Radio Mariam Armenia

  • Home
  • Radio Mariam Armenia

Radio Mariam Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Radio Mariam Armenia, Radio Station, .

Ո՞վ ենք մենք

Աշխարհի 80 երկրներում գործող Ռադիո Մարիա համաշխարհային ընտանիքը 2012 թվականից իր մասնաճյուղը բացեց Հայաստանում: Ստեղծվելով Գյումրիում՝ Ռադիո Մարիամը դարձավ հավատ, հույս և սեր տարածող միակ ռադիոկայանը տարածաշրջանում:
Հիմնադրումից 3 տարի անց Ռադիո Մարիամը FM եթեր ունեցավ նաև Երևանում: Իսկ այսօր արդեն մայրաքաղաքում գործում է ժամանակակից ռադիոտեխնիկայով հագեցված ստուդիան: 2020 թվականին

Ռադիո Մարիամը ունեցավ նաև արբանյակային եթեր Ռուսաստանում և Եվրոպայում:

Մեր նպատակը

Ռադիոհաղորդումների և ռադիոկամուրջների միջոցով աշխարհասփյուռ հայերին համախմբել հոգեւոր և ազգային արժեքների շուրջ՝ օգնելով պահպանել հավատը, լեզուն ու մշակույթը:

Մեր հաղորդումները

Ռադիո Մարիամը պատրաստում է հոգևոր, մշակութային և հասարակական ուղղվածության հաղորդումներ: Եթերից հնչում է ազգային, ժողովրդական, հոգևոր անաղարտ երաժշտություն: Կարող եք լսել ռադիոներկայացումներ, գրական, պատմական հաղորդումներ, մշակութային ու հոգևոր լուրեր, հարցազրույցներ հոգևոր, ազգային, հասարակական, մշակութային հարցերի մասին:
Երեխաների կրթություն ու դաստիարակություն, հայապահպանություն և լեզվապահպանություն, քրիստոնեական ընտանիք ու առողջ հասարակություն. այս և շատ այլ հարցեր մեր խոշորացույցի տակ են:


Մեր կամավորները

Ռադիո Մարիամի կամավոր կարող է դառնալ յուրքանչյուրը՝ աշխարհի տարբեր անկյուններից: Եթե ցանկանում ես ունենալ հեղինակային հաղորդում, եթե ցանկանում ես մասնագիտական գիտելիքներդ փոխանցել ռադիոլսողներին, խորհրդներ տալ այս կամ այն ոլորտի մասին, ապա Ռադիո Մարիամը լավագույն հարթակն է:
Ասելիք ու անելիք ունեցող ամեն մեկին մենք սպասում ենք:

Հեռախոս՝
(+374312)37233
(+37493)723332(Viber/WhatsApp)
էլ. հասցե՝ [email protected]

Հասցե՝
Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի, Շչեդրինի 5/4, 3103

Եղբայրներից մեկն ասաց հայր Պիմենին.  - Հայր, ես մեծ մեղք եմ գործել և ուզում եմ երեք տարի ապաշխարել: Ծերն ասաց.  - Դա շատ...
16/08/2025

Եղբայրներից մեկն ասաց հայր Պիմենին.
- Հայր, ես մեծ մեղք եմ գործել և ուզում եմ երեք տարի ապաշխարել:
Ծերն ասաց.
- Դա շատ է:
Եղբայրը հարցրեց.
- Իսկ մեկ տարվա ընթացքո՞ւմ։
- Դա էլ շատ է, - ասաց ծերը: Եղբայրը նորից ասաց.
- Հայրերը ապաշխարության համար քառասուն օր են նշանակել:
Այդ ժամ հայր Պիմենը պատասխանեց.
- Շատ է նաև դա: Ես հավատում եմ, որ եթե մեղք գործողը ամբողջ սրտով զղջա և այլևս չընկնի այդ մեղքի մեջ, ապա Աստված նրա ապաշխարությունը երեք օրում էլ կընդունի։

«Վարք հարանց»

Հռոմի Ինոկենտիոս III պապին (1161-1216) մի վանական խոստովանեց, որ իրեն անարժան է զգում պատարագ մատուցելու համար։- Կարծում...
15/08/2025

Հռոմի Ինոկենտիոս III պապին (1161-1216) մի վանական խոստովանեց, որ իրեն անարժան է զգում պատարագ մատուցելու համար։
- Կարծում ես՝ ե՞ս եմ ինձ արժանի զգում։ Ամեն դեպքում հիշիր՝ Աստված նաև էշերի միջոցով է գործում, - ասաց Ինոկենտիոս III-ը՝ նկատի ունենալով աստվածաշնչյան կերպարներից Բաղաամի էշին, որ Աստծո հրամանով խոսեց ճանապարհին:

