Hoshkee FILM

Hoshkee FILM A Film Production Company

www.hoshkee.com

18/03/2026

Սիրելի ժողովուրդ, վաղը Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի փոփոխությունների մասին նախագծի ի-դրաֆթում գտնվելու վերջին օրն է։ Հիշեցնում եմ, որ նախագծին արձագանքելը շատ կարևոր է։ Այդ նախագծից կախված է մեր ապագան։

Քոմենթներում կտեղադրեմ ի-դրաֆթի հղումը։ Կտեսադրեմ նաև նախագծի վերաբերյալ իմ իմ ամբողջական վերլուծության հղումը։

Արմինե

Ռոման Բալայանը ունենալու է վարպետության դասընթաց երիտասարդ ռեժիսորների և ուսանողների համար։ Շտապեք դիմել։ Վարպետության դ...
04/02/2026

Ռոման Բալայանը ունենալու է վարպետության դասընթաց երիտասարդ ռեժիսորների և ուսանողների համար։ Շտապեք դիմել։

Վարպետության դասընթացները նախաձեռնել են Հայաստանի կինոգործիչների միությունը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հայաստանի Անիմացիայի գիլդիան՝ «Յուշ Արար Արվեստից կենտրոն»-ի աջակցությամբ։

🎬✨ ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

EN ↓

Եթե ունեք ֆիլմի գաղափար և ցանկանում եք կարճ ժամանակահատվածում իրականացնել, ապա այդ հնարավորությունն արդեն կա: Ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, մանկավարժ ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ Հայաստանում է և անցկացնելու է երկու վարպետության դասընթաց․

📌 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ համար՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Դասընթացը տևելու է 4 շաբաթ՝ շաբաթական 2 հանդիպում։
📬 Դասընթացների վճարը՝ 10․000 ՀՀ դրամ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է։
🎟 Այլ բուհերի ուսանողների համար հնարավոր են զեղչեր։

📌 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ համար՝ Հայաստանի կինոգործիչների միությունում։
Դասընթացը տևելու է 4 շաբաթ՝ շաբաթական 2 հանդիպում։
📬 Դասընթացների վճարը՝ 40․000 ՀՀ դրամ։

Հայաստանի կինոգործիչների միության և Հայաստանի Անիմացիայի գիլդիայի անդամները, մասնակիցները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից և «Յուշ Արար» Արվեստից կենտրոնից դիմողները կարող են օգտվել 30% ԶԵՂՉԻՑ։

ՀԱՅՏԱԳՐՈՒՄ

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ փետրվարի 10-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել՝
- CV
-Մեկ ֆիլմի սինոփսիս (որը պատրաստվում եք նկարահանել)։
-Դրան առնչվող որևէ տեսողական նյութ (լուսանկար, գրաֆիկա, տեսանյութ, և այլն)։

Հայտերն անցնելու են մրցութային փուլ։ Յուրաքանչյուր դասընթացի համար ընտրվելու է 16 մասնակից։ Ընտրված մասնակիցների հետ կհաստատվի հետադարձ կապ։

➡️ Դասընթացների աշխատանքային լեզուն ռուսերենն է։
➡️ Դասընթացների ավարտին կտրվեն մասնակցության հավաստագրեր։
⏳Դիմելու վերջնաժամկետն է՝ ս․թ․ փետրվարի 10-ը։
⏳Դասընթացների մեկնարկը՝ ս․թ․ փետրվարի 15

🎥 Վարպետության դասընթացները նախաձեռնել են Հայաստանի կինոգործիչների միությունը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հայաստանի Անիմացիայի գիլդիան՝ «Յուշ Արար» Արվեստից կենտրոնի աջակցությամբ։

If you have an idea for a short film and want to bring it to life within a short period of time, this opportunity is now available.
Renowned film director, screenwriter, producer, and educator Roman Balayan is in Armenia and will conduct two masterclass programs.

