4 Plus

4 Plus 4Plus is a Documentary Photography Center founded by a group of professional female photographers in 2012 in Armenia.

4Plus is a growing platform of visual storytelling exploring, documenting, and acting as a witness of our time. Promotion of documentary photography and improvement of the professional field is the key activity of 4Plus. Our mission is to raise Armenia’s political, socio-economic, ecological, human rights issues, and show how these relate to global events, creating a dialogue for change and promot

ing democratic values. Education and sharing of knowledge are in the scope of activities of 4Plus. Bearing this in mind, we are committed to organize workshops, masterclasses, series of lectures, and workshops on photography.
4Plus also undertakes publications of catalogues and books on photography, as well as organizes exhibitions.

🎓 Ի՞նչ կունենաք «Պատկեր» դպրոցի վեցամսյա դասընթացի ավարտին՝✅ Տեսողական գրագիտություն✅ Հետազոտական հմտություններ✅ Կստեղծե...
02/10/2025

🎓 Ի՞նչ կունենաք «Պատկեր» դպրոցի վեցամսյա դասընթացի ավարտին՝

✅ Տեսողական գրագիտություն
✅ Հետազոտական հմտություններ
✅ Կստեղծեք Ձեր լուսանկարչական նախագիծը` գաղափարից մինչև ներկայացում
✅ Մասնագիտական էթիկա
✅ Մասնակցություն 4Պլյուսի ծրագրերին և ցուցահանդեսներին
✅ Ձեր նախագծի հրապարակումը 4plus.org կայքում
✅ Ավարտական ցուցահանդես և վկայական

📌 Դիմումների վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5
🔗 Մանրամասներն ու հայտադիմումը՝ https://docs.google.com/forms/d/1MrzZ2ASQZxQV1s9-P7LbFokCUXyMxq9O504Qul1ZbT0/viewform?ts=68bff87e&fbclid=IwY2xjawNMhZ1leHRuA2FlbQIxMQABHmbrsJTW8tpKZJxQ-L2ODnhLYxu07p6bkMyumUR30GBcetodGlLCCEYeo0c0_aem_EnEjsD2h8_fz-XFOM1_5Ww&edit_requested=true

Լուսանկարներում մեր եռամսյա դասընթացի ուսանողներն են🤍

#պատկեր #վավերագրականլուսանկարչությանդպրոց

📣 ՆՈՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 🔥 ՀՈԿՏԵՄԲԵՐ 5️⃣Հաշվի առնելով մեր դասընթացի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ մենք տրամադրում ենք լրացուց...
28/09/2025

📣 ՆՈՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 🔥 ՀՈԿՏԵՄԲԵՐ 5️⃣

Հաշվի առնելով մեր դասընթացի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ մենք տրամադրում ենք լրացուցիչ ժամանակ «Պատկեր» դպրոցի վեցամսյա ծրագրին դիմելու համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեկնաբանությունում, ինչպես նաև գրել կամ զանգահարել մեզ։

Լուսանկարը՝ Վալերիա Մկրտչյանի։

#պատկեր #վավերագրականլուսանկարչությանդպրոց

📷Տուն համար 35 | Հեղինակի ցանկությամբ անանունՕգոստոսի 1 Հիշում եմ՝ տասնյոթ տարի առաջ, ամեն առավոտ, իրենց տան պատշգամբում...
28/09/2025

📷Տուն համար 35 | Հեղինակի ցանկությամբ անանուն

Օգոստոսի 1 
Հիշում եմ՝ տասնյոթ տարի առաջ, ամեն առավոտ, իրենց տան պատշգամբում իրեն էի փնտրում։ Երկրորդ հարկում էր իր սենյակը։ Հիմա պատշգամբն էլ չի երևում. ծառերն ամբողջությամբ կուլ են տվել։  Հետաքրքիր է՝ ե՞րբ է վերջին անգամ էստեղ եղել։ Հետաքրքիր է՝ գիտի՞։ Համոզված եմ՝ գիտի։ Իսկ ես իրենից ոչինչ չգիտեմ։ Երևի լավ է. վատ լուրերը կայծակնային արագությամբ են տարածվում։ 

