Parallels Film Production

Parallels Film Production The Official page of ''Parallels Film Production LLC''

19/01/2025
14/01/2025

Կիրք, դավաճանություն, կատարելության անվերջ փնտրտուք՝ բալետի անողոք աշխարհում։

«Բեմ»-ը պատմում է կրքի, ցավի և կատարելության հասնելու ձգտման մասին, իսկ մասնագիտական ու անձնական պայքարները թեժանում են բալետի աշխարհում՝ լի սիրով, դավաճանությամբ ու անդադար ինտրիգներով:

Գլխավոր դերերում են Խորեն Լևոնյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ֆրիդա Յորքը, Սոս Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հանովերի պետական բալետի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը, Լաուրա Շլեզինգերը։

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի դրամատիկ ֆիլմը՝ «Բեմ»-ը, դիտե՛ք հունվարի 16-ից՝ բոլոր կինոթատրոններում։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ։

13/01/2025
ՀՀ հարկատուների հաշվին օտարերկրյա կինոգործիչների շահերը սպասարկող հերթական բուտաֆորիկ կինո-կոկտեյլը ավարտվեց, ժամանակն է...
14/07/2024

ՀՀ հարկատուների հաշվին օտարերկրյա կինոգործիչների շահերը սպասարկող հերթական բուտաֆորիկ կինո-կոկտեյլը ավարտվեց, ժամանակն է վերադառնալ հայ կինոյի բուն բովանդակությանը՝ հայկական կինորտադրության խնդիրները լուծելուն։
Հուլիսի 16-ին ՀՀ ԿԳՄՍՆ հարկի ներքո կայանալու է «Հայաստանի Կինոյի հիմնադրամի» կանոնակարգը մշակող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
Ֆեդերացիան դնելու է գործող կանոնակարգով նախատեսված ֆիլմերի ֆինանսավորման 2-րդ մրցույթը անցկացնելու անշրջանցելիության հարցը գործընկերների դիմաց։ Մենք համոզված ենք, որ նոր կանոնակարգ ստեղծելուց առաջ, նախ պետք է ցուցաբերել տարրական հարգանք գործող, գուցե և վատ կանոնակարգի հանդեպ։ Պետք է կատարել օրենքի պարզ պահանջը՝ անցկցնել 2-րդ մրցույթը, որը վտանգված է, ոչ կոմպետենտ ինչ որ մարդկանց կողմից այդ մրցույթի գումարները վատնելու պատճառով։
Ի դեպ, քանի որ Ազգային կինոկենտրոնը «հերձման» փուլում է, մրցույթի անցկացման պատասխանատվությունը, մեր կարծիքով, մնում է ՀՀ ԿԳՄՍՆ վրա։

Կինոյի մասին ՀՀ Օրենքի կիրառումը սպառնում է ՀՀ ամենահին, բորբոսնած ու կոռումպացված թայֆաներից մեկի՝ կինոյի ծեր առնետների կլանի կազմաքանդմամբ։
Հայկական ժամանակակից կինոյին ահռելի վնաս հասցրած այս մարդիկ ապահով գործել են երեք տասնամյակ, սերտաճելով ՀՀ բոլոր իշխանությունների հետ և ստանալով ՀՀ պետական բյուջեով կինոյին տրվող գումարների բաշխման վրա անսահմանափակ վերահսկողություն։
Հեշտ չէ փողի համը տեսած, տարբեր սխեմաներով իշխանության հետ կապված, տարիքն առած այս «փորձառու» մարդկանց քերել պետական բյուջեից, բայց կինոյի արմատական բարեփոխումները այլևս անշրջելի են։ Բոլորին պարզ է, որ եթե որևէ երկրում կայուն ֆինասավորվող կինոոլորտը սնանկ է, պատճառը բացառապես ոլորտի անգրագետ կառավարումն է ու թալանը։ Մենք միշտ, իսկ այս պայքարում հատկապես, գործել ու գործելու ենք ԲԱՑ, ապավինելով հասարակության օգնությանն ու ազատ մամուլի աջակցությունը։

Ճիշտ պահն է ՖԱՀՖ խորհրդի անունից հայտնել խորին երախտագիտություն News.am, hayeli.am, Factor.am, pastinfo.am, aravot.am, azg.am, arminfo.am, infoport.am, past.am, irates.am, newshub.am, tesaketinfo.am, armenianreport.com, armhanq.com և այլ մեդիա ռեսուրսներին՝ ֆիլմերի ֆինանսավորման 2-րդ մրցույթը չեղարկելու անթուլատրելիության մասին ՖԱՀՖ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ տարածելու համար։ Սպասում ենք արձագանքին։

