Լուսէ Հիմնադրամ / Lousé Foundation

Լուսէ Հիմնադրամ / Lousé Foundation Սոցիալ-վերականգնողական ծառայություններ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար:

English text below 👇Գերմանիա կատարած այցելության ընթացքում ունեցած պաշտոնական հանդիպումների մասինՀՀ դեսպանատունը Գերմանի...
06/12/2025

English text below 👇

Գերմանիա կատարած այցելության ընթացքում ունեցած պաշտոնական հանդիպումների մասին

ՀՀ դեսպանատունը Գերմանիայում ընդունեց «Լուսէ» կենտրոնի պատվիրակությանը, ինչպես նաև Գերմանիայի և Նորվեգիայի մեր գործընկերներին:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով Ֆեդերալ կառավարության հանձնակատար Յուրգեն Դուզելի և Գերմանիայի սոցիալական ապահովության ու աշխատանքի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկեցինք ներառականության, մատչելիության և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող քաղաքականությունների ու օրենսդրական մոտեցումների կարևոր հարցեր։

Բեռլինի նորակառույց, երիտասարդներով բնակեցված Շոնեֆելդի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում մեզ ներկայացվեց քաղաքի մատչելիության և ներառականության ռազմավարությունները։ Քաղաքապետը մեզ ներկայացրեց քաղաքի մասին մանկական նորաստեղծ նկարազարդ գիրքը։

Այս հանդիպումները կարևոր հարթակ դարձան փորձի փոխանակման, քաղաքականությունների համեմատական վերլուծության և նոր համագործակցությունների ստեղծման համար։

Official meetings held during our visits to Germany
The Embassy of the Republic of Armenia in Germany hosted the delegation of the Lousé Center, as well as our partners from Germany and Norway.

During the meeting with Jürgen Dusel, the Federal Government Commissioner for Matters relating to Persons with Disabilities, and representatives of Germany’s Federal Ministry of Labour and Social Affairs, we discussed key issues related to inclusion, accessibility, policies and legislative approaches supporting persons with disabilities.

At the meeting with the Mayor of Schönefeld-a newly built, youth-populated city in Berlin-we were introduced to the city’s strategies on accessibility and inclusion, as well as a newly published and beautifully illustrated children’s book about Schönefeld.

These meetings served as an important platform for exchanging experiences, conducting comparative policy analysis, and establishing new collaborations.

Projectnumber:2025-1-NO02-KA153-YOU-000300892
Projectname:Skill up and strengthening of rehabilitation NGOs working with disabled young people"
This program is co-financed by the European Union
+
#լուսէիմնադրամ


#համագործակցություն

🌟 «Արմաթ» լաբորատորիայի սաները -ում🌟Մեր կենտրոնում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները, այցելեցին Արմբայոնիք...
03/12/2025

🌟 «Արմաթ» լաբորատորիայի սաները -ում🌟

Մեր կենտրոնում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները, այցելեցին Արմբայոնիքս՝ 🦾🤩

Berfright Armenia-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, երեխաները ծանոթացան աջակցող սարքավորումների 3D տպագրությանը, դրանց ստեղծման գիտական և հետազոտական գործընթացին, ինչպես նաև հետազոտողների ու էրգոթերապևտների համագործակցության արդյունքում ստեղծվող աջակցող պարագաներին 🤝💛

🦾 Աջակցող սարքերը մեծ նշանակություն ունեն հաշմանդամություն ունեցող դեռահասների և մեծահասակների համար՝ նպաստելով նրանց ինքնուրույնությանը և կյանքի որակի բարելավմանը։

🇦🇲 Հայաստանում նման նախաձեռնությունները կարևոր քայլ են դեպի ավելի ներառական և հասանելի տեխնոլոգիական լուծումների զարգացումը

👏 Շնորհակալություն Արմբայոնիքս թիմին՝ ցուցաբերված ջերմ ընդունելության և ուսուցողական փորձի, իսկ Birthright Armenia-ին` աջակցության համար:

devices

English text below 👇 Միջազգային մասնագիտական համագործակցության մասին«Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի թիմը վերջ...
01/12/2025