Հիմա հասկանում եմ՝ ինչի էի հենց էստեղ ինձ զգում, ինչպես տանը։ Պատճառն այն է, որ էստեղ հողն է մերը։ Հենց հողը։ Ասես երկրագնդի մի չնչին՝ մանրադիտակային կտոր մերն է՝ իմն է՝ իմ տունն է։ Երբ դուրս ես գալիս այգի, ու այգուդ ծառը խնձոր է տալիս, ու դու գիտես, որ էս ծառը քոնն է, էս ծառի խնձորը քոնն է։ Դա մի ուրիշ զգացում է։ Հողի հետ անմիջական մտերմություն: 

Սիրում եմ էս տունը։ Էս այգին։ Էս խշշոցը։ 

Չէ, չէ… Էս տան մեղքը կատարվածի մեջ չկա։ 

#պատկեր #վավերագրականլուսանկարչությանդպրոց

📷Տուն համար 35 | Հեղինակի ցանկությամբ անանունՀուլիսի 13  Էս հոգնատանջ օրվա վերջում քայլերս «ПЭУ» ուղղելով՝ հասկանում եմ՝...
26/09/2025

📷Տուն համար 35 | Հեղինակի ցանկությամբ անանուն

Հուլիսի 13  
Էս հոգնատանջ օրվա վերջում քայլերս «ПЭУ» ուղղելով՝ հասկանում եմ՝ ինչ կարևոր է էս աշխարհում ունենալ թեկուզ մի սիրելի տեղ։ Ոչ պակաս կարևոր սիրելի մարդիկ ունենալուց։   

Դրա համար է էսքան ցավալի։ Որ սիրելի մարդուն համազոր բան եմ կորցրել։ Հա, տեղը կա, բայց «սիրելի»-ն էլ չկա։ Ասես օտարացած և անբուժելի հիվանդությունից հյուծված ծնողիդ այցի ես գնում տասնամյակներ անց։ Ու չես ճանաչում։ Անծանոթ մարդ է քեզ դուռը բացում՝ ծանոթ դիմագծերով, որ ավելի լավ է ծանոթ չլինեին։  
 
Հուլիսի 19  
«Ինձ մեքենան մաքրելն ա փրկել»։ Ինձ էլ խցիկը։   
Միայնակ ավելի հեշտ էր գնալը։ Միայն իմ ապրումների հետ գործ ունեի։ Հիմա տանը մթնոլորտ է փոխվել։  
Մտածում էի՝ անցել-գնացել է ամենը։ Համակերպվել եմ արդեն։ Ծածկոցի տակ էր զուտ թաքնված։ Առօրյայի ծածկոցի։ Հիմա թվում է, թե չեմ համակերպվի երբեք։ Նայում եմ կատարվածին՝ էն կողմից, էս կողմից, ու չգիտեմ՝ ինչ անեմ հետը: 
 
Հուլիսի 29 
Հանդարտ է էստեղ։ Պահի տակ չեմ ուզում քաղաք ետ գնալ։ Բայց բավական է լույսը մի փոքր փոխվի, ու էդ հանդարտությունը մեռելային երանգ է ստանում։   
Երբեք չէի մտածել սրա մասին, բայց էս տունը միակն է, որի պատմությունը միայն մերն է եղել։ Մերոնց կառուցած տունն է։ Եվ ի տարբերություն մեր երևանյան բնակարանների՝ էլ ոչ մեկի՝ ոչ մի ընտանիքի պատմության վկա չի եղել։    
Ասես հենց տունն է ներողություն խնդրում ինձանից, մեղմորեն շշնջում, որ իր մեղքը կատարվածի մեջ չկա։  

Շարունակելի ⏭️

#պատկեր #վավերագրականլուսանկարչությանդպրոց

📷Արտյոմ | Վալերիա Մկրտչյան Ես ուզում էի ինչ որ կերպ պատմել նրա մասին, պատմել նրա գլխովն անցածը, նրա ցավերը, նրա հիման։ Ց...
24/09/2025

