմնադրամը մատուցում է հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, էրգոթերապիստի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ:

Հիմնադրամը հիմնադրվել է 2009թ. սեպտեմբերին, Երևանում, իսկ 2019-ից սկսած` մեր կենտրոնները մասնագիտական ծառայություններ են մատուցում Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ և Արենի համայնքներում:

Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխա

ների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների և ծնողների համար:

Հիմնադրամը իրականացնում է նաև սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար:

2002-ից գործող դիզայն լաբորատորիայի հիմքի վրա Հիմնադրամը 2016-ին գրանցեցեց «ԶարՄան» ապրանքանիշը: «ԶարՄան»-ը զբաղվում է «խոսող տետրերի» և էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղերի ստեղծմամբ և արտադրությամբ: Իսկ ստացված եկամուտն ուղղվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաներին անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների մատուցմանն ու այլ սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում:

2002-2023թթ. ընկած ժամանակահատվածում Հիմնադրամում տարբեր ծառայություններ և աջակցություն է ստացել ավելի քան 3250 երեխա:
Ամսական կտրվածքով մեր կենտրոններ է հաճախում 300-350 երեխա:

______________________________

The Child Development Foundation (CDF) actively provides professional services to support vulnerable children and their families, works to enrich the methodology by developing various useful resources for parents, children, specialists and educators working with children. Seminars and trainings were organized for parents and children, as well as the specialists in the field of child protection, education and community development. Today, the CDF contributes to the protection of child rights, promotes children’s healthy development and inclusion of vulnerable groups into society. Before that, since 2002 the Foundation operated as a Child Development Centre (CDC) within World Vision Armenia’s Inclusive Education Project. In 2004-2008, the CDC was involved in Children in Especially Difficult Circumstances Project aiming to support children in difficult circumstances and their families. During the period of 2002-2008, more than 500 children benefited from a variety of services provided by the Centre.

✅Սոցիալական աշխատանքի փորձագետ Հերմինե Փայտյանը, որպես Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ, հուլիսի 22-23-ը մասն...
23/07/2025

✅Սոցիալական աշխատանքի փորձագետ Հերմինե Փայտյանը, որպես Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ, հուլիսի 22-23-ը մասնակցել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Քաղաքացիակենտրոն ծառայությունների նախագծում. Երկրորդ աշխատաժողովին։

📊Աշխատաժողովի ընթացքում ՀՀ 6 խոշորացված համայնքների ներկայացուցիչ թիմերը (Թալին, Գավառ, Նոյեմբերյան, Մարտունի, Ակունք, Տաշիր) ներկայացրեցին համայնքային զարգացման իրենց ծրագրերը և նախանշեցին դրանց իրագործման ուղիները։
Այս գործում Հերմինեն աջակցում էր Թալինի թիմին։

❗Ծրագրերը միտում ունեն հաստատվելուց հետո կյանքի կոչվել ծրագրի աջակից GIZ Armeniaյի ֆինանսավորմամբ։

Հաջողություն մաղթենք բոլոր թիմերին և թող իրականացվող ծրագրերը նպաստեն մեր համայնքների զարգացմանն ու առաջընթացին։
-------------------- -


#ՄԶՀ

🎶ԵՐԱԺՇՏԱԹԵՐԱՊԻԱ․ Բոլորս էլ գիտենք երաժշտության թերապևտիկ ազդեցության մասին, սակայն երբևէ մտածե՞լ եք, թե կոնկրետ ինչ ազդե...
22/07/2025

🎶ԵՐԱԺՇՏԱԹԵՐԱՊԻԱ․
Բոլորս էլ գիտենք երաժշտության թերապևտիկ ազդեցության մասին, սակայն երբևէ մտածե՞լ եք, թե կոնկրետ ինչ ազդեցություն այն ունի մեր և հատկապես՝ երեխաների կյանքում։

📍Դե եկեք այս և այլ հետաքրքիր ու կարևոր հարցեր քննարկենք մեր տեղեկատվական ԱՆՎՃԱՐ հանդիպմանը։