English text below 👇

Միջազգային մասնագիտական համագործակցության մասին

«Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի թիմը վերջին օրերին Բեռլինում մասնակցեց «Erasmus+» ծրագրի փոխանակման այցին։
Մեզ և մեր նորվեգացի գործընկեր Beitostølen Helsesportsenter-ին հյուրընկալել էր գերմանական VFS Bildungs կազմակերպությունը։
Այցը հնարավորություն տվեց ծանոթանալ ներառականության, մատչելիության և հոգեկան առողջության ոլորտներում կիրառվող լավագույն եվրոպական փորձին։

Մենք այցելեցինք Autismus Verband Deutschland՝ տեսնելու, թե ինչպիսի մոտեցումներ և մեթոդներ են կիրառվում երեխաների և մեծահասակների հետ աշխատանքում։
Charité - Universitätsmedizin Berlin համալսարանական կլինիկայում հանդիպեցինք մանկական հոգեբույժներին, ովքեր մեզ պատմեցին իրենց հետազոտությունների և կիրառվող մեթոդների մասին:

Landessportbund Berlin e. V. գործընկերների հետ քննարկել ենք ներառական սպորտային ծրագրերի, համայնքային ներգրավման արդյունավետ մոդելներ և հետագա համագործակցության հնարավորությունների մասին:

Այցը մեզ համար կարևոր փուլ էր՝ գիտելիքներ ձեռք բերելու, համագործակցությունները խորացնելու և Հայաստան վերադառնալու նոր գաղափարներով ու մոտեցումներով։

Ստացած փորձը վստահաբար մեզ կօգնի մտածել ու բարելավել առկա ծառայությունները։

Դե իսկ մենք սիրով սպասում ենք հյուրընկալել մեր գործընկերներին Երևանում` հաջորդ տարվա ապրիլին՝ շարունակելու համատեղ նախաձեռնությունները։

***
International Professional Cooperation

The team of the Louse’ Rehabilitation Center Foundation recently took part in an Erasmus+ exchange visit in Berlin.

Together with our Norwegian colleagues from Beitostølen Helsesportsenter, we were warmly hosted by the German VFS Bildungs gUG.
The visit offered a valuable opportunity to explore leading European practices in inclusion, accessibility, and mental health.

At Autismus Verband Deutschland, we learned about the innovative approaches and methods used in supporting both children and adults.
At Charité – Universitätsmedizin Berlin, we met with child psychiatrists who shared insights from their research and clinical practice.

With our partners at Landessportbund Berlin e. V., we discussed inclusive sports programs, effective community engagement models, and possibilities for continued collaboration.

This visit was an important milestone for our team—allowing us to deepen our expertise, strengthen international partnerships, and return to Armenia with fresh ideas and perspectives.
The experience gained will undoubtedly help us rethink and further improve the services we provide.

We look forward to welcoming our partners in Yerevan next April to continue our joint initiatives.

Projectnumber: 2025-1-NO02-KA153-YOU-000300892
Projectname: Skill up and strengthening of rehabilitation NGOs working with disabled young people"
This program is co-financed by the European Union

+
#լուսէիմնադրամ


#համագործակցություն

28/11/2025

«Էրազմուս» ուսումնական ծրագրի շրջանակներում այցի հիմնական նպատակն է մասնագիտական փորձի փոխանակումը և երեխաների զարգացման ոլորտում կիրառվող նորագույն մոտեցումների ուսումնասիրությունը։👌🥰🇩🇪

Projectnumber:2025-1-NO02-KA153-YOU-000300892

Projectname:Skill up and strengthening of rehabilitation NGOs working with disabled young people"
This program is co-financed by the European Union

+
#լուսէիմնադրամ
Bildungs gUG

#համագործակցություն

Send a message to learn more

14/11/2025

«Լուսէ» հիմնադրամը հպարտ է, որ Armineh Babikianի նման ընկեր ու գործընկեր ունի, դե իսկ Birthright Armenia - Դեպի Հայք-ը փոխում է կյանքեր ♿️✨, ահա թե ինչ է տեղի ունենում, երբ դրամաշնորհը վերածվում է իրական ազդեցության։

Louse’ foundation is so proud to have a friend like Armineh is.
Birthright Armenia is changing lives ♿️✨and this is what happens when a Micro Grant becomes real impact.




