Dose News

Dose News Dose News․am հավաստի լուրերի քո դոզան։
Կայքից մեջբերումներ կատարելիս հղումը պարտադիր է:

25/02/2022

Հայտնիները խնդրում են օգնել Ուկրաինային.
Թինա Կարոլ

Մեծ Բրիտանիան հրաժարվում է ռուսական գազից ու նավթիցՌուսաստանի դեմ պատժամիջոցները կներառեն ռուսական նավթի և գազի դուրսբեր...
25/02/2022

Մեծ Բրիտանիան հրաժարվում է ռուսական գազից ու նավթից

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կներառեն ռուսական նավթի և գազի դուրսբերում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Բացի այդ, Ջոնսոնի խոսքով, Մեծ Բրիտանիան Ռուսաստանից ժամանած ընկերություններին արգելելու է առևտուր անել դոլարով և ֆունտ սթերլինգով։

Նաև, ըստ նրա, Լոնդոնը չի բացառում Ռուսաստանի անջատումը SWIFT վճարային համակարգից, սակայն դրա համար պահանջվում է դաշնակիցների միակարծություն։ Եվրոմիությունում նույնպես քննարկվում է նման պատժամիջոց, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, պետություններն այդ հարցում միասնական դիրքորոշման չեն եկել։

Ռուսաստանը գրավեց Զմեինի կղզինՈւկրաինան զրկվել է Սև ծովում գտնվող Զմեինի կղզու նկատմամբ վերահսկողությունից, որը գտնվում ...
25/02/2022

Ռուսաստանը գրավեց Զմեինի կղզին

Ուկրաինան զրկվել է Սև ծովում գտնվող Զմեինի կղզու նկատմամբ վերահսկողությունից, որը գտնվում է Ռումինիայի հետ սահմանի մոտ և պատկանում է Օդեսայի մարզին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։

«Ըստ առկա տեղեկությունների՝ Զմեինի կղզին գրավված է»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Պետական սահմանապահ ծառայությունը:

Գերատեսչությունը հայտնում է, որ կորել է կապը կղզում գտնվող ուկրաինացի սահմանապահների եւ զինծառայողների հետ ։

Կղզու կարգավիճակը կարևոր նշանակություն է ունեցել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ուկրաինայի և Ռումինիայի միջև մայրցամաքային շելֆի և նավթի ու գազի պաշարներով հարուստ բացառիկ տնտեսական գոտու դելիմիտացիայի վերաբերյալ տարածքային վեճի քննարկման ժամանակ: 2009 թվականի փետրվարի 3-ին որոշում կայացվեց, որով կղզին ճանաչվեց։

24/02/2022

💥Ռուսական կործանիչները հարվածել են բնակելի շենքին.

❗️Դոնեցկում կամավորներն ու մոբիլիզացվածները մեկնում են ռազմաճակատ.
24/02/2022

❗️Դոնեցկում կամավորներն ու մոբիլիզացվածները մեկնում են ռազմաճակատ.

24/02/2022

⚡️ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+⚡️Ուկրաինայի զինված ուժերի գերիները

Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն դասարանով գնան կինո կամ այլ վայրՀՀ կրթության, գիտության, մշակույ...
30/10/2021

Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն դասարանով գնան կինո կամ այլ վայր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ծնողներ,

Այսօր հրապարակված թվերից պարզ դարձավ, որ ունենք նաև քովիդով հիվանդ և հիվանդությունը ծանր տանող երեխաներ։ Ցավոք, գրանցվել է նաև մահ։

Դպրոցների արձակուրդը երկարաձգվեց, քոլեջներն ու ուսումնարաններն անցել են հեռավար ուսուցման։Սա արվում է, որպեսզի շարժը նվազի և կարողանանք կոտրել վարակի ալիքը։

Դա հնարավոր կլինի, եթե միաժամանակ հետևենք, որպեսզի երեխաները հնարավորինս խուսափեն մարդաշատ վայրերից։

Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն դասարանով կամ ընկերներով գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր։ Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ այդ դեպքում ավելի լավ է՝ դպրոց գնային»։

Մահացել է 55 մարդ․ Հայաստանում կորոնավիրուսի 2193 նոր դեպք է հաստատվելՀոկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է...
30/10/2021

