ArmInsider

ArmInsider ՀՀ իրական լրատվություն

15/09/2023

Մի քանի կամակոր փաստ եւ հարցադրում Ռ.Վարդանյանի մասին՝ վերլուծական միտք ունեցողների համար

Հարգելի ընթերցող, գիտենք, այսօրվա դրությամբ գուցե անհավատալի է, սակայն մենք լրիվ անկախ ենք եւ չենք սպասարկում որեւէ «խաղացողի» շահը։ Պարզապես ցանկանում ենք օբյեկտիվ եւ ստուգված փաստերով Ձեզ ներկայացնել այն, ինչ իրական է՝ բացառելով հուզական, սուբյեկտիվ մոտեցումները։

Մի քանի կամակոր փաստ եւ հարցադրում Ռ.Վարդանյանի մասին՝ վերլուծական միտք ունեցողների համար

1. 44-օրյա պատերազմից հետո անմիջապես «Ամերիաբանկի» մասնաճյուղի փակումը Արցախում։ Ռ. Վարդանյանը այդ բանկի հոգաբարձուների խորհրդի անդամ է սկսած 2007 թվականից։ Մինչդեռ մնացած բոլոր բանկերը առայսօր գործում են Արցախում։ Հղում (https://www.opensanctions.org/entities/rupep-company-2810/)

2. Պատերազմից հետո «Ամերիաբանկի» հաճախորդ հանդիսացող հարյուրավոր քաղաքացիներ (ավելի քան 600, որոնց գերակշիռ մեծամասնությունը Արցախից են) հայտնվել են «սեւ ցուցակներում» եւ ԴԱՀԿ-ում՝ վարկային պարտավորությունները չկատարելու համար, ընդ որում՝ առանց ծանուցվելու։ 44-օրյա ռազմական գործողությունների ժամանակահատվածում եւ դրանից հետո քաղաքացիների քարտային հաշիվներից ելքագրվում էին վարկային պարտավորությունների գումարները՝ հաշվի չառնելով քարտապանի տեղահանված, վիրավորված, նույնիսկ զոհված լինելու հանգամանքը։

3. Առայսօր «Ամերիաբանկը» էլեկտրոնային նամակների, զանգերի միջոցով պահանջում է կատարել վարկերի դիմաց վճարումները՝ անտեսելով պետության կողմից փոխհատուցման ենթակա վարկերի մասին ԱՀ կառավարության որոշումը։

4. Առայսօր Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է «ԿԱՄԱԶ» ՊԲԸ հոգաբարձուների խորհրդի անդամ, այն ընկերության, որը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ռուս-ադրբեջանական փոխգործակցության եւ համագործակցության գործնական իրականացման շրջանակներում «ԿԱՄԱԶ» միասնական սպասարկման կենտրոն բացեց Ջաբրայիլի շրջանում (Ջրական)։ Հղում https://www.opensanctions.org/entities/rupep-company-2717/

5. Ռուս խաղաղապահների կողմից ստանձնած, բայց չկատարվող գործառույթների վերաբերյալ կանխակալ, ակհայտ ռուսամետ դիրքորոշումը։ Արցախի բլոկադան կազմակերպվեց հենց նրա պաշտոնավարման օրոք, սակայն գեթ մեկ հասցեական հանրային խոսք չլսեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ռուս խաղաղապահների կողմից միջանցքի վերահսկողության եւ ապահովման պարտականությունները կատարելու անհրաժեշտության մասին։ Ավելին, ուղիղ եթերի ժամանակ ակնհայտ ջղաձգություն ցուցաբերեց լրագրողի այդ հարցին ի պատասխան։

6. Իրական առաջնորդը պետք է օրինակ ծառայի բոլորի համար. նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկը այսօր չի գտնվում Արցախում շրջափակման մեջ, եւ «պայքարում ենք» եզրույթը նա պատկերացնում է միայն արցախցիների ընտանիքների եւ երեխաների հաշվին։ Ավելին, նա իր կնոջը շրջափակման հենց առաջին օրերին հանել է Արցախից։

7. Շրջափակման պայմաններում՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում, սննդամթերքի, կանխիկ փողի հերթերի, ինչպես նաեւ ռեսուրսների բաշխման ոչ օպտիմալ կառավարում՝ չնայած անընդհատ բարձրաձայնվող մասնավոր դեպքերի։

8. Շրջափակման պայմաններում գների մակարդակի նկատմամբ զրոյական վերահսկողական մեխանիզմ։ Ավելին, պաշտոնանկ արվելուց հետո էլ սկսեց քննադատել նոր կառավարությանը նույն այդ խնդրի համար, ինչը, սակայն, եկել է իր պաշտոնավարման ժամանակաշրջանից։

