Գրեթերթ / Gretert

Գրեթերթ / Gretert Գրեթերթ գրական երիտասարդական թերթ Gretert youth literary magazine
http://gretert.com

19/09/2025

Երբ փակվեցին ճանապարհները կյանքի,
և կյանքը խաչվեց մահվան հետ մի անկյան տակ,
երբ սովամահ եղան երեխաներն այն տան,
և կնոջ արգանդում մնաց չծնված մի կյանք,
ձեռնափայտով պապն էլ
ուշքը կորցրեց անթթվածին օդից,
և խանութներն իմ բակում
դատարկությունից փակեցին իրենց մուտքը։
Չոր հացին կարոտ մնաց երկու-երեք տարեկան երեխան։
Երբ հերթի մեջ մահացավ տղան,
ուժասպառ եղած տատիկն էլ
հիասթափված բռնեց ճամփան իր տան։
Ես նայում էի բակում ծիծաղող
փոքրիկներին ու հավատում՝
լոխ լյավ ա իննան…
Ես լսում էի թռչունների ծլվլոցը,
ու քամի շնչում ողջ թոքերիս մեջ…
Ինքս ինձ ժպտալով՝
աղոթքալցված կրկնում էի՝
Լոխ լյավ ա իննան…
Որովհետև Աստված մեծ է
և իր Զավակին մենակ չի թողնում։
Որովհետև բազմիցս տեսել եմ հրաշքներ
ու հուսացել, լուռ սպասել…
Որովհետև Աստված Սեր է,
և Աստված է ժամանակը։
Աստծով է ժամանակն ապագայի։
Բայց այսօր,
երբ երեխան արևահարված ու պառկած է առանց դեղի,
երբ գերի են տանում հիվանդ մարդուն,
երբ մայրը հեռու է իր զավակից,
մանուկն էլ զուրկ է «մանուկ» մնալու իրավունքից,
երբ կյանքը խաչվել է մահվան հետ
և վանդակված ազատություն է մեր գլխավերևում
և անազատ «ազատ» ենք մենք…
և անարդար գերի ենք մենք ու մեղավոր,
որ ծնվեցինք հենց այս երկրում…
Մեզ կողպեցին մի քաղաքանման վանդակի մեջ,
խլեցին մեզնից շնչելու օդն ու ասացին՝
ապրե՜ք…
ապրեք,
որ Չապրե՛ք։
Հիմա նայում եմ (ան)հոգ երեխաներին,
հիվանդ ու ծեր տատուպապերին,
այս կռո, չհանձնվող ու պայքարող ազգին,
ու նորից մտքում ասում ինքս ինձ.
— Լյա՛վ, պա վերջը հինչա՞ իննան։
Ու էլի Աստված գալիս է մտքիս,
ամուր գրկում ինձ,
Ու…
— Վերջը Եսում իննան (Տեր Աստված)
Ուրեմն…
Լոխ լյավա իննան։
Մի աղջկա պատմություն
Պատերազմ էր…
Հիշում եմ՝ հայրս իրեն զոհեց, որ ես ու մայրս ողջ մնանք։
Հետո եղբորս սպանեցին։
Սպանեցինը ո՞րն է…
Ողջ-ողջ կաշին քերեցին, տանջամահ արեցին։
Ու վերջում մայրս ինձ ամուր կրծքին սեղմած
թաքստոցում մնաց այնքան,
որ ի վերջո լսենք՝ հաղթել ենք։
Այդ ժամանակ մայրս մենակ մնաց։
Ու մնացի ես անհայր, անեղբայր, փոքր ու անպատշպան…
Մեծացա… մի կերպ մեծացրեց մայրս։
Այսօր ամուսնացել եմ…
Էի… ամուսնացած էի…
Կրկին պատերազմը եկավ։
Ու հիմա իր գրողի տարած բացակայության համար
ես էլի գին վճարեցի։
Խաղաղության փոխարեն
պատերազմը տարավ իր հետ ամուսնուս։
Ու իմ երեխան, որ դեռ նոր պիտի ծնվեր,
անհայր մնալու ցավից ծնվեց ավելի շուտ
ու մահացավ տեղում։
Տղա էր… իմ չապրած երեխան էլի տղա էր։
Ու ես նրանց բոլորին
միայն մի տեղ եմ գնում ու հանդիպում։
Իմ հայրենիքում։
Հայրենիք, որն ինձ ծնկի է բերել իր փորձություններով,
իր ցավով ու վշտով։
Հայրենիք, որտեղ ապրելը
արդեն իսկ ուժեղ մարդու ընտրություն է։
Այսօր այդ հայրենիքում չկա ոչինչ նյութական արժեքից։
Չկա սնունդ։
Չկա դեղորայք։
Չկա լույս կամ գազ,
Չկա տրանսպորտ,
Չկա ոչ մի նյութական անհրաժեշտ բան։
Բայց փոխարենը կա ցավ,
որ կապում է ամուր իմ հոգուն իրեն։
Կա սեր, որ ծանրն ու ամենաիրականն է։
Իմ ընտանիքը հիմա ննջում է այստեղ։
Իմ սիրտը հիմա քնած է հայրենիքիս ոտքերի տակ։
Իմ երեխան իր հոր, հորեղբոր, քեռիի ու
պապիկի կողքին է քնած։
Մուշ-մուշ…
Մուշ-մուշ…
Աչքերը փակել ու հրեշտակի պես քնել է…
Ինչպե՞ս թողնեմ նրանց այստեղ ու
հրաժարվեմ ապրելու կամքից։
Ինչպե՞ս չապրեմ …
եթե նրանք իմ ապրելու համար ննջեցին։
Հայրենիքս գրկել է նրանց…
Հայրենիքս գրկել է նրանց։
Իսկ ես գրկում եմ նրանց այնքան,
որքան դեռ կամ ու ապրում եմ հայրենիքիս մեջ։
Ու եթե ես տարել եմ հոգևոր փորձությունները,
Այս նյութական բարդությունները ոչինչ են…
Ոչինչ են…
Ես ապրել եմ ու ապրելու եմ իմ հողում։

