Cross RO

Cross RO Նորություններ Հայաստանից և Սփյուռքից,
տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում

14/04/2026

🇹🇷🇦🇲🇦🇿Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար

Այս մասին Անկարայում «Անադոլու» գործակալության լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հաքան Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում լարվածությունը կանխելու Անկարայի ակտիվ քայլերը ակնհայտ են նաև դիվանագիտական ​​ոլորտում, այդ թվում՝ տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների միջև ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով։

«Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած փոփոխություն և անկայունություն այս կամ այն ​​կերպ ազդում է Թուրքիայի վրա, ուստի Անկարան պետք է ազգային տեսակետ ունենա աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։»

🇦🇲🇨🇳 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատ...
14/04/2026

🇦🇲🇨🇳 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին:

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Չինաստանի դատախազությունների միջև համագործակցության զարգացման ներուժի առկայությունը։

🇦🇲 Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խ...
13/04/2026

🇦🇲 Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում․ ԿԳՄՍՆ

🇦🇲🇳🇴 ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հրավերով ապ...
13/04/2026

🇦🇲🇳🇴 ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հրավերով ապրիլի 13-15-ը կգտնվի Օսլոյում։

Այցի շրջանակում նախատեսվում են բարձրաստիճան նախարարական հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, որոնք կկենտրոնանան ՄԱԿ-ի COP17 նախապատրաստական աշխատանքների վրա։

🇦🇲🇪🇪 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Արտահանման դյուրացման ծրագրի պաշտոնական բացմանը։ Անուշիկ Ավետյանը կարև...
13/04/2026

🇦🇲🇪🇪 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Արտահանման դյուրացման ծրագրի պաշտոնական բացմանը։

Անուշիկ Ավետյանը կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև գործակցության շարունակական զարգացումը՝ այն բնորոշելով որպես փոխադարձ վստահության, բարեփոխումների նկատմամբ համատեղ հանձնառության և մրցունակության ու նորարարության վրա հիմնված գործընկերություն։

Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նաև Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։

13/04/2026

🇦🇲🇦🇿 Քաղհասարակության ներկայացուցիչներն Ադրբեջանում խոսել են գերիների և պահվող անձանց խնդիրների մասին:

«Հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որ ավելի երաշխավորված լինի պրոցեսի առաջընթացը:

Բարձրացրել ենք նաև անհետ կորածների խնդիրը: Հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողվի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը:

🚌 Այսուհետ Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի այս նոր տրանսպորտային միջոցներով։Ինչպես հայտնում են ՀՀ ...
13/04/2026

🚌 Այսուհետ Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի այս նոր տրանսպորտային միջոցներով։

Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, միկրոավտոբուսները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։

🔻 Հայաստանի Եվրոպական կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին «Բոլորին դեմ եմ» շարժման ցուցակով։ Ավելի վաղ «Բո...
13/04/2026

🔻 Հայաստանի Եվրոպական կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին «Բոլորին դեմ եմ» շարժման ցուցակով։

Ավելի վաղ «Բոլորին դեմ եմ» շարժումը հայտարարել է Նժար սահմանադրական շարժման հետ միավորման մասին։

13/04/2026

🇦🇲🇨🇳 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Շանհայ քաղաքում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասոցիացիայի շրջանակում համագործակցության հեռանկարները:

🍷🇦🇲🇧🇪 Բրյուսելի հնագույն և հեղինակավոր «Cercle Gaulois» ակումբում Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ առաջին անգա...
11/04/2026

🍷🇦🇲🇧🇪 Բրյուսելի հնագույն և հեղինակավոր «Cercle Gaulois» ակումբում Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի է ունեցել հայկական ընթրիք և գինու համտես

Միջոցառումը համախմբել է դիվանագիտական, մշակութային և գործարար շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներին՝ բացահայտելու Հայաստանի խոհարարական և գինեգործական հարուստ ժառանգությունը։

Երեկոն եզրափակվել է մշակութային ծրագրով՝ հայկական ավանդական պարի ներկայացմամբ՝ «Նարեկ» պարային խմբի և քանոնահար Նարե Խորենու կատարումներով։

🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ում ՀՀ Դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խո...
11/04/2026

🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ում ՀՀ Դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների

Ուսանողները «Nexus» ծրագրի շրջանակում շաբաթներ առաջ եղել են Հայաստանում, ծանոթացել և ուսումնասիրել են ՀՀ–ԱՄՆ հարաբերությունները։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ ԱՄՆ–Հայաստան օրակարգի, Վաշինգտոնյան հուշագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։

11/04/2026

🇦🇲🔹 ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մայիսի 29-ից հունիսի 1-ը կայցելի Լիտվա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Cross RO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share