23/10/2025

Կավի հետ աշխատելը հետաքրքիր է և թերապևտիկ 😊👩‍🎨
Մեզ էին այցելել Մանկավարժական համալսարանի արտթերապիայի մագիստրոսներն ու Երեխայի պաշտպանության ցանցի ներկայացուցիչները։😍

Հանդիպումն անցավ շատ ջերմ ու ոգեշնչող մթնոլորտում։ Շուտով նրանք կրկին կմիանան մեզ՝ գունավորելու և իրենց հետ տանելու սեփական ձեռագործ խեցեղենը 🎨✨

Եթե ցանկանում եք մասնակցել նման լուսավոր ու ստեղծագործ հանդիպմանը՝ պարզապես գրեք մեզ💬📱

🧡 Սիրելի՛ ծնող 🧡📘 Ձեր փոքրիկը արդեն դպրոցո՞ւմ է,դժվարանու՞մ է ուշադրությունը կենտրոնացնել և պահպանել դասերի ընթացքում 🤔📗...
08/10/2025

🧡 Սիրելի՛ ծնող 🧡

📘 Ձեր փոքրիկը արդեն դպրոցո՞ւմ է,դժվարանու՞մ է ուշադրությունը կենտրոնացնել և պահպանել դասերի ընթացքում 🤔

📗 Գուցե նկատել եք, որ նա արագ է շեղվում, դժվար է հիշում նոր նյութը, կամ ընթերցանությունն ու հաշվողական առաջադրանքները նրան մի փոքր բարդ են թվու՞մ 🙃

Լավ լուր ունենք Ձեզ համար 😇🤩

✨ «Լուսէ» կենտրոնը մեկնարկում է նոր, հետաքրքիր և արդյունավետ ծրագիր՝ նախատեսված դպրոց հաճախող երեխաների համար։

Ծրագիրը կօգնի փոքրիկներին զարգացնել.

💡 ՈՒշադրությունը կենտրոնազնելու կարողությունը,

💡 Ընթերցանության և գրելու հմտությունները,

💡 Հաշվողական ունակությունները

🎯 Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա կարող է սովորել ճիշտ մոտեցմամբ ու սիրով ստեղծված միջավայրում։

#ԼուսէԿենտրոն #ԵրեխաներիԶարգացում #Ուշադրություն #Հիշողություն #դպրոց #դպրոցական

‼️🔈 #ԳՈՐԾԿԱ🔈‼️«Լուսէ» կենտրոնը փնտրում է իր Ադմինիստրատիվ օգնականին✨🕐🤩Եթե Excel-ի աղյուսակը քեզ համար արվեստ է, իսկ հեռա...
06/10/2025

‼️🔈 #ԳՈՐԾԿԱ🔈‼️

«Լուսէ» կենտրոնը փնտրում է իր Ադմինիստրատիվ օգնականին✨🕐🤩

Եթե Excel-ի աղյուսակը քեզ համար արվեստ է, իսկ հեռախոսազանգը՝ նոր արկած,👩‍💻📞 ապա մեր թիմը հենց քեզ է սպասում։🤝💛

Հետաքրքրե՞ց, դե ուրեմն ուղարկեք Ձեր ինքնակենսագրականն (CV) ու ուղեկցող նամակը (Cover lettter) մեր [email protected] էլ. հասցեին:

Շատ չուշացնեք, վերջնաժամկետը հոկտեմբերի 19-ն է:

#աշխատանքկա #գործկա #գործ #գործկա☝️👌 #կենտրոն #թիմ

English text below 👇 ✨ Լավ լուրեր «Լուսէ» կենտրոնից ✨Էրազմուս+ ծրագրի շրջանակում «Լուսէ» կենտրոնը Գերմանական WFS Bildung...
09/09/2025

English text below 👇

✨ Լավ լուրեր «Լուսէ» կենտրոնից ✨

Էրազմուս+ ծրագրի շրջանակում «Լուսէ» կենտրոնը Գերմանական WFS Bildungs gUG և Նորվեգիայի Beitostølen Healthsports Center գործընկեր կազմակերպությունների հետ մեկնարկել է յուրահատուկ փորձի փոխանակման ծրագիր։

