18/10/2025
Հայրենիքը չի մեռնում՝ նրան սպանում են մաս-մաս։
Երբ հողի մի կտորը դառնում է առևտրի առարկա,
երբ խղճի տեղը բռնում է շահը,
երբ մարդն իր աչքի առաջ անտարբեր է դառնում դեպի ցավն ու անարդարությունը,
այնժամ ծնվում է երկրի հիվանդությունը։
Հիվանդանում է ո’չ թե հողը, այլ մենք՝ նրա զավակներս։
Մոռանում ենք լսել հողի շունչը,
չենք ամաչում կորսված արժեհամակարգից,
չենք գնահատում մեզ շնորհված բացարձակ արժեքը՝ Հայրենիքը։
Երբ ազնվությունը դառնում է ծիծաղելի, իսկ կեղծիքը՝ ընդունելի,
երբ բարին փնտրվում է, բայց այլևս չի ճանաչվում՝
այն ժամանակ է, որ ազգը սկսում է կորցնել ո’չ թե տարածք, այլ ինքն իրեն։
«ՀԱՅՐԵՆԻՔ»…
Անպայման դիտելու ներկայացումների շարքից…