Darak Publishing House / «Դարակ» հրատարակչություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Darak Publishing House / «Դարակ» հրատարակչություն

Darak Publishing House / «Դարակ» հրատարակչություն Գեղարվեստական, թարգմանական, մանկապատանեկան, գիտահանրամատչելի, արվեստաբանական գրականություն

Մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի գրականությունը ապահով տեղ գրավի բոլոր տների գրադարակներում, և լավ գրադարան ունենալու հնարավորությունը համահունչ պետք է լինի ցանկություններին: Դրա համար անհրաժեշտ է, որ ճիշտ ժամանակին վեր հանվեն հասարակության անառողջ երևույթները և ցույց տալ, որ դրանք բուժող են գրականության շնորհիվ: Մեր հասարակությանը լի, բովանդակալից և անընդհատ ընթերցվող գրադարակ է պետք:
Սա էլ մեր պայքարի ձևն է:

🖊 Գիրքն ուսումնասիրում է ինքնասպանություն երևույթը՝ այն դիտարկելով գրողների կյանքի օրինակով։ Հեղինակը գրքի մեջ վերլուծել...
26/06/2025

🖊 Գիրքն ուսումնասիրում է ինքնասպանություն երևույթը՝ այն դիտարկելով գրողների կյանքի օրինակով։ Հեղինակը գրքի մեջ վերլուծել է ինքնասպանություն գործած ավելի քան երեք հարյուր գրողների ճակատագրերը։ Ինքնասպանության պատճառները դիտարկվում են կրոնական, սոցիոլոգիական, փիլիսոփայական, աշխարհագրական և մասնագիտական առումներով: Գրելը, որպես այդպիսին, հեղինակի կողմից համարվում է որպես վտանգավոր մասնագիտություն։ Ամփոփելով տարբեր փիլիսոփայական, գեղարվեստական և գրական ուսումնասիրությունները՝ հեղինակը առանձնացնում է ստեղծագործության մի քանի երևույթ, որոնք այսպես թե այնպես կարող են բացատրել ինքնասպանության պատճառները։

✔️ Փնտրեք բոլոր գրախանութներում
📲 Պատվիրելու համար զանգահարել՝ 091 217375 կամ գրել անձնական նամակ:
🔖 Արժեքը՝ 6.000 դրամ

📌 Այս և «Դարակ» հրատարկչության մյուս գրքերի առաքումը Հայաստանի ողջ տարածքում` անվճար: Մարզեր առաքվում է փոստի միջոցով:

📗Խելացի ու հավատարիմ Բիմի և բարի ու չար մարդկանց մասին պատմող անչափ հետաքրքիր վիպակ: 🐶 Բիմը մինչև վերջին շունչը որոնում ...
18/06/2025

📗Խելացի ու հավատարիմ Բիմի և բարի ու չար մարդկանց մասին պատմող անչափ հետաքրքիր վիպակ:

🐶 Բիմը մինչև վերջին շունչը որոնում է տիրոջը, որին շտապ վիրահատման էին տարել, և իր որոնումների դժվարին ճանապարհին հանդիպում է տարբեր բնավորությունների ու տարբեր սրտերի տեր մարդկանց: Վիպակը գրված է տաղանդավոր գրչով և ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ:

📲 Պատվիրելու համար զանգահարել՝ 091 217375 կամ գրել անձնական նամակ:
✔️ Փնտրեք բոլոր գրախանութներում
🔖 Արժեքը՝ 3.500 դրամ

🇮🇹 ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը հայ հանրությանը ներկայանում է նաև արձակագիր Գրացիա Դելեդդայով։ Այս պաստառը փակցված է դես...
13/04/2025

🇮🇹 ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը հայ հանրությանը ներկայանում է նաև արձակագիր Գրացիա Դելեդդայով։ Այս պաստառը փակցված է դեսպանատան ցանկապատին, որտեղ հեղինակը հորդորում է գնահատել կյանքը։

🟣 Գրացիա Դելեդդան առանձին գրքով առաջին անգամ է ներկայանում Հայաստանում։ «Ամուսնալուծությունից հետո» վեպը նրա բազում ստեղծագործություններից ամենամեծ հաջողություն վայելածն է: Այս ստեղծագործությունը սիրո մասին է, որը բախվում է ավանդապաշտությանն ու իրավունքին:
✔️ Գիրքն առկա է բոլոր գրախանութներում
🔖 Արժեքը՝ 2.900 դրամ
📲 Պատվիրելու համար զանգահարել՝ 091 217375 կամ գրել անձնական նամակ:

💜 Ստեղծագործելու ներքին պահանջ ունեցող այս կնոջ՝ Գրացիա Դելլեդայի, գրական աշխարհ մուտքը դարի հայտնությունն էր: Այդ ժաման...
21/03/2025

💜 Ստեղծագործելու ներքին պահանջ ունեցող այս կնոջ՝ Գրացիա Դելլեդայի, գրական աշխարհ մուտքը դարի հայտնությունն էր: Այդ ժամանակահատվածում գրական արձակն իբրև արդեն մեռնող ժանր որակող իր ժամանակակիցներին Դելլեդան ապացուցեց, որ ընթերցողի զարմանքին ու հիացմունքին դեռ կարելի է արժանանալ:

🟣 «Ամուսնալուծությունից հետո» վեպը նրա բազում ստեղծագործություններից ամենամեծ հաջողություն վայելածն է: Այս աշխատանքը պտտվում է սիրո շուրջ, ընթերցողի ուշադրությունը հրավիրում ավանդապաշտության ու օրենքի բախումներին:

✔️ Գիրքն առկա է բոլոր գրախանութներում
🔖 Արժեքը՝ 2.900 դրամ
📲 Պատվիրելու համար զանգահարել՝ 091 217375 կամ գրել անձնական նամակ:

💚 Վլադիմիր Կորոլենկոյի «Կույր երաժիշտը» մարդկային ոգու հաղթանակի լավագույն նկարագիրն է: 🎵 Տղան, որ ծնվում է կույր՝ բացահ...
05/03/2025

💚 Վլադիմիր Կորոլենկոյի «Կույր երաժիշտը» մարդկային ոգու հաղթանակի լավագույն նկարագիրն է:

🎵 Տղան, որ ծնվում է կույր՝ բացահայտելով հնչյունների աշխարհը, դառնում է հայտնի երաժիշտ: Հաղթահարելով բազում բարոյական թեստեր, նա գտնում է կյանքի իր բանաձևը ու հնչյունների միջոցով նաև բացահայտում աշխարhն իր համար:

✔️Գիրքն առկա է բոլոր գրախանութներում
🔖 Արժեքը՝ 3.500 դրամ
📲 Պատվիրելու համար զանգահարել՝ 091 217375 կամ գրել անձնական նամակ:

🖋️ Գիրք նվիրելու օրը սահմանված է ի պատիվ Հովհաննես Թումանյանի։ Այսօր ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան տարեդարձն է։ Ընթեր...
19/02/2025

🖋️ Գիրք նվիրելու օրը սահմանված է ի պատիվ Հովհաննես Թումանյանի։ Այսօր ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան տարեդարձն է։ Ընթերցենք մեծանուն հային։

🏷️Արժեքը՝ 2․500 դրամ
📞 Պատվիրելու համար զանգահարել՝ 091 217375 կամ գրել անձնական նամակ:

Address

Ayvazovski 12/7
Yerevan

Telephone

+37491217375

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Darak Publishing House / «Դարակ» հրատարակչություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category