Շրջափակված Արցախ, 2023 թ.

Աննա Մեկունց

Ինձ միշտ հուզել է տիեզերքի անսահմանության ու անվերջության ընկալումը Երկիր մոլորակի վերջավորության և մանրիկության միջից. ...
28/02/2025

Ինձ միշտ հուզել է տիեզերքի անսահմանության ու անվերջության ընկալումը Երկիր մոլորակի վերջավորության և մանրիկության միջից. փոքրության այդ ընկալումը, որը ոչ թե ընկճում է, այլ յուրահատուկ երանավետություն է հաղորդում անվերջի, անսահմանի, ահռելիի հետ հաղորդակցմանը, դրա մասը լինելուն:

Ալինա Պողոսյան

Ինձ միշտ հուզել է տիեզերքի անսահմանության ու անվերջության ընկալումը Երկիր մոլորակի վերջավորության և մանրիկության միջից. փոքրության այդ ընկալումը, որը ոչ թե ընկճո....

Ջոջո Մոյեսի զգայացունց այս վեպը հասցրել է սիրվել բազում սիրահարների կողմից և նույնիսկ դարձել է վալենտինյան խորհրդանիշ: Գ...
27/02/2025

Ջոջո Մոյեսի զգայացունց այս վեպը հասցրել է սիրվել բազում սիրահարների կողմից և նույնիսկ դարձել է վալենտինյան խորհրդանիշ: Գրքի գլխավոր ուղերձներից մեկն այն է, որ մենք մարդկանց չենք կարող փոխել, և միակ բանը, որ կարող ենք անել նրանց սիրելն է:

  Ջոջո Մոյեսի զգայացունց այս վեպը հասցրել է սիրվել բազում սիրահարների կողմից և նույնիսկ դարձել է վալենտինյան խորհրդանիշ: Գրքի գլխավոր ուղերձներից մեկն այն է, որ մե....

Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ գլխիս ներսում ինչ-որ ձայներ հայտնվեցին: Նրանք պատռեցին գանգամաշկս, հետո գանգոսկրս սղոցելով՝...
27/02/2025

Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ գլխիս ներսում ինչ-որ ձայներ հայտնվեցին: Նրանք պատռեցին գանգամաշկս, հետո գանգոսկրս սղոցելով՝ դուռ բացեցին ու մտան ներս:

Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ գլխիս ներսում ինչ-որ ձայներ հայտնվեցին: Նրանք պատռեցին գանգամաշկս, հետո գանգոսկրս սղոցելով՝ դուռ բացեցին ու մտան ներս: Ուղեղիս բլթերի վ....

Ինձ չներես, երկի՛ր,Թե քո գիրկը չգամ,Հայրենի տան շնչինԱկանջ չանեմ անհոգ,Որպես գերդաստանիսՎերջին պանդուխտ վկան,Չխառնեմ քո ...
26/02/2025

Ինձ չներես, երկի՛ր,
Թե քո գիրկը չգամ,
Հայրենի տան շնչին
Ականջ չանեմ անհոգ,
Որպես գերդաստանիս
Վերջին պանդուխտ վկան,
Չխառնեմ քո սիրուն
Կարոտներ ու մորմոք։

ԱՐՑԱԽ Ինձ չներես, երկի՛ր, Թե քո գիրկը չգամ, Հայրենի տան շնչին Ականջ չանեմ անհոգ, Որպես գերդաստանիս Վերջին պանդուխտ վկան, Չխառնեմ քո սիրուն Կարոտներ ու մորմոք։ Ինձ չն....