📌 FOR STUDENTS – at the Yerevan State Theatre and Film Institute
• Duration: 4 weeks, with 2 sessions per week
• Course fee: 10,000 AMD
Participation is FREE for students of the Yerevan State Theatre and Film Institute.
🎟 Discounts are available for students from other universities.

📌 FOR YOUNG FILMMAKERS – at the Union of Cinematographers of Armenia
• Duration: 4 weeks, with 2 sessions per week
• Course fee: 40,000 AMD
Members of the Union of Cinematographers of Armenia and the Animation Guild of Armenia, participants from the Yerevan State Theatre and Film Institute, and applicants from the Yush Arar Art Center are eligible for a 30% DISCOUNT.

APPLICATION

To apply, please send the following documents by February 10 of this year to [email protected]:
• CV
• A synopsis of one film you are planning to make
• Any related visual material (photograph, graphic work, video, etc.)

Applications will go through a selection process.
16 participants will be selected for each program.
Selected applicants will be contacted directly.

➡️ The working language of the masterclasses is Russian.
➡️ Certificates of participation will be awarded upon completion.
⏳ Application deadline: February 10
⏳ Program start date: February 15

🎥 The masterclasses are initiated by the Union of Cinematographers of Armenia, the Yerevan State Theatre and Film Institute, and the Animation Guild of Armenia, with the support of the Yush Arar Art Center.

Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն

01/10/2025

Ուշադրություն։

30/09/2025
We are happy to share that The Song of Flying Leaves is among nominees for "Best Short Film" in  filmfestival Copenhagen...
25/09/2025

We are happy to share that The Song of Flying Leaves is among nominees for "Best Short Film" in filmfestival Copenhagen! Congratulations to all the team and those who supported and supports us!!

Many thanks to . Hovnanian Family Foundation Armenia for supporting the director of the film Armine Anda to be present on such an important event!!

Hoorakhsh studios
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Cinema Foundation of Аrmenia Հայաստանի կինոյի հիմնադրամ art video

The Song of Flying Leaves - Թռչող տերևների երգը, receives "Best Animated Film" Award in  Short Film Festival! It also re...
14/09/2025

The Song of Flying Leaves - Թռչող տերևների երգը, receives "Best Animated Film" Award in Short Film Festival! It also received 2 Nominations- "Best Script" and "Best Sound". Congratulations to all the team, supporters and partners!

Hoorakhsh studios
Cinema Foundation of Аrmenia Հայաստանի կինոյի հիմնադրամ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
art Video

#թռչողտերևներիերգը

27/08/2025

Ինչպե՞ս պատմել գաղափարի մասին, որ այն գրավի լսողին 🤔🎤։ Ի՞նչ բաղադրիչներ ունի պրոֆեսիոնալ փիչինգը 💼✨։ Ինչպե՞ս սկսել և ավարտել այն 📝➡️🏁։ Ինչպե՞ս պատրաստվել 📚 և ինչ վերաբերմունք կարող է օգնել կամ խոչընդոտել փիչինգի հաջողությանը ⚖️🚀։

Այս հարցերին կանդրադառնա Արմինե Անդան 🎬 իր հատուկ աշխատարանում 🛠️, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտել իրենց սեփական մոտեցումները 🔑💡 և գտնել հաջողակ ներկայացման բանալիները 🔓🌟։

20/08/2025

Միանում ենք հայտարարությանը։
09/08/2025

Միանում ենք հայտարարությանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծի առնչությամբ

Մենք՝ Հայաստանի կինոգործիչներս, խորապես մտահոգված ենք և վրդովված, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագիծը ոչ միայն չի խթանում ոլորտի կայուն զարգացումը, այլև սպառնում է ամբողջությամբ փլուզել տարիներով` մեծ դժվարությամբ ձևավորված կինոարտադրական համակարգը։ Այս նախագիծը փաստացի փորձում է արմատապես փոխել պետության դերը ոլորտում՝ աջակցողից դառնալով մենաշնորհային արտադրող և քանդել այն դժվարությամբ կառուցված հիմքերը, որոնց վրա ձևավորվել է հայ անկախ կինոարտադրությունը։