Խոսելու ենք հետևյալ հարցերի շուրջ․
🪇Ի՞նչ է բովանդակային երաժշտաթերապիան, որոնք են դրա հիմնական նպատակները և ինչ գործիքներ ու մեթոդներ ենք կիրառում։
🪇Երաժշտություն և ձայն․ ինչպե՞ս է երաժշտությունն ընկալվում նախածննդյան շրջանում, ի՞նչ ազդեցություն ունի բարձր ձայնը 0-5 տարեկան երեխաների վրա, ստերեոտիպային երաժշտության ազդեցությունը զարգացման խանգարումների դեպքում։
🪇Ինչու՞ և ինչպե՞ս է երաժշտաթերապիան նպաստում խոսքի զարգացմանը՝ լրիվ կամ մասնակի բացակայության դեպքում, ի՞նչ գործիքներ ենք կիրառում երեխայի հուզական արտահայտչամիջոցներն ակտիվացնելու նպատակով։

⭐Հանդիպումը կվարի Մանկական զարգացման հիմնադրամի երաժշտաթերապևտ Կատյա Գրիգորյանը։

📅Հուլիսի 28, ժ․16։00
📍 Երևան, Ռ․ Մելիքյան 1։

🟢Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել՝
🔗 https://forms.gle/KXTNFAy9FhrUrqY89

Տեղերը սահմանափակ են։
--------------------- -
#երաժշտաթերապիա

#ՄԶՀ

📣 ԿԱՎԱԹԵՐԱՊԻԱ․  նոր ծառայություն Մանկական զարգացման հիմնադրամում։👪Սիրելի' ծնողներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսո...
21/07/2025

📣 ԿԱՎԱԹԵՐԱՊԻԱ․ նոր ծառայություն Մանկական զարգացման հիմնադրամում։

👪Սիրելի' ծնողներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսուհետ մեզ մոտ գործում է նոր ծառայություն․ կավաթերապիա։ Հետաքրքրե՞ց, դե ուրեմն գրանցվեք մեր ԱՆՎՃԱՐ տեղեկատվական հանդիպմանը, որի ընթացքում կիմանաք՝
🔸ինչ է կավաթերապիան և ինչպես է այն աշխատում տարբեր տարիքի բնականոն զարգացում ունեցող երեխաների դեպքում,
🔸ինչպես է այն աշխատում տարբեր տարիքի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դեպքում,
🔸ինչպե՞ս է կավի հետ աշխատանքը նպաստում խոսքի, վարքային և հուզական դժվարությունների հաղթահարմանը,
🔸ինչպե՞ս է այն զարգացնում ինքնավստահությունը, ուշադրությունը և երևակայությունը։

Հանդիպման ընթացքում կունենաք հնարավորություն՝
🔹անձամբ աշխատել կավով, փորձարկել դրա ազդեցությունը,
🔹հարցեր ուղղել մասնագետին, ստանալ անհատական խորհուրդներ,
🔹և ամենակարևորը՝ ձեռք բերել վստահություն ծառայությունից օգտվելու հարցում։

🟢Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, գրանցումը՝ պարտադիր։
Տեղերը սահմանափակ են։
🔗Գրանցվելու համար․ https://forms.gle/2ewoyhqaEBRsTDgU9

📅Հուլիսի 24, ժ․ 15:00–16:30
📍Ռոմանոս Մելիքյան 1
------------------------
#կավաթերապիա

#ՄԶՀ

✅Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipalityի աջակցությամբ Մանկական զարգացման հիմնադրամը մեկնար...
18/07/2025

✅Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipalityի աջակցությամբ Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի նպատակն է աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների 50 երեխաների՝ ստեղծելով անհատական կարիքներին հարմարեցված միջավայր՝ նրանց զարգացման, վերականգնման և սոցիալական ներառման համար:

📍Ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից երեխաներին մատուցվում են սոցիալ-հոգեբանական, լոգոպեդական, հատուկ մանկավարժական, երաժշտաթերապիայի թերապևտիկ ծառայություններ:

👫Ծրագիրը մեկնարկել է ս.թ ապրիլից և, արդեն իսկ, նախատեսված 50 երեխաներից 40-ը ստանում են իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ:
----------------------- -
#Երևան

#ՄԶՀ

🟡  📍Մանկական զարգացման հիմնադրամի Վեդու կենտրոնում մեկնարկեց նոր ծառայություն՝ ադապտիվ ֆիզկուլտուրա։✅Հիմնադրամի Ջերմուկի...
16/07/2025

🟡

📍Մանկական զարգացման հիմնադրամի Վեդու կենտրոնում մեկնարկեց նոր ծառայություն՝ ադապտիվ ֆիզկուլտուրա։

✅Հիմնադրամի Ջերմուկի կենտրոնում ադապտիվ ֆիզկուլտուրայի ծառայությունը գործում է ավելի քան 5 տարի, և Վեդու կենտրոնում ծառայության ներդրման փուլում Ջերմուկի կենտրոնի ավագ մասնագետի հետ իրականացվում է փորձի փոխանակում, սուպերվիզիա։

