ՆԱԻՐԻ հիմնադրամ

ՆԱԻՐԻ հիմնադրամ «ՆԱԻՐԻ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Հայ ժողովուրդն իր բազմահազարամյա պատմության ընթացքում ստեղծել ու պահպանել է բազմաթիվ երաժշտական նվագարաններ, որոնք իրենց անփոխարինելի դերն են ունեցել հայ մարդու կյանքում և լավագույն ձևով են արտահայտել նրա հույզերն ու ցանկությունները:
Հայոց մեջ դարերի ընթացքում ստեղծված երաժշտական նվագարաններից տարածված են հետևյալները.
լարային նվագարաններ՝
քամանի, քամանչա, թառ, սազ, ուդ, տավիղ, քանոն...
փողային նվ

ագարաններ՝
դուդուկ, սրինգ, շվի, բլուլ, զուռնա, պարկապզուկ, պկու...
հարվածային նվագարաններ՝
դափ, դհոլ, սանթուր, նաղարա...:
Այս շարքում առանձնանում է դուդուկը, որը հանդիսանում է մեր մի քանի հազարամյա պատմության իսկական մարմնացումը: Դուդուկի մեջ ամփոփված են հայ ժողովրդի պատմական հիշողությունը, այն հոգևոր ուժն ու կամքը, որոնք ամենաբարդ, դժվարին պահերին օգնել են դիմակայել դժվարություններին:
Թերևս հասկանալի է, որ նվագարանների ազգային պատկանելությունը սահմանվում է ժողովրդի երաժշտական կենցաղում խաղացած դերով և կարևորության աստիճանով:
Շատ զարմանալի է, որ մինչև օրս հայ իրականության մեջ
/պետական և ոչ պետական մակարդակով/ չկա համապատասխան վերաբերմունք ազգային այս արժեքների նկատմամբ, որոնց մեծ մասը հաստատ հայ տաղանդավոր ժողովրդի ստեղծարար մտքի և բանող ձեռքերի արգասիքն է:
Նույն վիճակն է տիրում նաև երգարվեստի բնագավառում:
Երգը երաժշտական մշակույթի ամենահին ճյուղն է, արվեստներից ամենանախնականը, անմիջականը, հաղորդակցականը և զգայականը: Մեր երաժշտական մշակույթը վառ է, գունեղ, հարուստ ու ինքնատիպ, այն աշխարհին ներկայանալու մեր անձնագրերից է, մեր հպարտությունն է:
Ելնելով վերոհիշյալից, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և մշակութային գործիչ Սամվել Հարոյանը հանդես են գալիս «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոն հիմնադրելու առաջարկությամբ:
Փառատոնը կմեկնարկի 2017թ․-ի սեպտեմբեր ամսից։

Նախագծի հեղինակ՝
Սամվել Հարոյան
Կազմակերպիչներ`
Հայաստանի կոմպոզիտորների միություն
«Նաիրի» հիմնադրամ
Գործընկերներ՝
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
Գլխավոր հովանավոր՝
«Նաիրի սպա ռեզորթս»

Address

Yerevan
0023

Alerts

Be the first to know and let us send you an email when ՆԱԻՐԻ հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share