New Armenia Blog/Նոր Հայաստան Բլոգ

New Armenia Blog/Նոր Հայաստան Բլոգ Այս էջը տեղեկատվություն ստանալու հարթակ է

Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ը մասնակցելու է 2026թ. ընտրություններին, եղան հայտարարություններ ՀԱԿ-ականների կողմից, որոնցու...
27/12/2025

Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ը մասնակցելու է 2026թ. ընտրություններին, եղան հայտարարություններ ՀԱԿ-ականների կողմից, որոնցում նրանք ասեցին, որ մերժել են ժամանակին ՀՀԿ հետ դաշինքը: Դրան ի պատասխան, առողջ մազածածկույթի բացակայությամբ և այդ հետևանքով ուղեղի մրսածություն ստացած Աշոտյան Արմենը դրել ու թռել է ԼՏՊ-ենց դեմքին ու նրանց ստախոսության մեջ մեղադրել: Չէ ժողովուրդ ջան, սա ընդդիմություն չէ, այլ կարիճների մի խումբ, ովքեր հարմար առիթ են սպասում, որ իրար ուտեն:

Հերթական աստվածադավությունից հետո ծխում է…Կտրիճ Ներսիսյանի բոլոր հանցանքներն ու զանցանքները նշելու համար անգամ սովետական...
26/12/2025

Հերթական աստվածադավությունից հետո ծխում է…

Կտրիճ Ներսիսյանի բոլոր հանցանքներն ու զանցանքները նշելու համար անգամ սովետական հանրագիտարանի հատորները չեն հերիքի, այս մարդն այնքան արատ ունի, որ դրանց մասին կարելի է մի երկար սերիալ նկարել: Հիմա էլ, ամեն օրը, որ նա գտնվում է վեհարանում հանցանք է, նա դա լավ գիտի, նա գիտի, որ իրավունք չունի այնտեղ գտնվելու, սակայն ուրանալով Աստծուն և հայ ժողովրդին շարունակում է իր հանցանքների շարանը:
Հ.Գ. Կտրիճ, միևնույն է գնալու ես ու դու դա լավ հասկանում ես:

Հայաստանի քաղաքական դաշտում, առավելապես ընդդիմադիրների շրջանում քիչ չեն կեղծ հայրենասերները, ովքեր ամեն օր պնդում են, թե...
25/12/2025

Հայաստանի քաղաքական դաշտում, առավելապես ընդդիմադիրների շրջանում քիչ չեն կեղծ հայրենասերները, ովքեր ամեն օր պնդում են, թե միայն իրենք կարող են փրկել Հայաստանը, սակայն նրանց միջից իրենց ցինիկությամբ և ծայրաստիճան ստախոսությամբ աչքի է ընկնում Տաշիր Սամոյի թիմը: Սրանք երբեք էլ չեն թաքցրել, որ իշխանության գալու պարագայում մեր պետությունը սկուտեղի վրա մատուցելու են օտարներին, իսկ դա միայն մեկ բան է նշանակում, որ սրանց նմաններին պետք է մերժել, որ այլևս երբեք հույս չունենան, որ մեր երկրում իշխանության գալու շանսեր ունեն:

Շարմազանովն էլ անցավ գործի…Բա Նարեկ, որ ասում էինք քեզ ոչ մեկը լուրջ չի ընդունում՝ չէիր հավատում, իսկ հիմա արդեն մարդիկ,...
24/12/2025

Շարմազանովն էլ անցավ գործի…

Բա Նարեկ, որ ասում էինք քեզ ոչ մեկը լուրջ չի ընդունում՝ չէիր հավատում, իսկ հիմա արդեն մարդիկ, իբր ձեր ընդդիմադիր կուտոկից քեզ ուղիղ տեքստով հասկացնում են, որ մի նախկին էլ դու ես: Այ սենց է լինում, երբ առանց հասկանալու մտնում ես մի դաշտ, որտեղ անելիք չունես և հենց դրա համար էլ անգամ Շարմազանովի նմանները կարող են քեզ հաթաթա տալ:
Հ.Գ. Արա, բայց Շարմազը՞, լավ է գետինը մտնեյիր, բայց դրանից քաղաքական քոթակ չստանայիր:

Այս ինչ օրն ընկար Նարեկ ջան…Ինչքան երկարում է Նարեկ Կարապետյանի քաղաքական խեղկատակությունն՝ այնքան ավելի ու ավելի եմ անհ...
23/12/2025

Այս ինչ օրն ընկար Նարեկ ջան…

Ինչքան երկարում է Նարեկ Կարապետյանի քաղաքական խեղկատակությունն՝ այնքան ավելի ու ավելի եմ անհանգստանում այս մանուկի առողջականով: Եթե նկատել եք սկզբում սա գոնե հոդաբաշխ ու տրամաբանված խոսք ուներ, իսկ հիմա այս տղայի ամեն բառ ծաղրի ու քննադատության է արժանանում: Ահա վերջինը, Նարեկը ասել է, թե Տաշիր Սամոն հազարավոր մարդկանց դուրս կբերի աղքատությունից: Այս բառերից հետո հարց է առաջանում՝ ի՞նչի տակ է Նարեկը: Տո այ բալիկ, բա մինչև հիմա ո՞ւր էր հոպարդ, թե ընտրություններից առաջ է միայն հիշել մարդկանց:
Հ.Գ. Սրան տարեք բժշկի, մեղկ է, մի տանջեք առանց այն էլ այս թույլիկ երեխային:

Լավ մարդ ինչ աստիճանի այլասերված պետք է լինի, որ իմանալով, որ սովետական ԿԳԲ-ի գործակալ է իրեն դնի շլանգի տեղ ու մարդկանց...
22/12/2025

Լավ մարդ ինչ աստիճանի այլասերված պետք է լինի, որ իմանալով, որ սովետական ԿԳԲ-ի գործակալ է իրեն դնի շլանգի տեղ ու մարդկանց փորձի համոզել, որ ինքը պահում է մեր ազգային արժեքները: Տո այ ոչնչություն, դու, հենց դու ես առաջինը այդ արժեքների թշնամին, իսկ ինչ վերաբերվում է պահելուն, ապա բոլորին էլ քաջ հայտնի է, որ ոչ մի գործակալ արժեքի համար երբեք չի պայքարում, այլ կատարում է իր տերերի հրամանները և վերջ:

Օտարերկրյա գործակալների պաշտպանները…Երեկվանից արդեն շատ բան հաստատվեց, հրապարակվեցին Կտրիճի եղբոր՝ Եզրասի գործակալ լինել...
20/12/2025

Օտարերկրյա գործակալների պաշտպանները…

Երեկվանից արդեն շատ բան հաստատվեց, հրապարակվեցին Կտրիճի եղբոր՝ Եզրասի գործակալ լինելու մասին փաստաթղթերը և դա նշանակում է, որ նրանց պաշտպաններին էլ լիքը հարցեր կան: Հիմա սրանք բան չունե՞ն ասելու Կտրիճին, թե իրենց համար նորմալ է այս ամենը: Չգիտեմ ժողովուրդ ջան, թե ի՞նչ շարժառիթներ ունեն ընդդիմադիրները, բայց մեկ բան ակնհայտ է, որ հաստատված գործակալին պաշտպանողները չեն կարող մաքուր լինել…

Ասում են երեկվանից այս եռյակը շատ տխուր է: Սրանց մտահաղացմամբ Էջմիածնում պետք է հավաքվեին տասնյակ հազարավոր քաղաքացիներ,...
19/12/2025