📷Արտյոմ | Վալերիա Մկրտչյան
 
Ես ուզում էի ինչ որ կերպ պատմել նրա մասին, պատմել նրա գլխովն անցածը, նրա ցավերը, նրա հիման։ Ցույց տալ, թե ինչ աչքերով եմ նրան տեսել ՝ ոչ ավել, ոչ պակաս, ինչպես եմ նրան լսել ու ինչպես եմ փորձել ապրումակցել Արտյոմին։ Ու հա, հասցրի ճանաչել մարդուն, սիրել ու տեսնել նրա չերևացող հատկությունները, զգալ նրա խոցելիությունը, տեղ-տեղ կոպտությունը և ճաղերը, որոնք և՛ ներսից էին, և ՛ դրսից․․․Ես ստեղծեցի ամուր կապ, մի թանկ ու կարևոր բան։ 
 
Լուսանկարների մակագրությունները` 
 
1. Արտյոմն աշխատանքի վայրում։ 
  
2. Արտյոմն իր մեքենայի մեջ: Ասում է, որ շուտ է հիասթափվում ամեն ինչից, մի գործի մեջ երկար չի կարողանում մնալ։ Հիմա էլի  աշխատանք է փնտրում։ 
   
3. Արտյոմի աշխատանքի վայրը։ 
 
4. Արտյոմի աջ ձեռքի դաջվածքը, որն արել է նախքան ձերբակալվելը։ 
«Կալանավորների մեջ էլ կան վատ մարդիկ, մենթերի մեջ էլ, սովորական մարդկանց մեջ էլ։ Դաժե էս խաղադաշտում 8 երեխա են խաղում, ի՞նչ իմանաս՝ որ մեկը մի օր ինչ ա դառնալու․ մեկը մենթ, մեկը բժիշկ, մեկը բարի մարդ, մեկն էլ փնթի անօթևան։ Մենք չգիտենք իրանց ապագան չէ՞․․․նույնն էլ այ տենց ես իմը չգիտեի»։ 
 
5.Արտյոմն ընկերների հետ շփվելիս։

📷Արտյոմ | Վալերիա Մկրտչյան  Ես գրում եմ՝ մտածելով, որ Քեզ եմ ասում։ Ես գրում եմ՝մտածելով, որ սա տեսնելու է մեկը, մի քանի...
23/09/2025

📷Արտյոմ | Վալերիա Մկրտչյան
  
Ես գրում եմ՝ մտածելով, որ Քեզ եմ ասում։ Ես գրում եմ՝մտածելով, որ սա տեսնելու է մեկը, մի քանիսը, գուցե և ոչ մեկ․․․ 
  
Արտյոմը կապ ունի իմ մանկության հիշողությունների հետ։ Մենք մի բակում ենք խաղացել, եղբորս ընկերն էր։ Այդքան լավ չեմ հիշում նրան պատանի տարիքում, բայց եկավ մի օր, երբ բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ Արտյոմին ձերբակալել են ՝ մեղադրելով գողության մեջ ու դատապարտել 6 տարի ազատազրկման։ Նա ընդամենը 16 տարեկան էր․․․ 
  
 
Լուսանկարների մակագրությունները` 
  
1. Շապիկի լուսանկարը.
Արտյոմի դաջվածքները, որոնք նա արել է բանտում։  
«Գողական կյանքի մեջ կրոն, սրբություն չկա։ Կապ չունի դու աթեիստ ես, թե աստվածապաշտ, հայ ես, թե թուրք․ գողակա՞ն ես, վե՛րջ, մեր ընգերն ես, տարբեություն չեն դնում»։ 
  
2. Արտյոմն ապրում է մոր և քրոջ հետ։ Պահարանի վրա դրված ծաղիկները մորն ու քրոջը ուղարկել է բանտից։ 
 
3. Բադոյից՝ Տյոմին-թզբեհ, որը նվիրել է Արտյոմին իր բանտային ընկերը։ 
Իր սենյակում հիմնականում բանտից բերված կամ ուղարկված իրերն են: Ու ինքն ամեն ինչին էնքան հոգատարությամբ է կպնում, ոնց որ շոշափի իր անցյալ կյանքը, մաքրի ու նորից տեղը դնի։  
 
4. Արտյոմի մանկության լուսանկարը:  
«Հեչ լինո՞ւմ ա քո մոտ, որ դու ուղղակի հավես չես ունենում ապրելու, ոչ թե նկատի ունեմ ինքնասպան լինելը, այլ հենց սենց, զգում ես, որ չես ուզում քայլես, որ ուղղակի հավես չունես ապրես։ Իմ մոտ տենց վիճակ ա․․․»։ 
 
