Ջավախքի համացանցային պորտալ

Ջավախքի համացանցային պորտալ Энциклопедия "Джавахк"

Интернет портал Джавахка, энциклопедия Джавахка, история, география, экономика, культура, памятники, деревни и их истории Джавахка, знаменательные люди Джавахка, фотографии, атласы, ежедневные новости, поздравления, некрологи, новые книги, фильмы, он-лайн опросы, форумы Джавахка.

Սիրելի ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐ«Ջավախք» հանրագիտարանի և Ջավախքի համացանցային հանգույցի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Ամանորի ...
24/12/2025

Սիրելի ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐ

«Ջավախք» հանրագիտարանի և Ջավախքի համացանցային հանգույցի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Թող գալիք տարին Ձեզ պարգևի նորանոր հաճելի անակնկալներ, ձեռքբերումներ, հաջողություններ կյանքում ու աշխատանքում։

Խորին հարգանքով` «Ջավախք» հանրագիտարանի և Ջավախքի համացանցային հանգույցի հեղինակ ու գլխավոր խմբագիր Սերգեյ (Արա) Խուդավերդյան:

Նոր երգ  ,,ՋԱՎԱԽԵԹՑԻ ԿԵՆԱՑԴ,, մեր երկու հայրենակիցների՝ Մասիս Հունանյանի և Գրիգորի Եսայանի  հիանալի կատարմամբ:
16/06/2025

Նոր երգ ,,ՋԱՎԱԽԵԹՑԻ ԿԵՆԱՑԴ,, մեր երկու հայրենակիցների՝ Մասիս Հունանյանի և Գրիգորի Եսայանի հիանալի կատարմամբ:

ՋԱՎԱԽԵԹՑԻ ԿԵՆԱՑԴMusic & Lyrics Masis HunanyanArrangement & mix: Artak ZeynalyanMastered: Hov GrigoryanDirector: Mko Hovhannisyan Editing & Color Correction: ...

Հայրենական մեծ պատերազմՀայրենական մեծ պատերազմում իրենց մեծ լուման են ներդրել ջավախքցիները, ոչ հաստատված փաստերով մասնակ...
08/05/2025

Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմում իրենց մեծ լուման են ներդրել ջավախքցիները, ոչ հաստատված փաստերով մասնակցել են մոտ 20000 մարդ, որից զոհվել է 9000 հայորդիներ:

Հերոսի կոչման են արժանացել`

Լևոն Խնկանոսի Դարբինյանը ծնված մայիսի 29-ին 1905 թ. Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում, մահացել է 28 դեկտեմբերի 1943 թ., գնդապետ` 01.06.1943: Խորհրդային Միության հերոս` 10 հունվարի 1944 (հետմահու):

Վաչագան Հունանի Վանցյանը ծնվել է 14 մայիսի 1913 թ. Ախալքալաքի շրջանի Զակ գյուղում, մահացել օգոստոսի 1-ին 1944 թ., շարքային: Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 24 մարտի 1945թ. (հետմահու):

Աշոտ Վաղարշակի Ղազարյանը ծնված նոյեմբերի 7-ին 1921 թ. Ծալկայի շրջանի գյուղ Չիֆթքիլիսա գյուղում, մահացել է հոկտեմբերի 15-ին 1995 թ., գեներալ մայոր (29.04.1970): Խորհրդային Միության հերոս` 24 մարտի 1945:

Սերգեյ Վարդանի Գրիգորյանը ծնված 14 ապրիլի 1923 թ., Վլադիկավկազ քաղաքում, մեկ այլ աղբյուրների Թեթրի Ծղարո, իսկ Հայաստանի Ազգային արխիվում եղած նրա կենսագրությունը լուսաբանող բոլոր փաստաթղթերում նշվում է Ախալքալաքը, մահացել է հոկտեմբերի 4-ին 1943 թ., բժշկ. ծառ. ավագ լեյտենանտ: Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 20 դեկտեմբերի 1943թ. (հետմահու):

Խոր կսկիծով տեղեկացանք, որ 88 տարեկան հասակում մահացել ջավախքի արժանավույն զավակներից մեկը՝ Սաթխացի մանկավարժ, պատմական ...
25/03/2025

Խոր կսկիծով տեղեկացանք, որ 88 տարեկան հասակում մահացել ջավախքի արժանավույն զավակներից մեկը՝ Սաթխացի մանկավարժ, պատմական գիտ. թեկնածու Արտյուշ Սանոսյանը: Ջավախքի ու ջավախքահայության անունից ցավակցում ենք հարազատներին, բարեկամներին ու մերձավորներին և կիսում նրանց անդառնալի վիշտը։

https://javakhk.am/encyclopedia/peoples/Ninotsminda-region/Sanosyan-Artyush.html

Շնորհավոր սիրելի ՋԱՎԱԽՔՑԻ կանայք:Ջավախքի համացանցային հանգույցը սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ գարնանային այս գեղ...
07/03/2025

Շնորհավոր սիրելի ՋԱՎԱԽՔՑԻ կանայք:

Ջավախքի համացանցային հանգույցը սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Եղեք բարի, ուրախ, երջանիկ: Թող ծիծաղը ձեր դեմքից անպակաս լինի: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն և երիտասարդություն, անսահման սեր, երջանկություն, առողջություն, ամենայն լավն ու բարին:

Հարգանքներով՝ «Ջավախք» հանրագիտարանի և Ջավախքի ինտերնետային պորտալի հեղինակ՝ Սերգեյ (Արա) Խուդավերդյան:

Address

пр. Багратуняц, дом 8, кв 37
Yerevan
0039

Alerts

Be the first to know and let us send you an email when Ջավախքի համացանցային պորտալ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share