2 Songs a Week

2 Songs a Week Ողջու՜յն։ Ես Դիանան եմ։ Կիսվում եմ ինձ հետաքրքրող պատմություններով/երաժշտությամբ/խաղաղ տրամադրությամբ

Այսօր 🧠🩷
22/07/2024

Այսօր 🧠🩷

Ողջույն 🌞   🌸 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած գեղջուկների այս եռյակը (երբեմն՝ դուետը) Կիգալիից է՝ Ռուան...
30/01/2024

Ողջույն 🌞

🌸 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած գեղջուկների այս եռյակը (երբեմն՝ դուետը) Կիգալիից է՝ Ռուանդայի աղքատիկ մայրաքաղաքից։ Յուր պուպուշությունն ընգծող «The Good Ones» անվանումով խումբն ակուստիկ կիթառների, մաշված կոշիկների, տան թերմոսի, հողագործական գործիքների ու լիքը տարօրինակ չխկլիկների օգնությամբ ստացել է անմշակ ժողովրդական երաժշտության մինիմալիստական գործեր, որոնք երգում են իրենց բնակավայրի բարբառով։ Հասկանալու համար, որ նույնիսկ անմարդկային զրկանքներից հետո չոռն ու չարը նրանց չեն տարել, միայն լսող ականջ է պետք։

🌸 Ռուանդայի երեք ցեղերի՝ տուտսի, հութու և աբաթվա ներկայացուցիչներ Ադրիեն Կազիգիրան, Ստանի Հիթիմանան և Ժանվիե Հավուգիմանան սեփական հոգիները բուժելու նպատակով մի քանի ալբոմ են ձայնագրել , իսկ առաջինը՝ Kigali Y' Izahabu-ն՝ մեկ գիշերում։ Երկու ակուստիկ կիթառներից մեկը բասի փոխարեն են օգտագործել․ ձայնագրման գիշերը երկու վերին լարերը չկային։ Բասի դերում հետագայում հանդես են եկել սեփական հնամաշ կոշիկները, ձեռքերը, ինչ-որ զնգզնգան երկաթիկներ։ Խմբի վերջին շրջանի առավել հուսադրող սիրային երգերից է Հավուգիմանայի «Իմ որդին հատուկ կարիքներ ունի, բայց նրա համար գնալու տեղ չկա» երգը։ Մեկ այլ երգով էլ պատմում են, թե ինչքան կարևոր է իրենց ամենօրյա աշխատանքը դաշտում։ Մի տոննա անմշակ, բայց շատ ջերմացնող լույս եմ պեղել, որով աշխարհի հետ կիսվել են ռուանդացի «The Good Ones» գեղջուկները։

Մենակ հո չե՞մ վայելելու։ 😇

The Tiny Desk is working from home for the foreseeable future. Introducing NPR Music's Tiny Desk (home) concerts, bringing you performances from across the c...

Address

Yerevan

Opening Hours

08:00 - 23:00

Alerts

Be the first to know and let us send you an email when 2 Songs a Week posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category