31/12/2025
🇦🇲🇺🇸
Սիրում եմ ամփոփել տարիս։
2025 թվականը լի էր նոր ձեռքբերումներով, կորուստներով և մարտահրավերներով, բայց ես այն ավարտում եմ ապագայի հստակ տեսլականով ու հաղթանակի մարտական ոգով։
Այս տարվա ընթացքում նկարահանեցինք բազմաթիվ գովազդային հոլովակներ, երաժշտական տեսահոլովակներ, հեռուստահաղորդումներ, կարճամետրաժ և դոկումենտալ ֆիլմեր, ինչպես նաև սոցիալական նախագծեր՝ աշխարհի տարբեր անկյուններում։
Տարին ավարտեցինք մի քանի գովազդային և երաժշտական հոլովակներով, որոնցից մի քանիսն արդեն ներկայացրել ենք ձեզ, իսկ մյուսները՝ կհանդիպեն ձեզ տարեսկզբին։ Եվ նույնիսկ շատ նախագծեր չհասցրեցինք ավարտել, այնպես որ՝ շատ շուտ պետք է կրկին վերադառնանք գործի։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իմ գործընկերներին։ Այս տարին առանձնացավ նաև նոր ընկերությունների ու արժեքավոր կապերի ստեղծմամբ։
Ես շատ սիրում եմ ձեզ ❤️
Մաղթում եմ բոլորիս առողջություն, սեր և բուռն ստեղծագործական 2026 թվական։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 🎄✨
Հարգանքով՝
Վարդգես Մանուկյան
I love to reflect on my year.
2025 was filled with new achievements, losses, and challenges, yet I finish it with a clear vision for the future and a strong fighting spirit for new victories.
Throughout this year, we created numerous commercials, music videos, TV programs, short films, documentary films, and social projects across different parts of the world.
We ended the year with several commercial and music videos, some of which have already been released, while others will meet you at the beginning of the year. Many projects are still unfinished, so it’s time to get back to work very soon.
I would like to thank all my colleagues. This year was also marked by the creation of new friendships and valuable connections.
I love you all ❤️
Wishing all of us health, love, and an intense creative 2026.
Merry Christmas and Happy New Year 🎄✨
Respectfully,
Vardges Manukyan