Հոգևոր Այբբենարան / Spiritual Alphabet

Հոգևոր Այբբենարան / Spiritual Alphabet Մենք փոխանցում ենք օգտակար գիտելիքներ Հայոց Եկեղեցու դավանանքի և ընդհանրապես հոգևոր կյանքի մասին

03/11/2025

Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝ բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի, սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր ու երկրավոր սրբերի: Եվ Քեզ՝ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագությո՜ւն հավիտյանս. ամեն:

03/11/2025

Ուշադրությու՛ն․ սույն ձայնագրությունը պաշտպանված է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով։ Ձայնագրությունը տարածելը և ցանկացած ձևով ...

03/11/2025

Ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի

03/11/2025

Վարձը, որ պիտի Տերը տա, հավիտենական կյանքն է։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:

03/11/2025

ԸՆԹԵՐՑՎԱԾՔ
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
11 Ես եմ լավ հովիվը. լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար:
12 Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում է.
13 քանի որ վարձկան է և ոչխարների համար հոգ չի անում:
14 Ես եմ լավ հովիվը. և ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից:
15 Ինչպես Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հորը. և իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար:
16 Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ. և իմ ձայնը պիտի լսեն. և պիտի լինի մի հոտ և մի հովիվ:

03/11/2025

ԱՅՍՕՐ
Յիատակ սրբոցն Ստեփաննոսի Հռովմայ հայրապետին եւ քահանայիցն եւ սարկաւագացն եւ ժողովրդոցն

03/11/2025

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕԹՔ

Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո:
Եկեսցէ արքայութիւն Քո:
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր:
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն:
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ:
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

02/11/2025

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՂՈԹՔ

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից: Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

02/11/2025

Ուշադրությու՛ն․ սույն ձայնագրությունը պաշտպանված է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով։ Ձայնագրությունը տարածելը և ցանկացած ձևով ...

02/11/2025

Ո՞վ է հոգևորականը, ի՞նչ առաքելություն ունի և ինչո՞ւ է անհրաժեշտ հոգևորը. ներկայացնում է ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա ...

02/11/2025

Ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի

02/11/2025

Հավատքի մեջ պետք է զգոն լինեք։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը: († Կիր. ԳՁ. Ը կիր. զկնի Ս. Խաչի: Ես. 22.15- 24: Եփես. 1.1-14: Ղուկ. 8.17-21: )

Address

Republic Of Armenia
Vagharshapat

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգևոր Այբբենարան / Spiritual Alphabet posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հոգևոր Այբբենարան / Spiritual Alphabet:

Share