10/05/2026
Ավելի քան 20 տարի է նկարահանում եմ տարբեր միջոցառումներ, բայց ամեն անգամ, երբ բեմ են բարձրանում առաջին դասարանցիները, նույն հուզմունքն եմ ապրում… կարծես առաջին անգամ լինի։
Այսօր Երևանում ևս մեկ գեղեցիկ հանդես դարձավ պատմություն։ Այբենարանի հանդես՝ նվիրված հայոց գրերի ստեղծմանը, որտեղ փոքրիկները ոչ միայն սովորած տառերն էին ներկայացնում, այլ իրենց մանկական մաքրությամբ ու անկեղծությամբ փոխանցում էին հայկական ոգին։
Բեմում կար սեր դեպի մայրենին, կար հպարտություն, կար այն հայկական շունչը, որը հնարավոր չէ խաղալ, եթե այն ներսից չի գալիս։ Շատ գեղեցիկ ու կայացած հանդես էր՝ շնորհիվ գրագետ մանկավարժական աշխատանքի , ծնողների աջակցության և այս լուսավոր սերնդի։
Երբ նայում ես այս երեխաներին, հասկանում ես՝ հայոց լեզուն ապահով ձեռքերում է։ 🇦🇲📖✨
https://youtu.be/O9GcSHZy76o
https://youtu.be/cHggmYUT17o