Ասում են երեկվանից այս եռյակը շատ տխուր է: Սրանց մտահաղացմամբ Էջմիածնում պետք է հավաքվեին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, սակայն ինչպես տեսանք Կտրիճ Ներսիսյանի պաշտպանության համար հավաքական ընդդիմությունը կարողացավ հավաքել միայն 2 հազար մարդ, այն էլ դեռ պարզ չէ, թե ինչ ձևով են բերել այդ մարդկանց: Իրականում ծիծաղելի է, որ սրանք իրենց հորջորջում են ընդդիմություն, քանի որ չունեն ոչ մի աջակցություն ժողովրդի կողմից:
Հ.Գ. Սրանից հետը ընդդիմություն մի ասեք սրանց, ուղղակի ասեք փոքրիկ և անպետք խմբակ:

Գաղտնիք չէ, որ Կտրիճ Ներսիսյանը հանդիսանում է չարի մարմնացում: Նրա կողմից կատարված հանցանքները անթիվ են և իրենց հանդգնու...
18/12/2025

Գաղտնիք չէ, որ Կտրիճ Ներսիսյանը հանդիսանում է չարի մարմնացում: Նրա կողմից կատարված հանցանքները անթիվ են և իրենց հանդգնությամբ ու ծանրությամբ աներևակայելի: Կտրիճը պետք է հեռանա, դա աներկբա է, սակայն պետք է նաև հասկանանք, որ ազգովի պիտի սատարենք իրական հոգևորական կյանքով ապրող մեր եկեղեցականներին, որ նրանց շնորհիվ կարողանանք վերականգնել մեր Սուրբ Եկեղեցու համբավն ու հարգանքը, որը Կտրիճ Ներսիսյանը այդքան ջանասիրաբար ոչնչացրել է:

Վայ քո արա…Համացանցում լուրեր են տարածվում, թե իբր Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանի վրա հարձակում է եղել Մոսկվայի ռես...
17/12/2025

Վայ քո արա…

Համացանցում լուրեր են տարածվում, թե իբր Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանի վրա հարձակում է եղել Մոսկվայի ռեստորաններից մեկում: Հեսա այս չստացված գողականը կասի, որ այնքան մեծ ֆիգուր է, որ էլ ասելու չի, սակայն համոզված ենք, որ միջադեպը, եթե իհարկե եղել է կապված է նրա հանցավոր գործունեության հետ, քանի որ բոլորը գիտեն, որ սա մեծ պարտքեր ունի ու իր կյանքում անթիվ մարդկանց վատություն է արել:
Հ.Գ. Արա Պիպո, ասում են այնպես ես փախել, որ մեքենան հետևիցդ չէր հասնում:

Սիրելի ծառայակից եղբայրներ, հավատարիմ և հավատացյալ ժողովուրդ.Վերջին ժամանակներում Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու  շու...
17/12/2025

Սիրելի ծառայակից եղբայրներ, հավատարիմ և հավատացյալ ժողովուրդ.

Վերջին ժամանակներում Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները, որոնց վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններով հանդես ենք եկել թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ունեցած մեր անհատական զրույցների ժամանակ, թե՛ ժողովական մակարդակով և թե՛ հանրային տիրույթում, այլևս հատել են այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե՛ մեր Եկեղեցուն, թե՛ Պետությանը և թե՛ հավատավոր ժողովրդին։

Այս մտահոգություններին վերաբերող ժողովները՝ ըստ էության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից եղել են ուղղորդված և չեն ծառայել խնդիրների լուծմանը, որը կրկին ապացուցում է այս տարիների ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսի միանձնյա, կամայական և թերի կառավարման ընթացքը:

Եկել է ժամանակը, որպեսզի մենք՝ հոգևոր դասը, և հավատացյալները կարողանանք անկեղծ լինել միմյանց հետ և խոստովանել, որ անցնող տարիների ընթացքում մեր ձայնը ոչ միայն լսելի չի եղել Եկեղեցում, այլև որևէ էական, որոշիչ ազդեցութուն չենք ունեցել Եկեղեցու առաքելության իրականացման մեջ:

Արդ, հասել է ժամանակը, որ հանուն բոլորիս պաշտելի Սուրբ Էջմիածնի, այլև Ամենայն Հայոց Կաթողիկոսության և հավատավոր աշխարհասփյուռ մեր ժողովրդի, արտահայտենք հստակ և վճռական դիրքորոշում մեր Եկեղեցու առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, չկաշկանդվենք տարատեսակ դժվարությունների և ճնշումների առջև, և ի սեր Աստծու կանգնեցնենք Մայ Աթոռի օր ավուր ահագնացող գահավիժումը։

Մայր Եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին:

Պատմության առջև յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր կայացրած որոշումներով և գործերով:

Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին և հավատավոր մեր ժողովրդին՝ ի Հայաստան և ի Սփյուռս.

Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել Եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով Հայ Եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը։

Սիրելի հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց՝ սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը։

Home / Եպիսկոպոսաց դասի հայտարարություններ / ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ December 17, 2025Post read time 1 min read Share this post on: ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Սիրելի ծառ...

Արդեն պարզից էլ պարզ է, որ Տաշիր Սամոյի շարժումը ձախողվել է հասարակության շրջանում, դրա մասին ասում են թե մասնագետները և...
16/12/2025

Արդեն պարզից էլ պարզ է, որ Տաշիր Սամոյի շարժումը ձախողվել է հասարակության շրջանում, դրա մասին ասում են թե մասնագետները և թե հենց ընդդիմադիրների պատվիրած հարցումները և այս ամենը հաշվի առնելով Սամոյենց մնում է միայն մի ձև՝ փողով փորձեք կորզել մարդկանց ձայները: Այս տարբերակը իհարկե չի աշխատելու, քանի որ պետությունն ու իրավապահները աչալուրջ են, սակայն Սամոյենց այլ բան չի մնում ու նրանք դա շատ լավ հասկանում են:
Հ.Գ. Է՜հ Սամո, դե ինչ ասեմ, դա էլ փորձիր ու կտեսնես, որ անգամ մեծ փողով հնարավոր չէ գնել ժողովրդի սերն ու հարգանքը:

Address

Армения
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when New Armenia Blog/Նոր Հայաստան Բլոգ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to New Armenia Blog/Նոր Հայաստան Բլոգ:

Share

NEW ARMENIA BLOG/ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԼՈԳ

Բարև սիրելի այցելու, ուզում ենք տեղեկացնել, որ դուք գտնվում եք NEW ARMENIA BLOG/ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԼՈԳ էջում: Մեր էջը չի հետապնդում ոչ քաղաքական, ոչ անձնական, ոչ էլ առավել ևս ֆինանսական շահ: Մենք նպատակ ենք հետապնդում ՀԱՅ հասարակությանը տեղեկացնել Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին: Մեր էջը հանդիսանում է տեղեկատվական, մշակութային և ժամանցային հարթակ, որտեղ ամեն ոք կարող է ստանալ օգտակար տեղեկատվություն և իր կարծիքը հայտնել այս կամ այն երևույթների վերաբերյալ: Հավաստիացնում ենք, որ ոչ մի կարծիք չի հեռացվելու մեկնաբանություններից՝ բացառությամբ հայհոյախառն և ատելություն քարոզող մեկնաբանություններից: Մաղթում ենք ուրախ ժամանց մեր էջում:

Հարգանքներով՝ NEW ARMENIA BLOG/ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԼՈԳ:

Hello dear visitor, we want to inform you that you are in the NEW ARMENIA BLOG page. Our page does not pursue any political, personal, or even more financial benefits. We aim to inform the Armenian public about the developments in Armenia and around it. Our site is an informational, cultural and entertaining platform where everyone can get useful information and express his or her opinion about these or that phenomenon. We assure you that no opinion will be removed from the comments, except for commenting on hate speech and hatred. We wish you a pleasant pastime on our page.

Sincerely, NEW ARMENIA BLOG