9. Հարցրեք արցախցիներին, թե ինչ դրական արդյունք կամ տեղաշարժ է արձանագրվել իրենց առօրյա կյանքում Վարդանյանի կառավարման ժամանակաշրջանում։ Ինչի՞ համար են նրան այդպես փառաբանում։
10. «Ինտեգրացիա» տերմինը դաշտ է նետվել սկսած նրա պաշտոնավարման հենց առաջին ամսվանից։
11. Հրապարակային խոսքում, «լայվերում» բազմաթիվ սխալներ եւ անվտանգությունը խաթարող հայտարարություններ է թույլ տվել։
12. Ա.Հարությունյանի եւ Բ. Սահակյանի «հավատարիմ» կադրերի վերանշանակումներ բարձր պաշտոնների։

13. Միասնականության, համախմբման կոչեր՝ առանց գործնական կիրառության։ Մի շարք նախաձեռնող խմբեր առաջարկություններ են ներկայացրել նրան պետնախարարի պաշտոնում՝ համագործակցելու, առկա դժվարությունները միասնական հաղթահարելու պատրաստակամությամբ, սակայն նրա կողմից մնացել են բացարձակ անտեսված։

1. Պատերազմից անմիջապես հետո Վարդանյանը կարող էր տեղափոխվել Արցախ՝ շենացնելու, աջակցելու իր ներուժով, սակայն, չբացահայտված պատճառներով նա տեղափոխվում է երկու տարի անց՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո (հավանաբար Արեւմուտքի կողմից ռուս գործարարների նկատմամբ սանկցիաներից խուսափելու նպատակով)։ Հղում https://sanctions.nazk.gov.ua/en/sanction-person/3346/
https://www.eureporter.co/world/armenia/2023/01/27/how-armenia-is-helping-russia-evade-western-sanctions/

14. Արտաքին մեդիայի հետ ինտենսիվ աշխատանքի համար պարտադիր չէր պետնախարար լինել, եթե մարդն իսկապես սրտացավ հայ է։ Արցախի եւ արցախահայության խնդիրների մասին կարող էր տարբեր լրատվամիջոցներով բարձրաձայներ մինչեւ պետնախարարի պաշտոնի նշանակումը եւս, որի ականատեսը չեղանք։ Ավելին, փետրվարին պաշտոնից ազատվելուց հետո առայսօր այլեւս որեւէ միջազգային լրատվամիջոցի որեւէ խոսք չի ասել, բացի 2-3 ռուսական ռադիո եւ հեռուստաալիքներից։ Ի՞նչն է խանգարում Վարդանյանին աշխատելու արտաքին լսարանի հետ նաեւ այժմ։

Տարակուսելի է նաեւ, որ իրեն շրջապատել է Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցներով՝ Մ.Թանդիլյան, Մ.Առաքելյան, Խ. Սուքիասյանի մերձավոր Ա. Հակոբջանյան, ինչպես նաեւ Բ.Սահակյանի նվիրյալներ՝ Գ.Մարտիրոսյան, Ն.Աղաբալյան։

Հղում https://hraparak.am/post/cc58282fdbf02663a4abf66edd0f09fb

https://168.am/2022/11/26/1802540.html

https://168.am/2023/06/21/1890391.html

15. Չնայած ժողովրդի Վարդանյանի ընդդիմադիր լինելու մասին սխալ կարծիքին՝ իրականում նրանք ակնհայտ սոլիդար եւ համերաշխ էին նախկին նախագահ Հարությունյանի հետ։ Հղում https://www.youtube.com/watch?v=DpG4Bh7FH3s

16. Օգտագործում է չափազանց երիտասարդ տարիքի, նույնիսկ անչափահաս երեխաներին քաղաքական նկրտումներում։ Օրինակ, «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության համար ստորագրահավաքը իրականացնում էին անչափահասներ, որոնցից ոմանք նույնիսկ ստորագրող քաղաքացիների հարցերին տեղեկացված չէին, որ պատասխանեին։ Ի դեպ, վերջինիս արդյունքների, շուրջ 30 000 ստորագրությունների ճակատագրեր այդպես էլ չմեկնաբանվեցին, թե ինչի են ծառայել։ Ինչպես նաեւ հարց է, թե անհատական տվյալ համարվող այդքան ստորագրությունը ի'նչ լիազորությունների շրջանակում էր հավաքում։

17. Նույն վերոնշյալ ստորագրահավաքը տեղափոխվեց Երեւան, եւ զուգահեռ այդ ստորագրահավաքին, տեղեկացանք, որ իր թիմակից Թանդիլյանը առաջադրվել է՝ որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու։ Ակնհայտ է, որ Վարդանյանի թիրախը ՀՀ-ում իշխանության գալն է։
18. Սոցիալական կայքերի տիրույթում ունի ֆեյքերի մեծ բանակ, որոնց վճարում է եւ գործի է դնում իր հրապարակումների տակ լայքերի, մեկնաբանությունների տեսքով։

