17/12/2024
Հայտարարվում է մրցույթ՝ «Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման ներածություն» (144 ժամ), «Օբյեկտ կողմնորոշված մոդելի կիրառում» (144 ժամ), «Գրաֆիկական ինտերֆեյսի ծրագրավորում» (108 ժամ), «Դինամիկ ՎԵԲ կայքերի նախագծում» (144 ժամ), «Հավանականությունների տեսություն եւ մաթեմատիկական վիճակագրություն» (96 ժամ), «Հանրահաշիվ եւ մաթեմատիկական անալիզի տարրեր» (ոչ մրցույթային, 126 ժամ), «Երկրաչափություն» (ոչ մրցույթային, 42 ժամ), «Օտար լեզու (անգլերեն)» (38 ժամ), «Մասնագիտական անգլերեն» (72 ժամ), «Ռուսաց լեզու» (146 ժամ), «Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ» (114 ժամ), Ֆիզկուլտուրա» (210 ժամ), «Բանկային համակարգչային ծրագրեր «ՀԾ բանկ» համակարգ» (144 ժամ), «Հաշվապահական հաշվառումը բանկերում» (72 ժամ), «Անձնական խնամքի, հիգիենայի եւ բուժական ծառայությունների սպասարկման կազմակերպում» (180 ժամ), «Միջոցառումների սպասարկման կազմակերպում» (144 ժամ), «Սոցիալ-կենցաղային ծառայությունների սպասարկման կազմակերպում» (144 ժամ), «Արդյունաբերական համակարգերի սպասարկման կազմակերպում» (144 ժամ), «Մերչանդայզինգ» (36 ժամ), «Առեւտրային համակարգչային ծրագրեր «ՀԾ-առեւտուր» համակարգ» (54 ժամ), «Բույսերի աճի եւ զարգացման համար անհրաժեշտ գործոնները» (54 ժամ), «Մոլախոտերը եւ պայքարը դրանց դեմ» (38 ժամ), «Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության եւ բերքահավաքի տեխնոլոգիա» (60 ժամ), «Ցանքաշրջանառության համակարգերը եւ դրանց առանձնահատկությունները» (48 ժամ), «Մշակաբույսերի արտադրության տեխնոլոգիաները պաշտպանված գրունտի պայմաններում» (60 ժամ), «Լանջերի վրա բազմամյա տնկարկների հիմնման տեխնոլոգիաները» (72 ժամ) մոդուլների դասախոսի թափուր տեղերի համար: Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝ դիմում, կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը եւ պատճենը), անձնագիր (բնօրինակը եւ պատճենը), աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում), ինքնակենսագրություն, մեկ լուսանկար` 3x4 չափի, այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինվորական գրքույկ (բնօրինակը եւ պատճենը), Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում): Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի դեկտեմբերի 18-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչեւ ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերից, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջում: Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:00-ին, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջում: Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 24-75-05, (0231) 5-20-16 հեռախոսահամարներով