Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն

Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն Ծառայությունը համակարգում է Սամվել Բաբայանի տեղեկատվության և հանրության հետ կապերը։

📌«Արցախում էլ, Հայաստանում էլ իշխանության բուրգերը գիտեին, որ պատերազմ է լինելու».
19/10/2025

📌«Արցախում էլ, Հայաստանում էլ իշխանության բուրգերը գիտեին, որ պատերազմ է լինելու».

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее:https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/joinՀարգելի բարեկամ...

📌Պատրաստ եմ օգնել Արթուր Վանեցյանին, որ կայանա որպես քաղաքական գործիչ.
07/10/2025

📌Պատրաստ եմ օգնել Արթուր Վանեցյանին, որ կայանա որպես քաղաքական գործիչ.

«Խաղաղության խաչմերուկը» Արևմուտքի ներգրավմամբ վերածվում է «պատերազմի խաչմերուկի», որը կարող է տարածաշրջանը ներքաշել մեծ բախման մեջ. ասում է Արցախի ՊԲ նախկին...

📌   /ի հարցազրույցը ReOpen Media -ին
02/10/2025

📌 /ի հարցազրույցը ReOpen Media -ին

📌 Հարցազրույց Սամվել Բաբայանի հետ | ReOpen MediaReOpen Media - Փաստահեն, բարձրորակ բովանդակություն, որ արտացոլում է Հայաստանի մշակույթը, պատմությունը և ժամա...

📌   /ի հարցազրույցը վաշինգտոնյան փաստաթղթերի, դրա ներքին և արտաքին արձագանքների շուրջ
21/09/2025

📌 /ի հարցազրույցը վաշինգտոնյան փաստաթղթերի, դրա ներքին և արտաքին արձագանքների շուրջ

Ես լրագրող եմ՝ Հայաստանից։ Ես ակնկալում եմ մարդկանց աջակցությունը, որոնք ցանկանում են Հայաստանում լրագրությունը լինի անկախ, կախումներ չունենա քաղաքական ուժեր...

🇦🇲 «Անկախությունն այն է, երբ ժողովուրդն ինքնուրույն է որոշում իր ճակատագիրը»․
21/09/2025

🇦🇲 «Անկախությունն այն է, երբ ժողովուրդն ինքնուրույն է որոշում իր ճակատագիրը»․

🇦🇲 Անկախությունը կարգախոս չէ, ոչ էլ խոստում։ Անկախությունն այն է, երբ ժողովուրդն ինքնուրույն է որոշում իր ճակատագիրը, երբ որոշումները չեն պարտադրվում, այլ ծնվում են ժողովրդի կամքից և ուժից։

Այսօր՝ Հայաստանի անկախության օրը պետք է հիշեցնենք ինքներդ մեզ և մեր սերունդներին, որ անկախությունը միայն տոնելու առիթ չէ, այլ ապրելու, պաշտպանելու և չզիջելու։
🇦🇲 Շնորհավո՜ր տոնդ, Հայաստան։

📌   /ի հարցազրույցը Factor TV -ին
17/09/2025

📌 /ի հարցազրույցը Factor TV -ին

Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասի...

📌Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումներիՆախօրեին մամուլում տարածված տեղեկությունների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ   -ը երբե...
19/07/2025

📌Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների
Նախօրեին մամուլում տարածված տեղեկությունների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ -ը երբեք չի ունեցել թիկնազոր, իսկ Սասուն Առուշանյանը երբեք չի զբաղեցրել Ս․ Բաբայանի թիկնազորի պետի պաշտոնը։ 1999 թ. սեպտեմբերին ծառայությունից ազատումից հետո Սամվել Բաբայանը որևէ առնչություն չի ունեցել Վահրամ Խորխոռունու սպանության գործով հիշատակվող անձանցից Սասուն Առուշանյանի հետ։
Ս․ Բաբայանը, միևնույն ժամանակ, բարձրացնում է հիմնավոր հարցադրում՝ ինչու չեն հրապարակում այն անձանց անունները, ովքեր, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, պատվիրել են Վ․ Խորխոռունու սպանությունը և վճարել ՔԿ հաղորդագրությամբ հիշատակված գումարները։
🔗Սամվել Բաբայանի մեկնաբանությունը Factor TV -ին⤵️

Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասի...

