Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College

  • Home
  • Armenia
  • Yeghegnadzor
  • Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College, 3, Spandaryan, Yeghegnadzor.

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
1. Իրավագիտություն
2․ Հաշվապահական հաշվառում
3․ Զբոսաշրջություն
4․ Հաշվ․ տեխնիկ․ և ավտ․ համակ․ ծրագր․ապահովում
5․ Ֆինանսներ (հեռակա)

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
1․ Խոհարարական գործ
2․ Կարի արտադրության տեխնոլոգիա
3․ Գինեգործություն

20/10/2025

📅Հոկտեմբերի 20-ը Խոհարարների միջազգային օրն է։
📋Այս ամսաթիվը սահմանվել է 2004 թվականին Խոհարարների համաշխարհային ասոցիացիայի (Worldchefs) նախաձեռնությամբ: Այս կազմակերպությունը, ի դեպ, ունի ավելի քան 10 միլիոն անդամ՝ խոհարարական մասնագիտության ներկայացուցիչներ աշխարհի 100 ասոցիացիաներից։
👩‍🍳Խոհարարի մասնագիտությունը ռեստորանային բիզնեսի ամենակարևոր մասն է, որը պահանջում է ոչ միայն հմտություն, այլև հսկայական աշխատանք։ Խոհարարներն անգնահատելի ներդրում ունեն գաստրոնոմիական մշակույթի զարգացման գործում։
🎉Շնորհավոր ձեր տոնը, մեր շատ սիրելի վարպետներ և ուսանողներ։

🧑‍⚖️«Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները դասախոսներ Մ․ Սահակյանի և Ս․ Վարդանյանի առաջնորդությամբ կազ...
20/10/2025

🧑‍⚖️«Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները դասախոսներ Մ․ Սահակյանի և Ս․ Վարդանյանի առաջնորդությամբ կազմակերպեցին բաց դաս-քննարկում՝ «Գենդերային հավասարություն» թեմայով։
📝Բաց դասի ընթացքում ուսանողներն անդրադարձան․
✅Գենդերային հավասարության դերին և նշանակությանը,
✅Իրավական նորմերին, որոնք առնչվում են գենդերային հավասարությանը և այլ առանցքային նշանակության հարցերի։

🏡🏔🏢 «Զբոսաշրջություն» մասնագիտության  2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները դասախոս Հ․ Գևորգյանի գլխավորությամբ մասնագիտական շր...
15/10/2025

🏡🏔🏢 «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները դասախոս Հ․ Գևորգյանի գլխավորությամբ մասնագիտական շրջայց կազմակերպեցին «Լելե Վայոց ձոր» հյուրանոցային համալիր։
Ուսանողները տեղում ծանոթացան՝
✔️հյուրերի ընդունման, գրանցման և համարի տրամադրման սկզբունքներին,
✔️հյուրանոցային համարիների կահավորման և սպասարկման կարգին
✔️հյուրանոցի ներքին կարգապահական կարգին և էթիկայի կանոններին։
🤝Շրջայցի ավարտին քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը և զբոսաշրջության ոլորտի զարգացման մասնագետ Անուշ Եղիազարյանը քննարկեցին համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները։

🧵🪡«Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները «Մասնագիտության հիմունքներ» մոդուլի ավարտին ներկայացրին իրեն...
13/10/2025

🧵🪡«Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները «Մասնագիտության հիմունքներ» մոդուլի ավարտին ներկայացրին իրենց գործնական աշխատանքներն ու հմտությունները։

👩‍💻🧑‍🍳Հանդիպում ոլորտի մասնագետների հետ🤝Պրակտիկայի բաժնի և Կարիերայի կենտրոնի համագործակցության շրջանակներում «Լելե Վայո...
10/10/2025