Կառլոս Ռուիս Սաֆոնի «Քամու ստվերը» իսկական գրական փոթորիկ է, որը հուժկու հարվածով տապալում է ընթերցողին, ապա, ասես տերևի...
26/02/2025

Կառլոս Ռուիս Սաֆոնի «Քամու ստվերը» իսկական գրական փոթորիկ է, որը հուժկու հարվածով տապալում է ընթերցողին, ապա, ասես տերևի պես, վերցնում ու տանում անկասելի ճամփորդության, որպեսզի պտտեցնելով խելագարության աստիճանի, նորից հետ բերի-գցի այնտեղ, որտեղից վերցրել էր:

Ֆուֆ: Երկար ստացվեց առաջին նախադասությունս, բայց այլապես հնարավոր չէր:

  Կառլոս Ռուիս Սաֆոնի «Քամու ստվերը» իսկական գրական փոթորիկ է, որը հուժկու հարվածով տապալում է ընթերցողին, ապա, ասես տերևի պես, վերցնում ու տանում անկասելի ճամփորդո...

Կարդալու համար․․․Ժամանակակից էրոտիկայի մեծ պատմագրի վեպը 24-ամյա ուսանողուհի Կոնսուելայի և 62-ամյա պրոֆեսոր Դեյվիդի մասի...
25/02/2025

Կարդալու համար․․․

Ժամանակակից էրոտիկայի մեծ պատմագրի վեպը 24-ամյա ուսանողուհի Կոնսուելայի և 62-ամյա պրոֆեսոր Դեյվիդի մասին է, ով չի հաշտվում կյանքի հին ժամացույցի հետ և անտեսելով ծերությունը տրվում է գայթակղություններին:

«Մեռնող կենդանու մեջ ապրելով՝ ինքն իրեն չի ճանաչում» Յեյթս «Զգա սեփական զարկդ ու մտածիր, որ տեմպը հենց դա է»: Ժամանակակից էրոտիկայի մեծ պատմագրի վեպը 24-ամյա ուսանող...

ցանկանալ ամոքվել ծաղկած իրականության վարդագույն արյունով,երբ անվհատությունը երաշտանում է թվացյալ անհնարելիությունից
25/02/2025

ցանկանալ ամոքվել ծաղկած իրականության վարդագույն արյունով,
երբ անվհատությունը երաշտանում է թվացյալ անհնարելիությունից

*** ցանկանալ ամոքվել ծաղկած իրականության վարդագույն արյունով, երբ անվհատությունը երաշտանում է թվացյալ անհնարելիությունից, շրջվել մի կողմ, հետո մյուս ու անհետանալ ս...

Գրքային նոր խորհուրդ Վահե Ղուկասյանից․․Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» փոքրիկ, բայց ընդգրկուն գիրք է, որ...
24/02/2025

Գրքային նոր խորհուրդ Վահե Ղուկասյանից․․

Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» փոքրիկ, բայց ընդգրկուն գիրք է, որտեղ պատմողը հանդես է գալիս բավական տարօրինակ կերպով:

Պատմություններն էստեղ մի քանիսն են՝ երեքաչքանի բառադի ձկնավաճառի, երրորդմասցի ընկերների ու գնդապետի (և ոչ միայն) մասին: Ու բոլոր այդ պատմություններում, կարմիր թելի պես, անցնում է պատերազմը:

Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» փոքրիկ, բայց ընդգրկուն գիրք է, որտեղ պատմողը հանդես է գալիս բավական տարօրինակ կերպով: Պատմություններն էստեղ մի քա....

Որ Նադրը մեռնի` հերս շատ կնեղվի։Նադրը չի քայլում ու լաց է լինում անկարությունից։Հերս քայլում է, բայց լաց է լինում....Անկ...
24/02/2025

Որ Նադրը մեռնի` հերս շատ կնեղվի։
Նադրը չի քայլում ու լաց է լինում անկարությունից։
Հերս քայլում է, բայց լաց է լինում....
Անկարությունից։

Վարոն, Սինարը, Նազոն Հենց օրը բացվում է` լույսն առաջինը մեր սարի գլխին է կպնում։ Ցոլքն ընկնում է ձյան վրա ու սարից գյուղի վրա է թափվում արևը։ Եթե աշխարհը կլոր չլիներ ....

Ռևյու Վովա Արզումանյանից 🔎 Հեղինակն օգտագործում է ճկուն լեզու՝ բնութագրելու մարդկանց ներաշխարհը, նրանց գործողությունները...
23/02/2025

Ռևյու Վովա Արզումանյանից

🔎 Հեղինակն օգտագործում է ճկուն լեզու՝ բնութագրելու մարդկանց ներաշխարհը, նրանց գործողությունները և դրանց տրամաբանական հաջորդականությունը: Մարդկային արտահայտությունները վեպում հաճախ ունեն առերեսումներ, որոնք բացահայտում են հոգեբանական վիճակների և իրողությունների խորությունը:

Սամվել Խաչատրյան հեղինակի գրչին առաջին անգամ եմ ծանոթանում։ Հեղինակն ունի յուրօրինակ, բարդ ու խորաթափանց ոճ, որը միաձուլում է պատմողական, ինքնակենսագրական ու մետա...

Address

Writer’s House Baghramyan Avenue 3
Yerevan

Telephone

+37493279200

Alerts

Be the first to know and let us send you an email when Գրեթերթ / Gretert posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Գրեթերթ / Gretert:

Share