Տագնապալի է այն, որ նախագծի փիլիսոփայությունն ամբողջությամբ մերժում է աջակցության սկզբունքը։ Սա լրջորեն խաթարում է ոլորտի անկախությունը, ստեղծագործական ազատությունը, մասնավոր նախաձեռնության զարգացումը, մասնավոր կինոարտադրությունը, և վերջապես՝ համատեղ արտադրությունը։ Օրենքի փոփոխությունների առաջարկած նախագծում դա հստակ և առանց երկիմաստության հայտարարվում է հետևյալ ձևակերպումներով․

«Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ։ Ազգային մարմինը իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա»։

Նույնքան անընդունելի է հիմնադրամի կողմից «աջակցող» կարգավիճակից հրաժարվելու հայտարարությունը․
««Աջակցող» հասկացության առկայությունը Օրենքում առարկայազուրկ է… փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ազգային մարմինը չի հանդիսանալու աջակցող»։

Այս մոտեցումը հստակ ցույց է տալիս, որ առաջարկվող նախագիծը իրենից չի ներկայացնում գործող օրենսդրության բարեփոխում կամ թիրախային շտկում, այլ փոխում է ողջ կինաարտադրության գաղափարական հիմքն ու կառուցվածքը՝ ի վնաս մշակութային արժեքների, միջազգային մեխանիզմերի և կինոարտադրողների՝ արտահայտելով ոլորտի կառավարման գլոբալ սխալ փիլիսոփայություն, որը տանում է շուկայի մոնոպոլիզացման։ Մշակութային աջակցության տրամաբանությունը, որը պետք է լիներ ոլորտի անկախության ու բազմազանության երաշխավորը, փոխարինվում է կոռուպցիոն ռիսկերով հագեցած փաստաթղթի, ըստ որի Ազգային մարմինն հանրային ծառայողից վերածվում է սեփական շահերին ծառայող կառույցի։

Նման մոտեցումը ոչ միայն լրջորեն սահմանափակում է ստեղծագործական ու տնտեսական ազատությունները, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Քաղաքացիական օրենսգրքին, «Հեղինակային իրավունքի մասին» օրենքին, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին կոնվենցիային և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային բազմազանության պաշտպանությանը վերաբերող փաստաթղթերին։

Մենք չենք կարող համաձայնել այս մոտեցման հետ, քանի որ այն հակասում է ինչպես ազգային մշակութային քաղաքականության սկզբունքներին, այնպես էլ միջազգային այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է պաշտպանելու համար ստեղծագործական ազատությունը, անկախությունը և մասնավոր արտադրական կարողությունները։ Այն ստեղծում է անվստահության մթնոլորտ՝ ինչպես ոլորտի ներսում, այնպես էլ մեր միջազգային գործընկերների շրջանում։ Նման պահանջը սպառնում է արտադրողների անկախությանը և նրանց՝ ստեղծագործելու ազատ կամքին։ Միջազգային մակարդակում՝ հակասելով միջազգային համատեղ արտադրության սկզբունքներին, կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը, կասկածի տակ դնել մեր գործընկերների վստահությունը մեր հանդեպ և վանել համատեղ արտադրությունների հնարավորությունները։ Սա հակասում է այն արժեհամակարգին, որով Հայաստանը մինչ այժմ կառուցել է իր տեղը եվրոպական կինեմատոգրաֆիական ընտանիքում՝ որպես հավասար գործընկեր։

Մենք անհանգստությամբ տեսնում ենք նաև տնտեսական հետևանքները։ Նման քաղաքականությունն ենթադրում է լրջորեն կասեցնել մասնավոր ներդրումների հոսքը ոլորտ, խաթարել մրցակցային միջավայրը և առավել խոցելի դարձնել փոքր և միջին արտադրողներին։ Սա նաև մեծացնում է պետական կառույցների ազդեցությունը կինոյի բովանդակության վրա՝ դրանով իսկ թուլացնելով ոլորտի թափանցիկությունն ու ինքնուրույնությունը։

