Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation

Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation Հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ։ The Child Development Foundation was established in September 2009.

Մանկական զարգացման հիմնադրամը մատուցում է հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, էրգոթերապիստի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ:

Հիմնադրամը հիմնադրվել է 2009թ. սեպտեմբերին, Երևանում, իսկ 2019-ից սկսած` մեր կենտրոնները մասնագիտական ծառայություններ են մատուցում Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ և Արենի համայնքներում:

Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխա

ների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների և ծնողների համար:

Հիմնադրամը իրականացնում է նաև սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար:

2002-ից գործող դիզայն լաբորատորիայի հիմքի վրա Հիմնադրամը 2016-ին գրանցեցեց «ԶարՄան» ապրանքանիշը: «ԶարՄան»-ը զբաղվում է «խոսող տետրերի» և էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղերի ստեղծմամբ և արտադրությամբ: Իսկ ստացված եկամուտն ուղղվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաներին անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների մատուցմանն ու այլ սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում:

2002-2023թթ. ընկած ժամանակահատվածում Հիմնադրամում տարբեր ծառայություններ և աջակցություն է ստացել ավելի քան 3250 երեխա:
Ամսական կտրվածքով մեր կենտրոններ է հաճախում 300-350 երեխա:

______________________________

The Child Development Foundation (CDF) actively provides professional services to support vulnerable children and their families, works to enrich the methodology by developing various useful resources for parents, children, specialists and educators working with children. Seminars and trainings were organized for parents and children, as well as the specialists in the field of child protection, education and community development. Today, the CDF contributes to the protection of child rights, promotes children’s healthy development and inclusion of vulnerable groups into society. Before that, since 2002 the Foundation operated as a Child Development Centre (CDC) within World Vision Armenia’s Inclusive Education Project. In 2004-2008, the CDC was involved in Children in Especially Difficult Circumstances Project aiming to support children in difficult circumstances and their families. During the period of 2002-2008, more than 500 children benefited from a variety of services provided by the Centre.

30/12/2025

💙💚Թիմ ունենք՝ աշխարհը չունի։
🥳Մեր նկարահանումների բազմազան ու զավեշտալի դրվագները՝ շատ կարճ։
----------------- -
#ՄԶՀ #ԶարՄան

30/12/2025

🤝Ինեկոբանկի հետ համագործակցության 9 տարիների ընթացքում կարողացել ենք աջակցել 248 երեխայի և դրական փոփոխություն ենք բերել այդ ընտանիքների կյանքում։

📌Մանկական զարգացման հիմնադրամը կարևորում է հայկական ձեռնարկությունների հետ նման համագործակցությունները՝ ի շահ երեխաների զարգացման և բարեկեցության։

🧡Շնորհակալ ենք համագործակցության, վստահության և բարձր #սոցիալական պատասխանատվության համար։
Inecobank CJSC
_______ _
#համագործակցություն #ինեկոբանկ #ՄԶՀ

📣Մանկական զարգացման հիմնադրամում  #գործկա 🔸Հաստիքները՝  #հոգեբան  #լոգոպեդ  📍Վայրը՝  #Երևան 📅Դիմելու վերջնաժամկետը՝ 05.0...
29/12/2025

📣Մանկական զարգացման հիմնադրամում #գործկա

🔸Հաստիքները՝ #հոգեբան #լոգոպեդ

📍Վայրը՝ #Երևան

📅Դիմելու վերջնաժամկետը՝ 05.01.2026

🔗Մանրամասները՝
https://drive.google.com/drive/u/1/folders/1evbR4wo5P06aaHKN0zl76aw2NUY5wIg2
--------------------- - ------------
#աշխատանք #թափուր

📣Մանկական զարգացման հիմնադրամը հրավիրում է մասնակցելու Տրանսպորտային/ուղևորափոխադրման ծառայությունների  թիվ 01/26/CDF-T ...
28/12/2025

📣Մանկական զարգացման հիմնադրամը հրավիրում է մասնակցելու
Տրանսպորտային/ուղևորափոխադրման ծառայությունների թիվ 01/26/CDF-T մրցույթին։

🔗Մանրամասները` https://drive.google.com/drive/folders/1DUIwE93Ro_wF7lR4EqfD8MtE3kfCgv8Y?usp=sharing

📌Դիմելու վերջնաժամկետը` 11.01.2026

25/12/2025

🎅Ձմեռ պապը հասավ նաև Մանկական զարգացման հիմնադրամի Արաքս խոշորացված համայնքի ԶարՄան / ZarMan կենտրոն, որտեղ երեխաներն անհամբեր սպասում էին նրան և դիմավորեցին ուրախ երգերով ու պարերով։

🎁🫶Շնորհակալ ենք ԱՐԱՔՍ համայնքին համագործակցության և երեխաների համար հասանելի որակյալ մասնագիտական ծառայություններ ապահովելու մեր ջանքերին աջակցելու համար, ինչպես նաև «Սմարկետա» ընկերության հայաստանայն նեկայացուցչությանը, որ սիրով և հոգատարությամբ երեխաների համար քաղցր ու զարգացնող ամանորյա նվերներ էր պատրաստել։

✨Թող գալիք տարին լինի ուրախ ու բարի՝ լի հաջողություններով ու ձեռքբերումներով։

Smarketa
------------------------------ -
#Ամանոր #ՄԶՀ

23/12/2025

#Վեդի

⛹️‍♂️Ադապտիվ ֆիզկուլտուրան ոչ միայն բարելավում է ֆիզիկական առողջությունը, այլ նաև նպաստում է հոգեբանական բարօրությանը, ինքնավստահությանն ու սոցիալական ինտեգրացիային։