📌Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հայտարարությունը՝ ի պատասխան«News.am» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում...
29/05/2025

📌Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հայտարարությունը՝ ի պատասխան«News.am» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում (27.05.2025թ.) Լևոն Զուրաբյանի կողմից հնչեցված մտքերի
_________________________________________________________________

🔳1994թ․ զինադադարի և դրա համատեքստի շուրջ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի մտավարժանքներին արձագանքելը, ինչ խոսք, անշնորհակալ գործ է։ Սակայն խնդրո առարկա ժամանակահատվածի պատմական նշանակությունն ու արժեքն այնչափ առանցքային են, որ անպատասխան թողնելը հավասարազոր կլիներ պատմության զեղծարարությունը խրախուսելուն կամ այն կիսելուն։
🔳Բանավեճի առարկա դարձած հարցի շուրջ իր մտահայեցությունները Լ. Զուրաբյանն այս անգամ ջանում է փաստարկել ԼՂ հարցով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում» գրքի բովանդակությամբ։ Դիմելով նույն աղբյուրին՝ ևս մեկ անգամ ցույց տանք Լ. Զուրաբյանի հայտարարությունների սնանկությունը.
Այսպես․
1️⃣Լ. Զուրաբյանը համոզում է, որ Ս. Բաբայանի մամուլի ծառայության կողմից նախորդ հայտարարությանը կցված կրակի դադարեցման համաձայնագրերը, որոնք տեղ են գտել Ս. Բաբայանի «Հաղթանակներն ինչպես եղել են» գրքում, նորություն չեն, քանի որ դրանք հրապարակվել են Վ. Կազիմիրովի վերոնշյալ գրքում։ Լ. Զուրաբյանը, սակայն, պետք է իմանար, որ Ս. Բաբայանի գիրքը հրատարակվել է 2008թ․, իսկ Վ. Կազիմիրովի գիրքը՝ 2009թ․։ Միևնույն ժամանակ, Վ. Կազիմիրովի գրքում տեղ գտած փաստաթղթի տակ միայն ԼՂ ներկայացուցչի ստորագրությունն է, այնինչ Ս. Բաբայանի գրքում հրապարակված փաստաթղթում առկա են բոլոր կողմերի ստորագրությունները։
2️⃣ՀԱԿ փոխնախագահը, համառորեն հղում անելով Վ. Կազիմիրովի գրքին, պնդում է կրակի դադարեցման երկու համաձայնությունների անժամկետ լինելը։ Հղում անելով նույն աղբյուրին՝ պետք է նշել, որ Վ. Կազիմիրովն այս համաձայնությունների մասին խոսելիս օգտագործում է «լռելյայն» («по умолчанию») արտահայտությունը՝ միաժամանակ ընդգծելով այդ ձևակերպման դիվանագիտական նպատակահարմարությունը։ Ավելին, հարցի համատեքստում դառնալով Արևմուտքի կողմից մայիսյան հրադադարը Ռուսաստանից «խլելու» ձեռնարկումներին, Վ. Կազիմիրովը գրում է, որ 1994թ․ հուլիսի 20-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն իրեն տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ միանձնյա նախագահ Մաթիաս Մոսբերգը առաջարկում է 30 օրով ԵՐԿԱՐԱՁԳԵԼ հրադադարը։ Քանի որ Արևմուտքի այս քայլը կնսեմացներ ռուսական միջնորդությունը՝ Վ. Կազիմիրովն ու Լ. Տեր-Պետրոսյանը համաձայնության են եկել այն բանի շուրջ, որ «քաղաքական և/կամ ռազմական ղեկավարները պարբերաբար հաստատեն հրադադար, որը միայն կամրապնդեր այն»։ Լ. Զուրաբյանին երկար ժամանակ պետք կգա հասկանալու կամ այդպես էլ չհասկանալու այս բառախաղում միջնորդների շահագրգռվածությունն և նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի «նրբանկատ հավանությունը»։
3️⃣Նախքան հրադադարի վերաբերյալ երկրորդ համաձայնագրի ստորագրումը՝ 1994 թ․ մայիսի 16-17-ին, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներն ու ԼՂ ՊԲ հրամանատարը, ՌԴ միջնորդությամբ, Մոսկվայում պիտի ստորագրեին հակամարտության գոտում միջազգային դիտորդների տեղակայման և այլ ռազմական-տեխնիկական անհետաձգելի հարցերի վերաբերյալ փաստաթուղթ, սակայն, կրկին Վ. Կազիմիրովի վերահաստատմամբ, «մայիսի 17-ի գիշերը նախագահ Հ. Ալիևը շտապ հրահանգ տվեց իր նախարար Մամեդովին չստորագրել այս հանդիպման ժամանակ մշակված փաստաթուղթը, այլ անմիջապես վերադառնալ Բաքու, ենթադրաբար՝ լրացուցիչ հրահանգների համար»։ Եվ ուրեմն՝ ինչպես է մեկնաբանում Լ. Զուրաբյանը այս իրողությունը։
