🌌 PodCute-ի նոր թողարկումը տիեզերական է բառի բոլոր իմաստներով 🌌
Այս անգամ Նատալին և Օմարը խոսում են այն ամենի մասին, ինչ գտնվում է տիեզերքում՝ մոլորակներից մինչև սև խոռոչներ, տարօրինակ տեսություններ և տիեզերքի ամենաանհավանական գաղտնիքները։
Պատրա՞ստ ես ուղևորվել տիեզերք՝ առանց տնից դուրս գալու։ Միացիր մեզ՝ հերթական հետաքրքիր թեման բաց չթողնեու համար։ 🚀✨
Multimedia school of Alina Ordyan.
Ալինա Օրդյանի մուլտիմեդիոն լրագրու
01/06/2025
Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը☺️
#հունիսի1
01/05/2025
-ի 2-րդ թողարկումը` մեր սաների մասնակցությամբ:☺️💕💕👇
Մուլտիմեդիայի դպրոցը ներկայացնում է նախագիծ՝ իր սաների մասնակցությամբ։ Հեռ.՝ 043251600
27/04/2025
🔔 Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք «PodCUTe»-ի բոլոր թողարկումներին:
Կարող եք նաև մասնակցել, եթե գրանցվեք մեր դասընթացին👇💕
Մուլտիմեդիայի դպրոցի «PodCute» նախագիծը հնարավորություն է մեր սաների համար տարբեր թեմաների շուրջ քննարկումների մասնակցելու այս հարթակում, ստեղծելու հետքրքիր ...
11/04/2025
Հրաշքներով լի ներկայացում 💕
«Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»-ը Մուլտիմեդիայի դպրոցի գործընկերն է և հրավիրում է մեր բոլոր սաներին ներկա գտնվելու և միասին բացահայտելու «էլֆի գաղտնիքը»!
Be the first to know and let us send you an email when Multimedia school / Մուլտիմեդիայի դպրոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Contact The Business
Send a message to Multimedia school / Մուլտիմեդիայի դպրոց:
Ինչու՞ որոշեցի հիմնել «Մուլտիմեդիոն լրագրության դպրոց» և ու՞մ համար է այն
Դպրոցի ծրագիրն աննախադեպ է, քանի որ այստեղ իրականացվում է մուլտիմեդիոն բոլոր մասնագիտությունների միաժամանակյա ուսուցում: Ուսանողը միաժամանակ սովորում է բոլոր մասնագիտությունները, քանի որ ամեն ինչ այսօր ժամանակակից լրագրության ոլորտում փոխկապակցված է: Լինել լրագրող և չկարողանալ, օրինակ, լուսանկարել սեփական նյութի համար պահանջվող լուսանկարներ՝ անընդունելի է, կամ լինել լուսանկարիչ, բայց չկարողանալ գրել ֆոտոռեպորտաժի մասին պատմող տեքստ՝ նույնպես անընդունելի է, լինել տեսանյութի մասնագետ և չկարողանալ նյութը մոնտաժելուց հետո այն թողարկել ինտերնետ հարթակում՝ ընդունելի չէ, կամ լինել լրագրող և չկարողանալ սոցիալական ցանցերում գրագետ տարածել սեփական նյութը՝ պարզապես արդեն դժվար է պատկերացնել ... և այսպես շարունակ կարելի է թվարկել:
Մուլտիմեդիոն պորտալում իմ գործունեության ընթացում բախվեցի մի իրավիճակի, երբ շատ բարդ էր գտնել մուլտիմեդիայի ոլորտի մասնագետներ: Եվ շատ դեպքերում պարզապես պետք էր աշխատանքին զուգահեռ անձնակազմին նաև սովորեցնել պահանջվող հմտությունները: Այսօր պահանջված մասնագետ լինելու համար լրագրության դասական կանոններից զատ պետք է տիրապետել մուլտիմեդիայի բոլոր մասնագիտությունների հմտություններին:
Լրագրողն այսօր միայն տեքստ գրող չէ, նա, միաժամանակ, պետք է տիրապետի նաև օպերատորական, լուսանկարչական, մոնտաժային, SMM հմտություններին, անհրաժեշտության դեպքում թողարկի սեփական նյութը: Համաշխարհային ժամանակակաից լրագրութունը վաղուց հասել է այն մակարդակի, որ աուդիոնյութերի և տեսանյութերի մոնտաժը լրագրողն ինքն է կատարում, մասնագետից միայն պահանջվում է թողարկելուց առաջ այն վերջնական տեսքի բերել: Ինտերնետի մուտքը լրագրության աշխարհ այս պահանջներն է դնում, քանի որ մուլտիմեդիոն լրագրությունը առավել պատրաստված ու մոբիլ մասնագետներ է պահանջում:
Մուլտիմեդոն պորտալում աշխատող ցանկացած մասնագետից այսօր պահանջվում է հմտությունների բազմակողմանի տիրապետում, քանի որ այնտեղ ամեն ինչ փոխկապակցված է:
Լրագրության օրեցօր փոփոխվող աշխարհում նաև սկսում է գերակշռել դեզինֆորմացիան և այդ հոսքին դիմանալու համար լրագրողից, և ոչ միայն լրագրողից, այլև վիդեոմասնագետից, բիլդ խմբագրից, SMM մասնագետից պահանջվում են այնպիսի հմտություններ ու գաղտնիքների տիրապետում, որ կարողանան տարբերակել ֆեյքերն՝ իրական լրատվությունից, կեղծ տեսանյութն ու ֆոտոշոփը՝ իրականից: Կան հատուկ գործիքներ, որոնց իմացությունը պարզապես պարտադիր է:
Այսօր մուլտիմեդիայի ոլորտում աշխատում են մարդիկ, որոնք չգիտեն անգամ աշխարհում արդեն վաղուց կիրառվող տերմինների ու ձևաչափերի մասին, ինչպիսին, օրինակ, լոնգրիդն է: Եվ այս դասընթացներն առաջին հերթին իմ այն գործընկերների համար են, ովքեր գործող լրագրողներ են, ցանկանում են շարժվել ժամանակակից լրագրությանը համընթաց, բայց չգիտեն, թե որտեղ կարող են ձեռք բերել այդ հմտությունները:
Այս դպրոցը նաև սկսնակների համար է, որոնք ուզում են մուտք գործել ժամանակակից լրագրության աշխարհ, նաև նրանց համար, ովքեր նոր մասնագիտություն են ուզում ձեռք բերել, ովքեր դեռ ուսանող են, բայց գործնականում ցանկանում են կիրառել գիտելիքները հենց ժամանակակից մուլտիմեդիայի ոլորտում: Այս դպրոցը նրանց համար է, ովքեր մոնտաժային, օպերատորական, լուսանկարչության տեխնիկական գիտելիքներ ունեն, սակայն մուլտիմեդիայի ոլորտում աշխատելու համար ունեցած գիտելիքներն այսօր բավարար չեն: Այսինքն՝ սա բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են մուտք գործել այս բազմազան ու հետաքրքիր աշխարհ և լինել առաջատար մասնագետ:
Իսկ դա մենք ապահովում ենք, քանի որ ներգրավել ենք ոլորտի լավագույն մասնագետներին, ովքեր ունեն մուլտիմեդիայի ոլորտում աշխատանքային փորձ, տիրապետում են բոլոր հմտություններին ու գաղտնիքներին, և սիրով դրանք փոխանցում են մեր ուսանողներին:
Մենք բաց ենք ոլորտի բոլոր այն լավագույն մասնագետների համար, ովքեր կցանկանան համագործակցել մեզ հետ, նաև վարպետության դասեր անցկացնել:
Մուլտիմեդիոն լրագրության դպրոցի հիմնադիր-տնօրեն Ալինա Օրդյան