10/06/2025
📚 Կրթական այց «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում
Հյուրընկալել էինք Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներին, ովքեր մասնակցեցին ինքնաճանաչման, հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրին։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան գրքի ստեղծման ամբողջական գործընթացին։
Մեզ համար կարևոր է նպաստել երիտասարդների ինքնաճանաչման գործընթացին, քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, ինչպես նաև իրենց ներուժի բացահայտմանը։
Շնորհակալություն այցելության համար։ Մաղթում ենք հաջողություններ մասնակիցներին։