👩‍⚕️👨‍⚕️ «Լուսէ» կենտրոնի 7 և Գերմանիայի 2 մասնագետներ 14 օր շարունակ Նորվեգիայում մասնակցելու, սովորելու և ուսումնասիրելու են Բեիթեստոլեն կենտրոնի արդյունավետ փորձը։ Մասնագետների համար հագեցած օրակարգը ներառում է տեսական դասընթացներով, գործնական աշխատանքներով և համագործակցության նոր հնարավորություններով։

🌍 Սա մեծ քայլ է մեր մասնագետների հմտությունների զարգացման, իսկ երեխաների ու ընտանիքների համար՝ բարձրորակ ծառայությունների մատուցման ճանապարհին։

***

✨ Good news from Louse’ Center ✨

Within the framework of the Erasmus+ program, Louse’ Center, in partnership with WFS Bildungs gUG (Germany) and Beitostølen Healthsports Center (Norway), has launched a unique exchange program.

👩‍⚕️👨‍⚕️ 7 specialists from our center and 2 specialists from Germany will spend 14 days in Norway, participating, learning, and exploring the effective practices of the Beitostølen Helsesportsenter. The program offers an intensive agenda, including theoretical courses, practical work, and new opportunities for collaboration.

🌍 This is a significant step towards developing the skills of our professionals and ensuring high-quality services for children and families.

Projectnumber: 2025-1-NO02-KA153-YOU-000300892
Projectname: Skill up and strengthening of rehabilitation NGOs working with disabled young people"
This program is co-financed by the European Union

🔉‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️🔉«Դեպի դպրոց» ծրագիրը սկսում է նոր խումբ👩‍🏫🏫Ծրագրին կարող են մասնակցել 5-6 տարեկան երեխաները, ովքեր պա...
08/09/2025

🔉‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️🔉

«Դեպի դպրոց» ծրագիրը սկսում է նոր խումբ👩‍🏫🏫

Ծրագրին կարող են մասնակցել 5-6 տարեկան երեխաները, ովքեր պատրաստվում են գնալ առաջին դասարան 2026-2027 ուստարում:
Ծրագիրը օգնում է երեխաներին.🎈💼

✅ԾԱՆՈԹԱՆԱԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՆ

✅ՀԵՏԵՒԵԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԱՐՔԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ԵՒ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ

✅ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄԱՐ

✅ՁԵՎԱՎՈՐԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

✅ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

✅ԱՇԽԱՏԱՆՔ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԵՏ

Մեկնարկում ենք հոկտեմբերի 1-ից
Հարցերի և գրացման համար գրեք հետևյալ հեռախոսահամարի վայբերին 📞+374 95 562335
🥰🧡❤️

«Լուսէ»-ի համար մեծ պատիվ և ուրախություն էր լինել Strive ծրագրի մի մասը:  rocked 🫶🏻
26/06/2025

«Լուսէ»-ի համար մեծ պատիվ և ուրախություն էր լինել Strive ծրագրի մի մասը:

rocked 🫶🏻

Address

3, Israyelyan Street
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+37411562335

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Լուսէ Հիմնադրամ / Lousé Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Մեր ծառայությունները

«Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականագնողական կենտրոնում երեխան մշտապես պաշտպանված է և ապահով, գտնվում է փորձառու և գիտակ մասնագետների հսկողության ներքո:

Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները․

Ֆիզիոթերապիա, որը տարբեր ֆիզիկական վարժությունների միջոցով օգնում է երեխային զարգացնել կամ վերականգնել ֆիզիկական կարողությունները և խանգարված ֆուկցիաները՝ նվազեցնելով դրանց ազդեցությունը երեխայի կենսագործունեության վրա։

Էրգոթերապիա, որը նպաստում է երեխաների ինքնասպասարկման, առօրյա գործողությունների կատարման և անկախ կյանք վարելու հմտությունների զարգացմանը՝ միջավայրային գործոնների փոփոխության և այլ մեթոդների կիրառման միջոցով։