Իր կազմած «Գուսան» երգչախմբի բոլոր անդամների հետ Կոմիտասը միշտ վարվում էր բարությամբ ու հումորով, և երբեք ոչ մեկին չէր ն...
13/08/2025

Իր կազմած «Գուսան» երգչախմբի բոլոր անդամների հետ Կոմիտասը միշտ վարվում էր բարությամբ ու հումորով, և երբեք ոչ մեկին չէր նեղացնում կամ ասում մի բան, որ նա մյուսների ներկայությամբ իրեն նվաստացած զգար։ Սաներից մեկը մի անգամ փորձի ժամանակ խիստ սխալ երգեց մեղեդին։ Կոմիտասը սևեռուն նայեց տղային ապա զգուշավոր տոնով հարցրեց.
- Դու թշնամիներ ունե՞ս, մանչս։
- Ոչ, հայր սուրբ, - անակնկալ հարցից զարմացած ասաց տղան։
- Ուրեմն աշխատիր քո երգեցողությամբ թշնամիներ չստեղծել քեզ համար, - նրա՝ զարմանքից կլորացած աչքերի տեսքից ծիծաղելով ասաց Կոմիտասը։

Մի անգամ կաթողիկոս Խրիմյան Հայրիկը Սուրբ Պատարագ էր մատուցում գյուղական մի եկեղեցում, որտեղ բավականին ցուրտ էր։ Երբ ընթա...
12/08/2025

Մի անգամ կաթողիկոս Խրիմյան Հայրիկը Սուրբ Պատարագ էր մատուցում գյուղական մի եկեղեցում, որտեղ բավականին ցուրտ էր։ Երբ ընթացքում շուռ եկավ դեպի ժողովուրդը՝ պատրաստվելով պատշաճ քարոզը կարդալ, խորանի մոտ նկատեց մի աղքատ տղայի, որը դողում էր անկյունում՝ ոտքերին բարակ և պատառոտված գուլպաներ։ Կաթողիկոսը մոտեցավ նրան, հանեց իր բրդե հաստ գուլպաները և տվեց տղային։ Ապա վերադարձավ խորան և պատրաստվում էր շարունակել պատարագը, երբ կողքին կանգնած քահանան շշնջաց.
- Հայրիկ, ժողովուրդը քո քարոզին է սպասում։
Խրիմյանը ժպտաց և բարձրաձայն ասաց.
- Սա՛ էր քարոզը։ Եթե ներկաները չհասկացան, ես հետո կկրկնեմ՝ բառերով։

Հոլանդացի նկարիչ և ճանապարհորդ Կոռնելիս դը Բրույնը (1652-1727) այցելում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեսնում է, թե ...
11/08/2025

Հոլանդացի նկարիչ և ճանապարհորդ Կոռնելիս դը Բրույնը (1652-1727) այցելում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեսնում է, թե ինչպես մի քանի քահանա, ներս մտնելիս, խոր երկյուղածությամբ համբուրում է եկեղեցու շեմը։ Նա ևս փորձում է այդպես վարվել՝ հարգելով տեղի քահանաների սովորույթը, բայց երկար ճանապարհ կտրելուց հետո ցավում էին ծնկները, և մեծ դժվարությամբ կռացավ, իսկ համբուրելիս ջանաց շուրթերը չդիպցնել, քանի որ քարերը բավականին փոշոտ էին։ Մի վանական, նկատելով դա, մոտեցավ և բարեհամբույր տոնով ասաց.
- Շատ մի՛ տանջիր մարմինդ, որովհետև սիրտն է, որ պետք է խոնարհվի, այլ ոչ թե մեջքը։

Աղոթքը և Աստծո մասին հիշողությունը միմյանց համազոր են: Կարելի է քայլել կամ ինչ-որ բան անել և մտածել Աստծո մասին. սա նույ...
10/08/2025

Աղոթքը և Աստծո մասին հիշողությունը միմյանց համազոր են: Կարելի է քայլել կամ ինչ-որ բան անել և մտածել Աստծո մասին. սա նույնպես աղոթք է:

Հովհաննես Միայնակյաց

Չկա ավելի իրավացի բամբասանք, քան երբ մեկը մտքում բամբասում է ինքն իրեն, որով և ազատվում է ընկերներին չարաչար բամբասելուց...
09/08/2025