🏘️Մեր 2 կենտրոնների մասնագետներն այս շրջանում իրականացնում են #համատեղ գնահատումներ Վեդիում, ինչպես նաև խորհրդատվական աշխատանք ծնողների ու երեխաների հետ։

🔹Այս համագործակցությունն օգնում է բարձրացնել մասնագիտական կարողությունները տեղում՝ միաժամանակ ապահովելով որակյալ աջակցություն երեխաներին։ Արդեն 11 երեխա ստացել է առաջնային խորհրդատվություն մասնագետների կողմից։

🔹Ծառայությունն ուղղված է զարգացման խնդիրներ ունեցող երեխաների շարժունակության ու ֆիզիկական կարողությունների բարելավմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները։

🔹Ծառայությունն իրականացվում է անվճար և անհատական մոտեցմամբ։
------------------------------ --
#ադապտիվ
#Ջերմուկ


#ՄԶՀ

🟡 #Արենի   🏥Այս անգամ Արենիի կենտրոնի «Խաղում եմ սովորելով» ամառային ճամբարի սաներն այցելեցին Արենիի բժշկական կենտրոն և ...
11/07/2025

🟡 #Արենի

🏥Այս անգամ Արենիի կենտրոնի «Խաղում եմ սովորելով» ամառային ճամբարի սաներն այցելեցին Արենիի բժշկական կենտրոն և հանդիպեցին բժիշկ Արամ Հարությունյանի հետ։

⚕️Հանիպման ընթացքում բժիշկը երեխաների հետ զրուցեց առողջ ապրելակերպի և մարդու մարմնի ու զգայարանների վերաբերյալ հետքրքիր ու կարևոր հարցերի շուրջ։

💬👫Զրույցը ձևավորվեց հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց երեխաներին ակտիվ շփվել և ներգրավվել քննարկմանը։

🏠Այնուհետև ուսուցումը շարունակվեց կենտրոնում․ դերային խաղի միջոցով երեխաները հանդես եկան որպես բժիշկներ ու բուժառուներ՝ ամրապնդելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։

✅Նման հանդիպումները ոչ միայն ուսուցողական են, այլև նպաստում են երեխաների ընդհանուր զարգացմանը, սոցիալիզացիային։

💙🧡Շնորհակալ ենք բժշկին իր տրամադրած ժամանակի և մեր երեխաներին փոխանցած գիտելիքի համար։
---------- -
#Արենի #ճամբար

🟡Հիմնադրամի Արենիի կենտրոնի ամառային ճամբարի երեխաներն այցելեցին Արենիի միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպեցին Երևանի երկրագի...
10/07/2025

🟡Հիմնադրամի Արենիի կենտրոնի ամառային ճամբարի երեխաներն այցելեցին Արենիի միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպեցին Երևանի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին։

🌿Երեխաները ծանոթացան հայկական լեռնաշխարհի քարերին ու բույսերին, ապա մասնակցեցին գործնական աշխատանքի։

🖼️Ուսուցողական հանդիպումը եզրափակվեց յուրահատուկ ստեղծագործությամբ․ երեխաներն այդ նյութերով պատրաստեցին բացիկներ իրենց մայրիկների համար։

🧡📚Երեխաների հետաքրքրությունն ու ոգևորությունն անչափ մեծ էր․ սա գիտելիքի ու սիրո իսկական համադրություն էր։
---------- -
#Արենի

🟡Մանկական զարգացման հիմնադրամի Արենիի կենտրոնում հունիսից մեկնարկել է «Խաղում եմ սովորելով»  ՝ նախատեսված 5-ից 7 տարեկան...
09/07/2025

🟡Մանկական զարգացման հիմնադրամի Արենիի կենտրոնում հունիսից մեկնարկել է «Խաղում եմ սովորելով» ՝ նախատեսված 5-ից 7 տարեկան երեխաների համար։

✅Ճամբարն առաջարկում է հագեցած ու բազմազան ծրագիր․
▫️մայրենի լեզու,
▫️մաթեմատիկա,
▫️աշխարհաճանաչում,
▫️պատկերացումների զարգացում,
▫️ստեղծագործական պարապմունքներ (նկարչություն, ապլիկացիա, ավազաթերապիա),
▫️զարգացնող խաղեր։

