11/09/2025
Ի՞նչ է նշանակում «քաղաքական բանտարկյալ»։ Քաղաքական Հայը ներկայացնում է ԵԽԽՎ 1900 բանաձևով տրված սահմանումը՝ առավելագույնս պարզ թարգմանությամբ։
Սահմանումն իմանալը հնարավորություն է տալիս չխաբվել իշխանական մանիպուլյատիվ հայտարարություններին, օրինակ՝ երբ ասում են, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, որովհետև միջազգային կազմակերպություններն այդ մասին չեն խոսում։ Ցավոք, Հայաստանում կան ազատությունից զրկված բազմաթիվ մարդիկ, որոնք համապատասխանում են ստորև բերված 5 կետերից գոնե մեկին։
Իրազեկվե՛ք և իրազեկե՛ք ուրիշներին։
#քաղաքականհայ