5. Բանտում Արտյոմը կատուներ է ունեցել։ Հիմա էլ նույն սովորության համաձայն տանը ճագար է պահում։ 
   
6. Արտյոմն իր տան շքամուտքում։ 
«Սկզբից ամաչում էի աշխատել, դիսկամֆորտ էր, լրիվ ուրիշ իրականություններ էին։ Նախքան բանտ նստելը ես աշխատել եմ, ծանր գործեր կարացել եմ անեմ, բայց բանտում  իմ աշխարհայացքը, շնչած օդը, տեսածը ու կերած հացը լրիվ ուրիշ ա եղել։ Նենց տեղ եմ քնել, որ հիմա էս մուտքում քնեի ավելի կամֆորտնի կլիներ իմ համար ու չէի վախենա»։ 
 
Շարունակելի⏭️

📸 «Պատկեր» վավերագրական լուսանկարչության վեցամսյա դասընթացԱյս դասընթացը նախատեսված է այն լուսանկարիչների համար, ովքեր ար...
23/09/2025

📸 «Պատկեր» վավերագրական լուսանկարչության վեցամսյա դասընթաց

Այս դասընթացը նախատեսված է այն լուսանկարիչների համար, ովքեր արդեն ունեն որոշակի փորձ լուսանկարչության ոլորտում և ցանկանում են զարգացնել իրենց հեղինակային ձեռագիրը, աշխատել պատկերների հետ գիտակցված։

✨ Ի՞նչ կսովորեք «Պատկեր»-ում

Դասընթացի ընթացքում յուրաքանչյուր մասնակից կստեղծի լուսանկարչական նախագիծ՝ անցնելով հետևյալ փուլերով`

• թեմայի ընտրություն և հետազոտություն
• դաշտային նկարահանումներ
• լուսանկարների ընտրություն և խմբագրում
• տեքստերի հետ աշխատանք
• նախագիծը ցուցադրելու ձևաչափեր՝ ցուցահանդես, գիրք, մուլտիմեդիա կամ սոցիալական մեդիա

📚 Ինչպես է կառուցված դասընթացը

• տեսական ու պրակտիկ դասեր
• մասնակիցների աշխատանքների քննարկումներ
• խմբային այցեր ու նկարահանումներ
• հանդիպումներ լուսանկարիչների, համադրողների և արվեստագետների հետ

⏳ Տևողությունը՝ 6 ամիս

📌 Դիմումների վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 28

🔗Մանրամասներն ու հայտադիմումը՝ բիոյում

📷Լուսանկարը՝

#պատկեր #վավերագրականլուսանկարչությանդպրոց

Ի՞նչ է վավերագրական լուսանկարչական նախագիծը, ի՞նչ փուլերով է անցնում լուսանկարիչը նախագիծ ստեղծելիս, ո՞րքան կարող են տևել նախագծերը և ի՞նչպես զարգացնել թեման:

📷Ատոմը | Նանե ԲաբելյանԱտոմի աշխատանքը կենսակերպ է՝ ամեն օր 40 կմ-ից ավել քայլել, զգալ ու տեսնել արևի արթնացումը, խմել սա...
21/09/2025

📷Ատոմը | Նանե Բաբելյան

Ատոմի աշխատանքը կենսակերպ է՝ ամեն օր 40 կմ-ից ավել քայլել, զգալ ու տեսնել արևի արթնացումը, խմել սարերի ընդերքից եկող ջուրը, լռության մեջ ինքդ քեզ հետ հարաբերվել։ Ի՞նչ է սա, եթե ոչ մարդու հոգու ու մարմնի բնական պահանջ կամ մարդանալու ճանապարհ կամ մեդիտացիա ու աղոթք։ Թրծում՝ որպես լեռների ամուր ու ազատ հոգի։

Էդ օրը հասկացա, թե ի՞նչու են իմաստունները գրքերում հովիվներ եղել։ Ի՞նչու ոչխարներ, որովհետև ոչխարների հոտը նման է մեղմ, չարաճճի ու համաչափ երաժշտության կամ ծովի ալիքի, որ մեկ տարածվում է սարերի ու դաշտերի վրա, մեկ էլ հավաքվում մի տեղում։
 