Մենք պահանջում ենք դադարեցնել Օրենքի փոփոխությունների նախագծի շրջանառությունը վերադառնալով Աջակցության մեխանիզմը որդեգրած Կինեմատոգրաֆիայի օրենքին, որը ազգային մարմնի իրական առաքելությունը ամրագրում է որպես աջակցություն հայկական կինոյի զարգացմանը, այլ ոչ թե սեփականացում։

Նաև, մենք հայտնում ենք մեր վրդովմունքը և զարմանքը այն կապակցությամբ, որ նախագիծը ներկայացվել է հրապարակային քննարկման՝ առանց ոլորտի նախնական ներգրավման և համատեղ մշակման։ Նախագիծը մեզ ներկայացվել է արդեն պատրաստ ձևով՝ e-draft հարթակում հրապարակման միջոցով, և որևէ ներառական քննարկում մասնագիտական դաշտի հետ մինչ այդ չի կազմակերպվել։ Սա ստեղծում է խոր անվստահություն և բացառում է մասնագիտական մասնակցության սկզբունքը, հատկապես հաշվի առնելով նախագծի բնույթը։

Կրկին անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը ներգրավվելու համատեղ քննարկումների մեջ և առաջարկելու կառուցողական լուծումներ՝ ոլորտին չվնասող, զարգացմանն աջակցող և մրցակցային միջավայր ապահովող օրենսդրական մեխանիզմներ մշակելու նպատակով։ Մենք հավատում ենք, որ կառուցողական երկխոսությունն այս փուլում կենսական անհրաժեշտություն է, կխնայի մեր բոլորի ապագա ժամանակը, և համոզված ենք, որ նման հարցերը պետք է լուծվեն փոխադարձ հարգանքի և համագործակցության միջոցով՝ ի օգուտ պետությանը, որի քաղաքացիներն ու արտադրողներն ենք մենք։

Կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիա
Անիմացիայի գիլդիա
Վավերագրողների գիլդիա
Անիմացիոն ընկերությունների ասոցիացիա
ԱրմԴոկ Վավերագրողների հայկական ասոցիացիա

#ԱզատԿինո

31/07/2025

ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ

Հարգելի գործընկերներ և կինոյի ապագայով մտահոգ սիրելի կինոգործիչներ,

Ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել «ՀՀ Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծով, որը հրապարակվել է e-draft հարթակում։

Մենք՝ գիլդիաների և ասոցիացիաների ներկայացուցիչներով կազմված աշխատանքային խումբը, արդեն սկսել ենք հանդիպումներ և քննարկումներ՝ միասին գնահատելու այս փոփոխությունների ազդեցությունը ոլորտի վրա և մշակելու մեր առաջարկները։

Սիրով հրավիրում ենք երկրորդ առցանց հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 2-ին, ժամը 12:00-ին՝ հետևյալ օրակարգով

• Մինչ այժմ կատարված քայլերը և արդեն ունեցած արդյունքները

• Հաջորդ գործողությունները և մեր համատեղ գործողությունների պլանը

• Կարևոր դիտարկումներ և հավանական զարգացումներ

Սա կարևոր փուլ է, որը վերաբերում է ոչ միայն գիլդիաներին կամ ասոցիացիաներին, այլև ողջ կինոհամայնքին։

Յուրաքանչյուրիդ մասնակցությունը իսկապես կարևոր և անհրաժեշտ է:

📌 Zoom հանդիպման հղում
Միանալու հղումը՝ https://us04web.zoom.us/j/7850961833?pwd=MnNjdkhwUndBRDFXeDdwK1VuWm5OQT09

Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը՝ այս գրառման տակ «+» նշելով։

📄 Նախագծի տեքստը՝ e-draft.am/projects/8898

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Hoshkee FILM posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Hoshkee FILM:

Share