Մեր մասին
«Զանգակ»-ը գրահրատարակչական գործունեություն է ծավալում 1997 թվականից և Հայաստանի առաջատար դասագրքաստեղծ հրատարակչություններից է: Հրատարակում է դասագրքեր հայաստանյան եւ Սփյուռքի դպրոցների համար, ուսումնաօժանդակ գրականություն, գիտական ամսագրեր, ինչպես նաեւ մանկապատանեկան, գեղարվեստական և թարգմանական գրականություն:
Համագործակցելով միջազգային հրատարակչությունների, գրական գործակալությունների, Սփյուռքի, ինչպես նաև տեղի հեղինակների հետ՝ «Զանգակ»-ը ներկայացնում է համաշխարհային և հայ հեղինակների՝ լավագույն գործերը՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից:
Հրատարակչությունն իրականացնում է ամենամյա և պարբերական կրթական և մշակութային միջոցառումներ՝ ամրապնդելով ու զարգացնելով ընթերցող հասարակության հետ կապը:
«Զանգակ 97» ՍՊԸ –ի կազմում գործում է նաև տպարան: