
08/08/2025
Լեգենդար հրամանատար, գնդապետ Գրիշա Սարգսյանն այսօր տոնում է իր ծննդյան տարեդարձը
ՄՀՆՋ (ОМОН) վետերանների միության և Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) իր կյանքով ու ծառայությամբ մարմնավորում է նվիրվածության, պատվի և հայրենասիրության բարձրագույն չափանիշները։ Տարիներ շարունակ նա կամուրջ է եղել իրավապահ համակարգի և հասարակության միջև՝ ամրապնդելով վստահությունը, բարեկամությունը և փոխօգնությունը։
Նա արժանապատվորեն ներկայացնում է մեր երկիրը միջազգային հարթակներում՝ բարձր պահելով Հայաստանի անունն ու արժեհամակարգը և հաստատելով, որ մասնագիտական հեղինակությունը ձևավորվում է գործով ու հետևողականությամբ։
Նրա գործունեությունը վկայում է, որ առաջնորդ լինելը նախ և առաջ պատասխանատվություն է՝ մարդկանց, սկզբունքների և երկրի առջև։
Այս հատուկ օրը նրան մաղթում ենք առողջություն, երկար տարիների կյանք և նոր հաջողություններ՝ ծառայության և մասնագիտական նվաճումների ճանապարհին։
Թող ձեր բոլոր գործերն ունենան խաղաղության և արդարության պտուղներ։
Ծնունդդ շնորհավոր, պարոն գնդապետ։