
12/09/2025
Սույն թվականի սեպտեմբերի 16-22-ը Լեհաստանի Կրակով քաղաքում կկայանա Միջազգային ոստիկանական ասոցիացիայի 68-րդ գագաթնաժողովը։
Հայաստանի պատվիրակությունը ներկա կլինի Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ։
Այս կարևոր իրադարձությունը հերթական հնարավորություն է հանդիպումների, փորձի փոխանակման, միջազգային կապերի ամրապնդման և միջազգային ոստիկանական ընկերության արժեքները տոնելու համար։ Հայաստանի պատվիրակությունը շարունակում է ակտիվորեն մասնակցել այս միջոցառումներին և բարձրացնել մեր հանրապետության ներկայությունը այս համաժողովում։