Smm Yerevan

Smm Yerevan Մեր թիմը ապահովում է բիզնես էջերի առաջխաղացումը սոցիալական կայքերում:

24/04/2026
24/03/2026

❗Վերջին շրջանում ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս նախարարի, ակտիվորեն տարածում է թեզ, թե իրենց կառավարման ընթացքում իրականացվել են էական հարկային բարեփոխումներ։ Մասնավորապես՝ նշվում է, որ նվազեցվել են եկամտային հարկն ու շահութահարկը։

✔️Սակայն տնտեսագետ, «Սեյֆ Ինվեսթ» ընկերության տնօրեն Սերգեյ Ս. Խաչատրյանը անդրադարձել է այս հայտարարություններին՝ ներկայացնելով ամբողջական պատկերը։

📌 Եկամտային հարկի մասով

Խաչատրյանի խոսքով՝
եկամտային հարկի նվազումը իրականում չի նշանակում բեռի նվազում, քանի որ՝
▪️ նույն չափով ավելացել է սոցիալական վճարը
▪️ ներդրվել է դրոշմանիշային վճար
▪️ եկամտային հարկի նվազման հետևանքով քաղաքացիները զրկվել են հիփոթեքի տոկոսների վերադարձի զգալի հնարավորությունից
▪️ որոշ այլ եկամուտների մասով նույնիսկ արձանագրվել են հարկային ավելացումներ

📌 Շահութահարկի մասով

Նա նշում է, որ շահութահարկի «նվազեցման» մասին հայտարարությունները նույնպես ամբողջական չեն․
▪️ նվազեցումը վերաբերում է միայն իրավաբանական անձանց
▪️ ԱՁ-ների դեպքում հակառակը՝ բեռը ավելացել է (+3%)
▪️ իրավաբանական անձանց համար, չնայած 2% նվազմանը, ներդրվել է շահաբաժինների հարկում՝ 5%։

Խաչատրյանի գնահատմամբ՝ ներկայացվող տեղեկատվությունը ընտրովի է և չի արտացոլում իրական հարկային բեռը։
Նրա պնդմամաբ ՀՀ կառավարություն պարտավոր է՝
👉 հանդես գալ ամբողջական և իրական տեղեկատվությամբ
👉 հանրությանը ներկայացնել ոչ թե կիսատ, այլ ամբողջական պատկեր։

02/03/2026

Տնտեսագիտական դիտարկում՝ YouTube մոնետիզացիայի գործարկման վերաբերյալ

YouTube-ի մոնետիզացիայի հասանելիությունը Հայաստանում նոր հնարավորություններ է ստեղծում հայ կոնտենտ ստեղծողների համար՝ օրինական եկամուտ ստանալու, իրենց ստեղծագործական համայնքը զարգացնելու և թվային տնտեսության շրջանակներում մրցունակության բարձրացման առումով։ Այս նախաձեռնությունը նաև խթանում է հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության միջազգային տեսանելիությունը։

Մյուս կողմից, կարևոր է հաշվի առնել որոշ ռիսկեր՝ եկամուտների անկայունություն, կախվածություն արտաքին հարթակից և փոքր ստեղծողների համար հարկային ու հաշվապահական լրացուցիչ բարդություններ, որոնք անհրաժեշտ է կառավարել։

Ընդհանուր առմամբ, սա կարևոր և սպասված քայլ է, որը կարող է մեծ դեր ունենալ Հայաստանի թվային տնտեսության և ստեղծագործողների համայնքի զարգացման գործում։

Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
📲 𝟬𝟵𝟴 𝟮𝟮 𝟭𝟭 𝟲𝟮
☎️𝟬𝟭𝟬 𝟱𝟮 𝟯𝟴 𝟰𝟵
🌐 ք․ Երևան, Թումանյան 1
🌐 ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
🌀 https://safeinvest.am
📥 safeinvest.ac

19/01/2026
15/01/2026

⚠️ «Համընդհանուր առողջապահական ապահովագրություն»․ ի՞նչն է թաքնված գեղեցիկ անվան տակ.
🚨 Պարտադիր վճար՝ առանց իրական երաշխիքների
Քաղաքացին պարտավորվում է վճարել, բայց պետությունը օրենքով չի պարտավորվում ապահովել կոնկրետ ու ամբողջական բուժօգնություն։
🚨 Օրենք, որը պետք է բերեր սոցիալական համերաշխություն, բայց նոր անհավասարություն է ստեղծում։ Վճարը նույնն է բոլորի համար՝ անկախ եկամուտից։
🚨 Առանց ընտրության։ Շահառուն չունի ապահովագրող ընտրելու հնարավորություն, մրցակցություն չկա, այլընտրանք չկա։
🚨 Համակարգ՝ տեխնիկապես ոչ պատրաստ.
համակարգի խափանումները քաղաքացուն պարտադիր «միացնում են» ռիսկային համակարգին։
🚨 Խոշոր գումարների բաշխում՝ առանց լիարժեք հանրային վերահսկողության։
🚨 Սոցիալական խմբերի մասով՝ լռություն
Ոչ ֆորմալ աշխատողները, գործազուրկները, ինքնազբաղվածները հայտնվում են ռիսկային գոտում։
🚨 Կառավարումը կենտրոնացված է, վերահսկողությունը՝ ցրված
Շատ որոշումներ ընդունվելու են փակ ենթաօրենսդրական դաշտում։
❓Սա առողջապահական բարեփոխո՞ւմ է, թե՞ հարկի նոր ձև։
Մարդը վճարում է անկախ նրանից՝ օգտվում է, թե ոչ։
Սերգեյ Ս. Խաչատրյանի էջից ✍️

ՀՀ կառավարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

11/01/2026

Հարգելի գործընկերներ,
📉 Սեյֆ Ինվեսթ հաշվապահական ընկերությունը կազմակերպում է հերթական կարևոր սեմինարը՝ Շահութահարկի և օրենքի վերջին փոփոխությունների վերաբերյալ։
Սեմինարի ընթացքում մենք կտրամադրենք ճշգրիտ և հավաստի տեղեկություններ, կբացատրենք բոլոր փոփոխությունները և կպատասխանենք Ձեր հարցերին։

👨‍💼 Սեմինարը վարելու է Սեյֆ Ինվեսթ ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Ս. Խաչատրյան։
📅 Ամսաթիվ. հունվարի 24
⏰Ժամ․ 12:30
🏬 Վայր․ ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

🔗 Մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով՝
https://docs.google.com/forms/d/1RDm0eanR9TRskFGq2K29_FqOLnMo_cPVuJSOhgrjf2Q/edit
Սիրով սպասում ենք Ձեզ։ Հարգանքով՝ Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ 💙
Եղե՛ք իրազեկ։

Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
📲 𝟬𝟵𝟴 𝟮𝟮 𝟭𝟭 𝟲𝟮
☎️𝟬𝟭𝟬 𝟱𝟮 𝟯𝟴 𝟰𝟵
🌐 ք․ Երևան, Թումանյան 1
🌐 ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
🌀 https://safeinvest.am
📥 safeinvest.ac

@топовые поклонники

07/01/2026

Թեմա.Առողջապահության պարտադիր ապահովագրությունՔննարկման մասնակիցներ`-Միհրան Նազարեթյան-Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ առողջապահության առաջին նա...

Address

ք․ Երևան, Թումանյան 1
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37499447866

Alerts

Be the first to know and let us send you an email when Smm Yerevan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Smm Yerevan:

Share