Չկա ավելի իրավացի բամբասանք, քան երբ մեկը մտքում բամբասում է ինքն իրեն, որով և ազատվում է ընկերներին չարաչար բամբասելուց: Երբ կարողանում ես տեսնել քո թերությունները, ուրիշներինն այնքան էլ չի երևում:

Պողոս Պատրիարք

Բարի գործերի մասին, որ ուզում ես կատարել, երբեք մի ասա, կատարիր այն՝ նախապես չխոսելով դրա մասին։   Անտոն Անապատական
08/08/2025

Բարի գործերի մասին, որ ուզում ես կատարել, երբեք մի ասա, կատարիր այն՝ նախապես չխոսելով դրա մասին։

Անտոն Անապատական

Մատթեոսի ավետարանի 14-րդ գլխում կարդում ենք, որ Հիսուս իր աշակերտներին ստիպում է նավ նստել և իրենից առաջ անցնել ծովի մյո...
05/08/2025

Մատթեոսի ավետարանի 14-րդ գլխում կարդում ենք, որ Հիսուս իր աշակերտներին ստիպում է նավ նստել և իրենից առաջ անցնել ծովի մյուս կողմը, մինչ ինքը հավաքված ժողովրդին արձակի։
«Երբ ժողովրդին արձակեց, ելավ սարը՝ առանձին աղոթելու։ Եւ երբ երեկո եղավ, միայն ինքն էր այնտեղ։
Բայց նավն արդեն ափից շատ հեռու էր և ալեկոծվում էր, որովհետև քամին հակառակ էր։ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, ծովի վրա գնալով, նրանց մոտ եկավ։
Եւ աշակերտները, երբ նրան տեսան ծովի վրայով գնալիս, սարսաթեցին և ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։
Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց․ «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։
Պետրոսը նրան ասաց․ «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ գամ»։
Նա էլ ասաց․ «Ե՛կ»։։ Եւ Պետրոսը, նավից իջնելով, գնաց ջրերի վրայով, որ Հիսուսին մոտենա։
Սակայն, տեսնելով, որ քամին սաստիկ է, վախեցավ, և երբ սկսեց ընկղմվել, աղաղակեց ու ասաց․ «Տեր, փրկի՛ր ինձ»։
Հիսուսն իսկույն ձեռքը կեմնեց, բռնեց նրան և ասաց․ «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։

Զորացնենք մեր հավատը աղոթքով, Աստծո խոսքի ընթերցմամբ ու կիրառմամբ մեր կյանքում։

Երկրավորները անարգվում են այն ժամանակ, երբ ուշադրության են առնվում երկնավորները։ Իսկ ով տարված լինի ներկայի քաղցրությամբ...
04/08/2025

Երկրավորները անարգվում են այն ժամանակ, երբ ուշադրության են առնվում երկնավորները։ Իսկ ով տարված լինի ներկայի քաղցրությամբ, կմատնվի հավիտենական մահվան

Գրիգոր Աստվածաբան

Վախեցիր այն ահավոր օրից ու ժամից, երբ քեզ ոչ ոք չի կարող պաշտպանել՝ ո՛չ եղբայրդ, ո՛չ հարազատդ, ո՛չ փառքդ, ո՛չ հարստությո...
03/08/2025

Վախեցիր այն ահավոր օրից ու ժամից, երբ քեզ ոչ ոք չի կարող պաշտպանել՝ ո՛չ եղբայրդ, ո՛չ հարազատդ, ո՛չ փառքդ, ո՛չ հարստությունդ ու իշխանությունդ, այլ կլինի միայն մարդը ու իր կատարած գործերը։

Հովհաննես Սանդուղք

Եթե քեզ մոտենա մտքիդ հետ պատերազմող խորհուրդ, զգո՛ւյշ եղիր, որպեսզի աղոթքի մեջ անհրաժեշտի փոխարեն այլ բան չխնդրես, այլ ա...
02/08/2025

Եթե քեզ մոտենա մտքիդ հետ պատերազմող խորհուրդ, զգո՛ւյշ եղիր, որպեսզի աղոթքի մեջ անհրաժեշտի փոխարեն այլ բան չխնդրես, այլ աղոթքիդ սուրը սրի՛ր ընդդեմ թշնամու՝ նրա հետ ընդդիմամարտելու համար։

Եպիփան Կիպրացի

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+37493723332

Alerts

Be the first to know and let us send you an email when Radio Mariam Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Radio Mariam Armenia:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share