🏠Մեզ մոտ երեխաներն ամեն օր որևէ նոր բան են սովորում՝ խաղերի, ստեղծագործական աշխատանքի ու զրույցների միջոցով։
Այս նախաձեռնությունն օգնում է փոքրիկներին զարգացնել մտածողությունը, խոսքը, երևակայությունն ու շփման հմտությունները՝ ապահով ու սիրով լի միջավայրում։

---------- -
#Արենի

#ՄԶՀ

🟡Այս պահին Հիմնադրամի Վեդու կենտրոնում ծառայություններ են ստանում ինչպես Միասնական սոցիալական ծառայության տարածքային կեն...
07/07/2025

🟡Այս պահին Հիմնադրամի Վեդու կենտրոնում ծառայություններ են ստանում ինչպես Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից (ՄՍԾՏԿ), այնպես էլ համայնքապետարանից, մանկապարտեզներից և դպրոցներից ուղղորդված երեխաներ։

✅Այս փուլում իրականացվում է մոնիթորինգ այն ընտանիքների հետ, որոնց հետ աշխատանքն սկսվել էր տարվա սկզբից։ Ամփոփում և ամրապնդում ենք ձեռքբերումները, որպեսզի կարողանանք ճանապարհել փոքրիկներին, և սկսում ենք խորհդատվություններ անցկացնել նոր ընտանիքների հետ՝ տրամադրելու անհրաժեշտ ծառայությունները։

----------------------- -
#Վեդի

#ՄԶՀ

📍Հիմնադրամի Վեդու կենտրոնում մասնագիտական աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով։🔹Լոգոպեդի աջակցությամբ երեխաներն ը...
03/07/2025

📍Հիմնադրամի Վեդու կենտրոնում մասնագիտական աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով։

🔹Լոգոպեդի աջակցությամբ երեխաներն ընդլայնում են բառապաշարը, ամրապնդում են ընդհանուր ճանաչողական հմտությունները, իսկ խաղի և խմբային աշխատանքի միջոցով զարգանում է նաև նրանց շփման և հաղորդակցման կարողությունները, ինչը նպաստում է ներառմանը կրթական գործընթացին։
---------------------- -
#լոգոպեդ #Վեդի

#ՄԶՀ

🔸Հիմնադրամի Վեդու կենտրոնում հոգեբանն աշխատում է երեխաների հետ անհատական և խմբային ձևաչափերով։ Մասնագետի աշխատանքը միտվա...
02/07/2025

🔸Հիմնադրամի Վեդու կենտրոնում հոգեբանն աշխատում է երեխաների հետ անհատական և խմբային ձևաչափերով։ Մասնագետի աշխատանքը միտված է զարգացնելու կոգնիտիվ ֆունկցիաները, ինչպիսիք են` ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը և այլն։

💬«Երկու ձեռքերի միաժամանակյա աշխատանքը խթանում է ուղեղի աջ և ձախ կիսագնդերի համադրված գործունեությունը, ինչը նպաստում է երեխայի ընդհանուր մտավոր զարգացմանը», — նշում է կենտրոնի հոգեբան Արփի Խաչատրյանը։

📍Սպասում ենք ձեզ Վեդու կենտրոնում՝ սիրով ու մասնագիտական մոտեցմամբ։
---------------------- -


#ՄԶՀ

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37495004186

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation:

Share

Our Story

Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների և ծնողների համար: Մենք մատուցում ենք հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, արտ թերապևտի, էրգոթերապևտի, ֆիզիոթերապևտի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ: Հիմնադրամը իրականացնում է նաև սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար:

Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին: Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում: 2002-2014թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում տարբեր ծառայություններ և աջակցություն է ստացել ավելի քան 1500 երեխա: ______________________________ The Child Development Foundation (CDF) was established in September 2009. Before that, since 2002 the Foundation operated as a Child Development Centre (CDC) within World Vision Armenia’s Inclusive Education Project. In 2004-2008, the CDC was involved in Children in Especially Difficult Circumstances Project aiming to support children in difficult circumstances and their families. During the period of 2002-2008, more than 500 children benefited from a variety of services provided by the Centre. Seminars and trainings were organized for parents and children, as well as the specialists in the field of child protection, education and community development. Today, the CDF contributes to the protection of child rights, promotes children’s healthy development and inclusion of vulnerable groups into society. The Foundation actively provides professional services to support vulnerable children and their families, works to enrich the methodology by developing various useful resources for parents, children, specialists and educators working with children.