ՀԳ․ Բաց Նամակի տեքստը՝ https://www.pastinfo.am/hy/news/2024/07/09/0gbx8feu4/1795545
Բաց նամակը ռուսերեն՝ https://armenianreport.com/ru/pubs/391367/

Օսկարակիր դերասան Քևին Սփեյսին, - ով 2017թ-ից ներքաշված է սեռական ոտնձգությունների հիմքով դատերի մեջ, - ով անցնում է նկա...
26/06/2024

Օսկարակիր դերասան Քևին Սփեյսին,
- ով 2017թ-ից ներքաշված է սեռական ոտնձգությունների հիմքով դատերի մեջ,
- ով անցնում է նկարահանման խմբերի տասնյակ անդամների, այդ թվում անչափահասների հանդեպ սեռական բռնությունների գործերով,
- ում մասնակցությամբ սերիալներն ու ֆիլմերը հանվել են արտադրությունից,
- ում շնորհիվ ամերիկյան կինոինդուստրիան հարյուրավոր միլիոնների վնասներ է կրել,
- ում առջև փակ է մուտքը ամերիկյան նկարահանման հրապարակներ,
- ումից պարտքերի պատճառով բռնագրավել են իր տունը,
- ով վերջին 7 տարում նկարահանվելու ընդամենը 3 առաջարկ է ստացել, որոնցից 1-ը տապալվել է, 2-րդում երևացել է 1 րոպե, իսկ 3-րդում միայն ձայնագրվել է,
- ով սկանդալներից հետո պաշտոնապես հրավիրվել է միայն մեկ կինոփառատոնի կողմից ու դա եղել է Տաշքենդի փառատոնը՝ Ուզբեկստան,
ահա այս Սփեյսին պատվավոր հյուրի կարգավիճակով գալու է Երևան (Սնուփ Դոգի ականջը կանչի)։

Անբովանդակ մեր կինոկրկեսին ես վաղուց չեմ հետևում։ Մարդիկ հետ են մնացել համաշխարհային կինոյի ընթացքից, չեն հասկանում՝ ինչ է կատարվում կինոյում, գուցե երբևէ չեն էլ հասկացել։ Ի վերջո, այդ մարդկանց անձնական աճը իրենց խնդիրն է։ Մեր խնդիրն այն է, որ նրանք մի ամբողջ կինոհասարկություն են քաշում իրենց գավառականության հատակը։ Բացատրեմ ինչու։

Օսկարակիր Քևին Սփեյսին յոթ տարի դատերի մեջ է, իսկ Հարվի Վայնշթեյնը ընդհանրապես բանտում, որովհետև ժամանակակից կինոինդուստրիան որոշել է, որ կինոյում կանոնները փոխվել են։
Կինոն պատասխանատու է դարձել, ու 21-րդ դարում ինդուստրիան մաքրվում է խտրականության ախտից։ Օսկարակիր դերասանը այլևս չպետք է սիրտը ուզած պահին ձեռքը տանի անչափահաս տղաների ամորձիներին։ Պրոդյուսերն էլ չպետք է դերասանուհուն ստիպի կքանստել իր դեմ՝ դեր ստանալու համար։ Միայն փոխադարձ ցանկությամբ։ Վերջ։
Ոմանք սրա մեջ փարիսեցիություն են տեսնում, ոմանք կրկնակի ստանդարտներ, ոմանք, նաև ես, իսկապես հավատում են, որ այդպես կինոն դառնում է ավելի լավը։
Փաստն այն է, որ համաշխարհային կինոինդուստրիան քայլ առ քայլ համոզում է բոլորին՝ ոչ ռասիզմին, ոչ սեքսիզմին, ոչ խտրականությանը․․․ ով ուզում ես եղիր։ Հակառակը պնդողների համար մեծ ինդուստրիան փակ է, բաց են միայն Տաշքենդի ու Երևանի կինոփառատոները։
Ես այստեղ ոչ բարոյախրատական տեքստ եմ գրում, ոչ ատելություն եմ սերմանում հայ կինոն թաղած խմբակի դեմ։
Մի կերպ կարող եմ հասկանալ, որ կազմակերպիչների մեջ մի մարդ չկա, ում հասու են կինոյի ժամանակակից տենդենցները։
Բայց ես կտրուկ չեմ հասկանում, երբ սեփական կինոն չունեցող երկիրը բարդույթավոր խակ պատանու նման ցփնեում է պարքով վերցրած փողերը մարգինալ խրախճանքների վրա՝ փորձելով հասուն երևալ։

19/06/2024

Հաջորդ առավոտյան, Մարտակերտի մի բնակիչ գտնում է անշնչացած երեխաների դիակները՝ իր մեքենայի մեջ։ Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Վերա» գեղարվեստական, խաղարկային ֆիլմ....

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Parallels Film Production posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Parallels Film Production:

Share