19. Հանդիսանալով դոլարային միլիարդատեր, այսօրվա դրությամբ իր ունեցվածքից փաստացի քանի՞ միլիոնն է ներդրել Արցախում։ Կա՞ արդյոք հրապարակված որեւէ հաշվետվություն, ըստ որի պարզ կդառնա, որ ծախսվել են հենց իր անձնական ունեցվածքից գումարներ, այլ ոչ թե Արցախը «փրկելու» անվան տակ իրականացված տարբեր դրամահավաքների արդյունքում հավաքագրված միջոցներից։

20. Ամբողջ կյանքը բիզնեսով զբաղված անձը անշահախնդրորեն հանկարծ հիշել-գնացել է հայրենիքը «փրկելու». հավատու՞մ եք։

21. Գուցե վերջապես պարզեք՝ ԱՀ կառավարության ԳԱՂՏՆԻ որոշմամբ ի՞նչ պայմաններով են պետության վզին փաթաթել «կլուբ» դարձրած «Ռոսիա» ՍՊԸ-ն:
Աղդամով բեռների մուտքն ու ճանապարհի բացումը ամիսներ շարունակ դավաճանություն եւ դեպի մահ տանող «կարմիր գիծ» որակող Վարդանյանը, ռուսական մեքենաների համար մուտքը չբացառեց, ինչը կրկին անգամ ապացուցում է, որ նախորդ տարի սեպտեմբերին Արցախում հայտված անձը անվերապահորեն ծառայում է այլ երկրի շահին՝ հատուկ ծառայությունների անմիջական վերահսկողությամբ։

Հղում https://oragir.news/hy/material/2023/08/06/86866

https://past.am/?p=334039&l=am .tab=0

Ցանկը շարունակելի է, լրացրեք ինքներդ ...

Արմեն Սուքիասյան

https://www.facebook.com/100006915192231/posts/3490305804543225/?mibextid=cr9u03

ՀՀ իրական լրատվություն

18/08/2022

- Պրն Ավինյան․․․ - Մի րոպե։ Էս ճակատիս մուրը լավ ա՞ երևում, կոստյումիս փոշին մոտիկից ցույց տվեք, որ մարդիկ հասկանան՝ հենց նոր «Սուրմալուի» փլատակներում էի աշխատու....

Ցուցարարների հանդեպ իրեն լկտի պահած ոստիկանըԱյվազյան Միքայելն է, ածականը Տրանսվեստիտ Միքո։ Ողջ համակարգում լուրեր էին պտ...
16/05/2022

Ցուցարարների հանդեպ իրեն լկտի պահած ոստիկանը

Այվազյան Միքայելն է, ածականը Տրանսվեստիտ Միքո։ Ողջ համակարգում լուրեր էին պտտվում, որ վերջինս ունի սեռական շեղումներ և հանդիսանում է համասեռամոլ։ Նման հիմնավոր կասկածների համար ցանկանում էին հանել համակարգից, սակայն վրա հասած 2018-ի հեղափոխությունը ոչ միայն նրան պահեց համակարգում, այլև խրախուսեց վերջինիս։ Կարճ ժամանակամիջոցում նա դարձավ պատկառելի կարողության տեր, ինչի դիմաց նրան էլ հանձնարարվեց Օսիպյանի ձերբակալման օպերացիան այն դեպքում, երբ շատ կարճ ժամանակ առաջ նա խնդրում էր նույն Օսիպյանին աչք փակել իր սեռական շեղումների վրա ու պահել համակարգում։

03/08/2021

Ռուբեն Ռուբինյանը 2020-ին ասում է Շուշա, 2021-ին` հերքում ասածը

30/06/2021

Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաև Վանևան բնակավայրից և արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել

30/06/2021

Անթալիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը քննարկվել է միջազգային հարցե

30/06/2021

Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Հանձնարարականը ուժի մեջ կ....

30/06/2021

Ազգային ժողովում քննարկում են համայնքային հողի վրա կառուցվող ապօրինի կառույցների վերաբերյալ նախագիծը: Քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Հովիկ

30/06/2021

Խոշոր կարկուտ Լոռիում․ բերքը վնասվել է

30/06/2021

ԵԽԽՎ-ում պիտի կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը, Նավալնիի «պրիչոսկան» խառնվում է, ՌԴ-ն զրկվում է ձայնի իրավունքից․ Զոհրաբյան

30/06/2021

Հերթական հանցավոր մտադրությունն իրագործելու ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հ...

Address

Խանջյան 12
Yerevan

Telephone

+37444202817

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ArmInsider posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share