 -Ի՞նչ անի մարդը, որ ինքն իրա համար հետաքրքիր լինի, - հարցնում եմ Ատոմին:
-Մարդը նախ և առաջ աշխատանք բդի ունենա ձեռը, ցանկացած աշխատանք: Եթե աշխատանքդ չսիրես, հետաքրքիր չես կրնա ապրի, ինչ աշխատանք ուզում ա էղնի: Ու ունենաս առողջ միտք, առողջ ապրելաձև: Էդ ա կարևորը։

-Իսկ ո՞րն ա առողջ մտքի սահմանումը:
-Դուռդ բաց նստես, մի կտոր հալալ հաց ուտես քու ընտանիքի հետ: Ճամփով մեկն էլ անցնի, ըսես՝ ա՛յ բալա ջան, արի՛, էս մի կտոր հացից դո՛ւ էլ կեր։

📷Ատոմը | Նանե Բաբելյան Վստահ եմ՝ շատերն են արշավների գնացել, բարձրացրել սարեր, վայելել վերևից բացվող տեսարանը։ Ինձ էլ մի...
19/09/2025

📷Ատոմը | Նանե Բաբելյան
 
Վստահ եմ՝ շատերն են արշավների գնացել, բարձրացրել սարեր, վայելել վերևից բացվող տեսարանը։ Ինձ էլ միշտ հետաքրքրել է հովիվների կյանքը․ բացի սարերից ու բացվող տեսարաններից՝ էլ ի՞նչ կա էնտեղ: Արդյո՞ք չեն ձանձրանում էնտեղ՝ առանց որևէ շփման անցկացնելով գրեթե ամբողջ օրը։
 
Խնդրեցի Ատոմին, որ ուղեկցեմ իրեն ու ոչխարների «քարավանին»։ Մեզ հետ էին նաև Ատոմի օգնականները` շները։

Արևը դեռ չծագած՝ հովիվ Ատոմը իր կյանքի 9990 ու բացի ձմեռվա ամիսներից՝ ամեն օր բարձրանում է Ծաղկաբեր գյուղի (Լոռու մարզ) սարեր ու լեռներ, արևամուտին` իջնում։ Ճանապարհը խոչընդոտներով է, եղանակը` անկանխատեսելի: Արևի ճառագայթները կեսօրին` դաժան, հոտը՝ մեկ-մեկ քմահաճ, բայց Ատոմը գիտի կառավարել հոտը: Իր խոսքերով սա մասնագիտություն է։ Ատոմը գիտի օձի, գայլի, աղվեսի, արծվի լեզուները, սարերում աճող ամեն բույսի դեղաբանական և կիրառական ազդեցությունները, գիտի ամեն քարի ու թմբի պատմությունը։

Շարունակելի⏭️

📷Սարքաշինականից ինքնաշեն | Սիլվա Պողոսյան    Գործն ու մասնագիտությունը կորցնելուց երկու տարի հետո Վարդանը որոշեց փայտագո...
12/09/2025

📷Սարքաշինականից ինքնաշեն | Սիլվա Պողոսյան

Գործն ու մասնագիտությունը կորցնելուց երկու տարի հետո Վարդանը որոշեց փայտագործությամբ զբաղվել: Իր տան բակում մի փոքրիկ ինքնաշեն «գործարան» սարքեց ու սկսեց փայտե տարբեր հուշանվերներ պատրաստել, որոնք վաճառում է Վերնիսաժում:

Փայտի թեփի հատիկները մաքրելուց հետո Վարդանը մի քիչ ցրվում է իր բակի այգում, որը խնամում է սիրով, հավաքում այգու բարիքները ու նստում այգու կենտրոնում: Ասում է, որ հոգնել է աշխատանքից, կուզեր նարդի խաղալ այգում: Բայց ամեն օր առավոտյան ժամը 7-ին բացում է ինքնաշեն գործարանի դուռը, փոխում հագուստը և սկսում հաստոցներով աշխատել:

«Պատկեր» դպրոցի վեցամսյա դասընթացին միանալու համար լրացրեք հայտադիմումը` https://docs.google.com/forms/d/1MrzZ2ASQZxQV1s9-P7LbFokCUXyMxq9O504Qul1ZbT0/viewform?ts=68bff87e&edit_requested=true&fbclid=IwY2xjawMw5Q9leHRuA2FlbQIxMABicmlkETFGQnFJZ1RISWxQcWlhb1RCAR7w7zrXpdF_eS9P_eUYA45hHexcMwr4NS9EZjCsi2U9ol7Y3u_aonQinx3rmg_aem_9mqW_JxuvaIjzId3ZDYDFw

📷Սարքաշինականից ինքնաշեն | Սիլվա Պողոսյան  Հորեղբայրս՝ 72-ամյա Վարդան Պողոսյանը, խորհրդային տարիներին աշխատում էր Էջմիած...
11/09/2025

📷Սարքաշինականից ինքնաշեն | Սիլվա Պողոսյան

Հորեղբայրս՝ 72-ամյա Վարդան Պողոսյանը, խորհրդային տարիներին աշխատում էր Էջմիածնի սարքաշինական գործարանում: 1966-ին հիմնված գործարանում աշխատում էին մետաղյա իրերի հետ, ստեղծում ալյումինից տարբեր ֆորմաներով բաղադրիչներ:

1989-ին Խորհրդային միության փլուզումից հետո գործարանը փակվեց: Վարդանն ու գործարանի հազարավոր աշխատակիցներ հայտնվեցին անորոշության մեջ: Ի՞նչ անել, ինչպե՞ս շարունակել ապրել և գումար վաստակել:

Շուրջ 15 տարի աշխատելով՝ նա կազմակերպված ու բարեկեցիկ կյանքով էր ապրում․ աշխատում էր 5 օր, իսկ շաբաթվա ավարտին գնում հանգստանալու: Ուներ նաև տարեկան արձակուրդ, որի ժամանակ կարող էր ճամփորդել դեպի Մոսկվա, Ղրիմ, Սակի, Անապա, Եվպատորիա․․․

«Երբ գործարանները փակվեցին, ամեն մեկը սկսեց մի բան անել, որ տուն պահեր: Օրինակ՝ ինժեներները սկսեցին սանտեխնիկական գործերով զբաղվել։ Միանգամից հո չի՞ լինի․ քանի տարի չի ստացվել, հիասթափվում ես։ Ընգնում ես սար ու ձոր, ման ես գալիս, հետաքրքրվում ես՝ ինչ անես, ինչ չանես, հետո գտնում ես, էլի», - հիշում է Վարդանը։

⏭️Ֆոտոպատումի շարունակությունը` շուտով։

Իսկ «Պատկեր» դպրոցում սովորելու նոր հնարավորության համար՝ https://docs.google.com/forms/d/1MrzZ2ASQZxQV1s9-P7LbFokCUXyMxq9O504Qul1ZbT0/viewform?ts=68bff87e&edit_requested=true&fbclid=PAVERFWAMvkc9leHRuA2FlbQIxMQABp9S7HCzfRKYeJR7RXXTjmaAXzZuohsFes5Id6LV5kbM9rsE1uAPjAgASiEPA_aem_BhHRoxgo4z9rbw0QTt3StQ

Address

ք. Երևան, Կորյունի 10
Yerevan

Opening Hours

Monday 10:30 - 18:00
Tuesday 10:30 - 18:00
Wednesday 10:30 - 18:00
Thursday 10:30 - 18:00
Friday 10:30 - 18:00

Telephone

+37433068886

Alerts

Be the first to know and let us send you an email when 4 Plus posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to 4 Plus:

Share

Category

Our Story

4Plus is a collective by Armenian women photographers with the aim to develop documentary photography and to empower women in Armenia and beyond.

Empowering not only women photographers, and women in general, but all those whose rights are being violated, by bringing their issues to light, has been the core of our activity. Each one of us has been committed to documenting social issues, violations of human rights and visualising cultural particularities for many years.

We also organise workshops, exhibitions and lectures. 4Plus was founded in 2012, current members are Anahit Hayrapetyan, Nazik Armenakyan, Nelli Shishmanyan and Piruza Khalapyan.