Ազատություն ռադիոկայան

Ազատություն ռադիոկայան «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան http://www.azatutyun.am
https://t.me/azatutyuntv

31/12/2025

«Անընդհատ սպասում էի՝ տեսնեմ, սիրո՞ւն է». ավարտվող տարվա երազանքը գրկած

31/12/2025

Ի՞նչ տեսք ունեին ուկրաինական քաղաքները մինչև ռուսական ներխուժումը

30/12/2025

Սամվել Կարապետյանը բանտից տեղափոխվեց տուն

«Տաշիր գրուպի» սեփականատեր, 60-ամյա գործարար Սամվել Կարապետյանը «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեց տուն` աջակիցների ծափերի ու վանկարկումների ներքո:

Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ դատարանը մասնակի բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով խափանման միջոց տնային կալանք և գրավ: Գլխավոր դատախազությունն այս որոշումը կբողոքարկի:

Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող ռուսաստանահայ Կարապետյանը կալանավորված է 2025 թվականի հունիսի 18-ից: Նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով:

30/12/2025

Սամվել Կարապետյանի բանտային կալանքը փոխվել է տնայինով. աջակիցները ԱԱԾ շենքի մոտ են

30/12/2025

«Որևէ լումա չենք բաժանել». Արթուր Վանեցյանը հերքում է իրավապահների մեղադրանքները

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։

30/12/2025

50 000 էրեբունցիներ նախատոնական օրերն անցկացրել են ցուրտ ու մութ տներում, 90-ականներն են հիշել

Վարույթի կարճումը, սակայն, չի նշանակում, որ Ղուկասյանը ազատության մեջ կհայտնվիԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմ...
30/12/2025

Վարույթի կարճումը, սակայն, չի նշանակում, որ Ղուկասյանը ազատության մեջ կհայտնվի

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեկ հոդվածով դադարեցվել է, մյուս մեղսագրվող արարքով հետապնդում չի հարուցվի, հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Նա մասնավորապես նշել է, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշվել է դադարեցնել ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով հետապնդումը՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով:

Այս վարույթի հիմքում Ղուկասյանի այն տեսակետն էր, թե Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ մի միությունում լինի: Նրա այս հայտարարությունը խորհրդարանի ամբիոնից խիստ քննադատել էր վարչապետ Փաշինյանը՝ պնդելով, թե նման հայտարարությունների հեղինակները պետք է դուրս շպրտվեն քաղաքական դաշտից:

ՔԿ-ի մյուս որոշմամբ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հանրային քրեական հետապնդում չի հարուցվի՝ կրկին նույն հիմքով։ Ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցած ասուլիսում Վարդան Ղուկասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել էր, թե պատրաստ է գնդակահարել այն քահանային, ով առաքելական եկեղեցում կամուսնացնի ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչներին:

Վարույթի կարճումը, սակայն, չի նշանակում, որ Ղուկասյանը ազատության մեջ կհայտնվի: Նա շարունակում է մեղադրյալ մնալ կաշառքի, փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով: Նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երեք ամսով:

30/12/2025

Հայ և թուրք դիվանագետները անվճար վիզա կստանան. քայլ առա՞ջ, թե՞
«սիմվոլիկ քայլ» Անկարայից

Դատարանը մասնակի բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով խափանման մ...
30/12/2025

Դատարանը մասնակի բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով խափանման միջոց տնային կալանք և գրավ, հայտնել է պաշտպաններից Արամ Վարդևանյանը:

Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող Կարապետյանը կալանավորված է 2025 թվականի հունիսի 18-ից: Նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով:

60-ամյա գործարարը իրավապահների թիրախում է հայտնվել Հայ Առաքելական եկեղեցուն իշխանության արշավից պաշտպանելուց հետո:

Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացավ՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը: Կարապետյանը հերքում է ինչպես տնտեսական, այնպես էլ իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական:

30/12/2025

ԿԿԱԼԱՆԱՎՈՐՎԵ՞Ն ՎԱՆԵՑՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ. ԴԱՏԱՐԱՆԸ ԴԵՌ ՔՆՆՈՒՄ Է ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ | ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ | 30.12.2025

30/12/2025

«ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ ինտերգրվելն անհնար է». Մոսկվայի հերթական ակնարկը Երևանին

30/12/2025

15 զինծառայողի կյանք խլած հրդեհից 3 տարի անց դատավարությունն ավարտվում է, հարցերն՝ ավելանում

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Ազատություն ռադիոկայան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ազատություն ռադիոկայան:

Share