Մահացել է 55 մարդ․ Հայաստանում կորոնավիրուսի 2193 նոր դեպք է հաստատվել

Հոկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306739 դեպք, որոնցից 267514-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31650 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6284 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 է:

Այսպիսով` երեկ կատարվել է 14 574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2193 նոր դեպք: Ունենք 1578 առողջացած, 52 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Ընդհանուր կատարվել է 2 080 843 թեստավորում:

Ինչու՞ Facebook-ը փոխեց անունը․ Meta-ն կհեղափոխի վիրտուալ աշխարհըFacebook-ն արդեն նոր անուն ունի․ ՏՏ հսկան այսուհետև կկո...
30/10/2021

Ինչու՞ Facebook-ը փոխեց անունը․ Meta-ն կհեղափոխի վիրտուալ աշխարհը

Facebook-ն արդեն նոր անուն ունի․ ՏՏ հսկան այսուհետև կկոչվի Meta. այդ մասին Facebook-յան իր պաշտոնական էջում տեսաուղերձով տեղեկացրեց ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Մի կարևոր ճշտում՝ սոցիալական ցանցը կշարունակի կոչվել Facebook, փոխվում է միայն ընկերության անվանումը։

Ընկերությունն իր նոր անվանումով մուտք է գործում, այսպես կոչված, նոր վիրտուալ աշխարհ՝ Մետատիեզերք, որտեղ հնարավոր կլինի շփվել ընկերների հետ, կազմակերպել գործնական հանդիպումներ, գնումներ կատարել, համերգների գնալ՝ չզգալով ֆիզիկական հեռավորությունը։

Կորոնավիրուսով պայմանավորված բյուջետային ծախսերում անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է...
30/10/2021

Կորոնավիրուսով պայմանավորված բյուջետային ծախսերում անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրել է նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերը, ինչի արդյունքում արձանագրվել են մի շարք անհամապատասխաննություններ, որոնց մի մասի վերաբերյալ նախարարության պարզաբանումները Պալատի կողմից չեն ընդունվել։

Մինչ անհամապատասխանություններին անդրադառնալը նշենք, որ տարեցների եւ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները կազմակերպելու նպատակով ստեղծվել էր «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի Աղավնաձորի մասնաճյուղը։ Մեզ հայտնի դարձավ, որ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի Աղավնաձորի մասնաճյուղում գնվել է 1 մլն 53 հազար դրամի հատակի լինոլիում, սակայն հաշվեքննությամբ արձանագրվել է, որ առկա չէ դրա կատարողական ակտը։ Բացի այս, ըստ դուրս գրված 241 հազար դրամի հաշիվ վավերագրի՝ իրականացվել է ՊՈԱԿ-ի մասնաճյուղի շենքի մասնակի նորոգում, սակայն դարձյալ բացակայել է կատարողական ակտը։

Ավելին, հաշվեքննության ժամանակ պարզվել է, որ թվով 10 աշխատակիցներ հանդիսացել են այլ կազմակերպությունների աշխատողներ։ Իսկ, ահա, մասնաճյուղում ընդունված թվով 19 աշխատակիցներ ծրագրի շրջանակներում գործառույթ չեն ունեցել, սակայն նրանց աշխատավարձ է վճարվել. խոսքը մոտ 1.6 մլն դրամի մասին է։

Բացի այս, հունիսին աշխատակիցների հետ կնքվելիք պայմանագրերում բացակայել է գործատուի ստորագրությունը, այսինքն՝ այդ պայմանագրերի շրջանակում փոխանցված շուրջ 8.1 մլն դրամ գումարի չափով վարձատրությունը իրավաբանորեն պատշաճ հիմնավորված չէ»։

Զախարովան հայտնել է ևս 55 ռուս դիվանագետի արտաքսելու` ԱՄՆ-ի պլանների մասինԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի ...
30/10/2021

Զախարովան հայտնել է ևս 55 ռուս դիվանագետի արտաքսելու` ԱՄՆ-ի պլանների մասին

ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի և դեսպանատան ու հյուպատոսարանների վարչատեխնիկական աշխատողների. այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Զախարովան կոչ էր արել ԱՄՆ-ին կանգնեցնել էսկալացիոն անիվն ու սկսել առարկայական, ազնիվ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Dose News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share