📍Մանկական զարգացման հիմնադրամի Վեդու ԶարՄան / ZarMan կենտրոն
Արարատի մարզ, Վեդի, Կասյան 26/17
📞033-00-66-23
------------------------ -


#ադապտիվ
#երեխաներ
#ՄԶՀ

22/12/2025

🔹Նախորդ շաբաթն ամփոփեցինք այցով դեպի Ջրվեժ համայնքի ԶարՄան կենտրոն։

▫️Հանդիպմանը կենտրոնի հոգեբան Henry Gevorgyanը համայնքապետարանի աշխատակիցների համար անցկացրեց աշխատանքային սթերսի թոթափմանն ուղղված ռելաքսացիոն թերապիա, որից հետո մարզային համակարգող Նելլի Գևորգյանը ներկայացրեց տարվա ընթացքում համայնքում կենտրոնի կողմից կատարված աշխատանքներն ու արդյունքները։

▫️Ավարտին Հիմնադրամի տնօրեն Lusine Simonyanը շնորհակալագիր հանձնեց համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանին, որում Ջրվեժ համայնքը 2025-ին ճանաչվել է որպես ամենաերեխայակենտրոն համայնք։

🧡Շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության, համայնքանպաստ և երեխայանպաստ աշխատանքի համար։

Ջրվեժի Համայնքապետարան Jrvezh Municipality .nelly
-------------------- -
#Ջրվեժ


#ՄԶՀ

🎄🎅Ձմեռ պապը այցելեց նաև Մանկական զարգացման հիմնադրամի Ջերմուկի  #ԶարՄան կենտրոն։ Երեխաները, «Մաշայի և Արջի ամանորյա արկա...
20/12/2025

🎄🎅Ձմեռ պապը այցելեց նաև Մանկական զարգացման հիմնադրամի Ջերմուկի #ԶարՄան կենտրոն։ Երեխաները, «Մաշայի և Արջի ամանորյա արկածները» ներկայացումը դիտելուց հետո տոնական տրամադրությամբ դիմավորեցին կենտրոնի հյուրերին և Ձմեռ պապին, որոնք, իհարկե, նվերներ էր բերել երեխաների համար։

🧡Միջոցառմանը ներկա էին նաև #Ջերմուկ համայնքի ղեկավարը՝ երեխաների սիրելի ընկեր Մանանը և համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարը, որոնք համայնքի կողմից անուշեղեն էին բերել նրանց համար։

🧡Շնորհակալ ենք Jermuk city-Ջերմուկի համայնքապետարանին երկարամյա արդյունավետ համագործակցության և երեխաների զարգացմանն ու բարեկեցությանն ուղղված տարբեր ծրագրերի աջակցության համար։
Շատ կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ոլորտում համայնքային մակարդակում համագործակցությունը տարբեր գործընկերների, ՏԻՄ-երի, համայնքային կազմակերպությունների և տեղական բիզնեսների հետ։ Միջոցառմանը Lydian Armenia ընկերությունը պատրաստել էր փոքրիկ, զարգացնող նվերներ երեխաների համար։

✨Թող գալիք տարին լինի ուրախ ու բարի՝ լի հաջողություններով ու ձեռքբերումներով։
------------------------------ -
#Ամանոր #ՄԶՀ

20/12/2025

🎄🎅Ձմեռ պապը երեկ այցելեց Մանկական զարգացման հիմնադրամի Վայքի ԶարՄան / ZarMan կենտրոն։ Այստեղ երեխաները նախ դիտեցին «Մաշայի և Արջի ամանորյա արկածները» ներկայացումը, մասնակցեցին տոնական թերապևտիկ աշխատանքներին, ապա դիմավորեցին Ձմեռ պապին ուրախ երգ ու պարով։

🧡Շնորհակալ ենք Վայքի համայնքապետարանին երկարամյա արդյունավետ համագործակցության համար։
Շատ կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ոլորտում համայնքային մակարդակում համագործակցությունը տարբեր գործընկերների, ՏԻՄ-երի, համայնքային կազմակերպությունների և տեղական բիզնեսների հետ։ Միջոցառմանը Lydian Armenia ընկերությունը պատրաստել էր փոքրիկ, զարգացնող նվերներ երեխաների համար։

✨Թող գալիք տարին լինի ուրախ ու բարի՝ լի հաջողություններով ու ձեռքբերումներով։
------------------------------ -
#Ամանոր #ՄԶՀ

Address

1 Romanos Melikyan, Malatia-Sebastia
Yerevan
0065

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37495004186

Alerts

Be the first to know and let us send you an email when Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation:

Share

Our Story

Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների և ծնողների համար: Մենք մատուցում ենք հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, արտ թերապևտի, էրգոթերապևտի, ֆիզիոթերապևտի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ: Հիմնադրամը իրականացնում է նաև սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար:

Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին: Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում: 2002-2014թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում տարբեր ծառայություններ և աջակցություն է ստացել ավելի քան 1500 երեխա: ______________________________ The Child Development Foundation (CDF) was established in September 2009. Before that, since 2002 the Foundation operated as a Child Development Centre (CDC) within World Vision Armenia’s Inclusive Education Project. In 2004-2008, the CDC was involved in Children in Especially Difficult Circumstances Project aiming to support children in difficult circumstances and their families. During the period of 2002-2008, more than 500 children benefited from a variety of services provided by the Centre. Seminars and trainings were organized for parents and children, as well as the specialists in the field of child protection, education and community development. Today, the CDF contributes to the protection of child rights, promotes children’s healthy development and inclusion of vulnerable groups into society. The Foundation actively provides professional services to support vulnerable children and their families, works to enrich the methodology by developing various useful resources for parents, children, specialists and educators working with children.