4️⃣Մամլո խոսնակի պաշտոնում մի քանի օրով ԼՂ-ում գտնված Լ. Զուրաբյանի՝ ռազմական գործողությունների մանրամասնությունների վերաբերյալ համոզմունքն այն աստիճանի հոգեխանգարմունքի է հասնում, որ վերջինս անամոթաբար հայտարարում է, թե «հայկական բանակն արյունաքամ էր» և, այդ թվում՝ Ս. Բաբայանն էր խնդրել, որ կանգնեցվի պատերազմը։ Կրկին դառնալով Լ. Զուրաբյանի համար վստահելի աղբյուրին՝ Վ. Կազիմիրովի գրքին՝ նկարագրենք հրադադարի նախադրյալները. «Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված էր հրադադարի ռեժիմի հաստատմամբ։ … այս անգամ այն համառորեն, նույնիսկ ակնհայտ հանդիմանությամբ էր բարձրացնում հարցը. մի՞թե Ռուսաստանը չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները։ Հատկանշական է, որ այս անգամ ադրբեջանական կողմը հրադադարի համար որևէ նախապայման չէր առաջադրում, ինչպես նաև չէր պահանջում հայերի կողմից գրավված տարածքների ազատագրումը»։
Խիստ ուշագրավ է նաև հրադադարի համատեքստը. «1994 թ․ մայիսի սկզբին ռազմաճակատում իրավիճակը բավականին հակասական էր դարձել։ Ձմռանը ադրբեջանական հակագրոհի ձախողումից հետո, որը բավականին համեստ արդյունքներ տվեց, կտրուկ ավելացան կողմերի կորուստները․ մեծ հաշվով, հաստատվեց ուժերի որոշակի հավասարակշռություն։ Ամենաթեժ մարտերը տեղի ունեցան Թեր-Թերի տարածքում։ Այս քաղաքը գրավելու հայկական փորձերը շատ վտանգավոր էին։ Եթե նրանց հաջողվեր կտրել Ադրբեջանի երկրորդ քաղաք՝ Գյանջա տանող ճանապարհները կամ առաջ շարժվել Բարդա Եվլախ-Մինգեչաուր ուղղությամբ՝ դեպի Կուր գետ, ապա հանրապետության հյուսիսարևմտյան ելուստը վտանգի տակ կլիներ և կարող էր կտրվել «ցամաքից»։ 1993թ․ աշնանը հարավարևմտյան Ադրբեջանին պատուհասած մղձավանջը, երբ հայերը հասան Իրանին սահմանակից Արաքս գետ, կարող էր կրկնվել»։
5️⃣Վերջին մեջբերմամբ լույս է սփռվում նաև Միրբաշիրի (Թեր-Թերի տարածք) օպերացիայի վերաբերյալ Լ. Զուրաբյանի՝ որպես այդ շրջանում իշխող կուսակցության ներկայացուցչի, ջղաձգումների պատճառների վրա․ պաշտոնական Երևանը, համոզմունք ունենալով Միրբաշիրի օպերացիայի անխուսափելի դրական ելքի վերաբերյալ, արգելափակել է զինամթերքի մատակարարումը՝ կանխելով Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիան։ Որպես քաղաքական թիմի անդամ և պատասխանատու՝ Լ. Զուրաբյանն ահա այս հարցի պատասխանը պիտի տա սերունդների և պատմության առջև․ ինչու՞ պաշտոնական Երևանը խափանեց ԼՂ հարցի լուծումը, ինչու՞ դադարեցրեց զինամթերքի մատակարարումը, որով կարելի էր զենքով պարտադրել և գրչով վավերացնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը։
6️⃣Ինչ վերաբերում է Ս. Բաբայանի՝ ԼՂ ռազմական գործողությունների մշակումն ու դրանց հաղթական ելքերը սեփական անձին վերագրելու վերաբերյալ Լ. Զուրաբյանի հոխորտանքներին, ապա վերջինս պետք է իմանար, որ կառավարման համակարգում յուրաքանչյուրն ունի իր գործառութային պարտականությունները, և դրանք համընկել են ՊԲ հրամանատար, ապա պաշտպանության նախարար Ս. Բաբայանին, ով հաջողել է կատարել իր առջև դրված խնդիրը՝ այդ թվում այն պատճառով, որ Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունները ևս պատշաճ կատարել են թիկունքային, մատակարարման և այլ պարտականությունները։ Ապացույցը՝ Միրբաշիրի օպերացիան․ քաղաքական իշխանությունը դադարեցրել է զինամթերքի մատակարարումները, չի իրականացվել նաև համապատասխան ռազմական գործողությունները։ Այս մասին, ի դեպ, հրապարակային արտահայտվել են նաև առանձին ուղղությունների հրամանատարներ։
🔘Եվ վերջում․
Մեր կողմից դադարեցնելով այս հեռակա բանավեճը՝ Լ. Զուրաբյանին կարող ենք միայն մեկ բան հորդորել՝ արժանապատվորեն լռել։ Որովհետև 2026թ․ խորհրդարանական ընտրություններում կոալիցիոն գործընկերոջ ցուցակում «ուղևոր» գրվելու համար մեր ժողովրդի փառավոր հաղթանակները սակարկելու փորձերը ոչ այլ ինչ են, քան…
Որակումները թողնում ենք ընթերցողին։

ք․ Երևան, 29.05.2025թ․

📌 ․ «Սարդարապատի ոգին ապրում է մեր մեջ, և մենք էլի ենք ունենալու Սարդարապատներ, եթե լինենք համառ ու վճռական»։
28/05/2025

📌 ․ «Սարդարապատի ոգին ապրում է մեր մեջ, և մենք էլի ենք ունենալու Սարդարապատներ, եթե լինենք համառ ու վճռական»։

Սիրելի՜ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի՝ մեր անկախության, պայքարի և հավատքի խորհրդանշական օրվա կապակցությամբ։
Սարդարապատի ոգին ապրում է մեր մեջ, և մենք էլի ենք ունենալու Սարդարապատներ, եթե լինենք համառ ու վճռական։ Եվ դրա համար պետք է կամք, ինքնավստահություն և անսասան նվիրում մեր պետականության ու հայրենիքի գաղափարին․․․

📌   /ը` բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի, Արցախի նախագահի ընտրությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, տա...
27/05/2025

📌 /ը` բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի, Արցախի նախագահի ընտրությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի և այլ հարցերի մասին

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее:https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/joinՀարգելի բարեկամ...

📘 Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են պատմական ճշմարտությամբՎերջին շրջանում հաճախակի հարցումներ ենք ստանում  /ի հուշ...
24/05/2025

📘 Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են պատմական ճշմարտությամբ

Վերջին շրջանում հաճախակի հարցումներ ենք ստանում /ի հուշերի հիման վրա գրված «Հաղթանակներն ինչպես եղել են. ազդականչ 44» գրքի մասին (հեղինակներ՝ Խաչատրյան Հ․, Ղազարյան Գ․, Մարգարյան Ս․)։

Գրքի տպաքանակը վաղուց սպառված է, սակայն լուր ունենք՝ գիրքը հասանելի է էլեկտրոնային տարբերակով։

🔗 Գրքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://anyflip.com/vgrh/sfbn

Գիրքը ներկայացնում է կարևոր վավերագրեր և փաստական տվյալներ՝ նպաստելով Արցախյան հաղթանակների իրական պատմության վերարժևորմանը և միաժամանակ անդրադառնում այն խեղաթյուրումներին, որոնք վերջին տարիներին փորձ է արվել ներկայացնել որպես պատմական ճշմարտություն։

📚Կարդացեք, տեղեկացեք և տարածեք, որպեսզի ճշմարտությունը հասնի առավել լայն լսարանի։

Փնտրու՞մ եք Սամվել Բաբայան - Հաղթանակներն ինչպես եղել են: Ստուգեք բոլոր 271 առցանց PDFs հեղինակները Գրադարան - Gradaran: Ձեզ դուր է գալիս Սամվել Բաբայան - Հաղթանակներն ինչպե...

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share