👩‍💻🧑‍🍳Հանդիպում ոլորտի մասնագետների հետ
🤝Պրակտիկայի բաժնի և Կարիերայի կենտրոնի համագործակցության շրջանակներում «Լելե Վայոց ձոր» հյուրանոցի անձնակազմը հանդիպում ունեցավ «Զբոսաշրջություն» և «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների հետ։
✅Ոլորտի մասնագետները ներկայացրին հյուրանոցի գործունեությունը, առաջարկվող ծառայությունները և դրանց ընդլայնման ուղղությունները։
✅Մեր ուսանողներին հնարավորություն ընձեռվեց իրենց մասնագիտական/արտադրական/ պրակտիկաներն անցնելու «Լելե» հյուրանոցում, իսկ լավագույնները կապահովվեն աշխատանքով։

📚Կարիերայի կենտրոնի կողմից մասնագիտական կողմնորոշման, նախասիրությունների և կարիքների բացահայտման նպատակով Մալիշկայի թիվ ...
08/10/2025

📚Կարիերայի կենտրոնի կողմից մասնագիտական կողմնորոշման, նախասիրությունների և կարիքների բացահայտման նպատակով Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց շրջայց:
👩‍💼Նրանք ծանոթացան
✅քոլեջում միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություններին,
✅արհեստագործական մասնագիտություններին,
✅կարճաժամկետ ուսուցման դասընթացներին,
✅քոլեջի գինեգործության, փայտագործության, նորարարական տեխնոլոգիաների լաբորատորիաներին,
✅կարիերայի պլանավորմանը՝ որպես շարունակական կրթության բաղադրիչ,
✅աշխատաշուկայի պահանջներին:
🤝Շնորհակալություն ենք հայտնում Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցին՝ նախաձեռնողականության և շարունակական համագործակցության համար:
#վձտպք

📜🗓Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան / Yeghegnadzor Regional Museum /-ում տեղի ...
29/09/2025

📜🗓Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան / Yeghegnadzor Regional Museum /-ում տեղի ունեցավ «Ճարտարապետական ժառանգություն» համաեվրոպական խորագրով միջոցառում, որին մասնակցում էին նաև քոլեջի Ուսանողական խորհրդի անդամները։
✅Ցուցաբերած նախաձեռնողականության և ակտիվ մասնակցության համար քոլեջը պարգևատրվեց շնորհակալագրով։
#վձտպք
#Ուսանող

#ՈւԽ

📜🗓Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Մոմիկի ճարտարապետական ավանդը»...
29/09/2025

📜🗓Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Մոմիկի ճարտարապետական ավանդը» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին «Զբոսաշրջություն» և «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանողները։
✨ Միջոցառման ընթացքում ներկայացվեց հայ միջնադարյան բազմաշնորհ ճարտարապետ, քանդակագործ, գրիչ և մանրանկարիչ Մոմիկի ճարտարապետական մեծ ավանդը։ Ուսանողները շատ գեղեցիկ ընթերցումով ներկայացրին
Վահագն Դավթյանի «Մոմիկ» պոեմը։
🎞️Ցուցադրվեց գեղեցիկ տեսանյութ` «Մոմիկի առասպելը»։
📚Ներկայացվել էր նաև «Վայոց ձորի ճարտարապետությունն ու հուշարձանները» խորագրով գրքային ցուցադրություն, որտեղ ընդգրկված էին մեր մարզի մասին պատմական տեղեկություններով հարուստ գրքերը։

29/09/2025

👩‍🍳👨‍🍳Խոհարարական գործ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Սննդամթերքի ջերմային մշակում» մոդուլի շրջանակներում կատարեցին իրենց առաջին գործնական աշխատանքը՝ որպես արդյունքի հանձնում։
✅Գործնական աշխատանքը կատարվեց վարպետ Վ․ Նազարյանի հսկողությամբ։

26/09/2025

👩‍🍳👨‍🍳Խոհարարական գործ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները «Ազգային խոհանոցի պատմություն» մոդուլի շրջանակներում կատարեցին իրենց առաջին գործնական աշխատանքը՝ որպես արդյունքի հանձնում։
✅Գործնական աշխատանքը կատարվեց վարպետ Ա․ Նազարյանի հսկողությամբ։

Address

3, Spandaryan
Yeghegnadzor
3601

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37428125375

Alerts

Be the first to know and let us send you an email when Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College:

Share