Media Initiatives Center

Media Initiatives Center Media Initiatives Center (MIC) is the former Internews Media Support NGO (Internews Armenia).

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նախկին «Ինտերնյուս» Մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունն է։ Նոր անվանման եւ տարբերանշանի (լոգո) գրանցումը տեղի է ունեցել 2013 թ.-ի հուլիսի 3-ին։ Ազդարարելով կազմակերպության զարգացման եւ ինքնորոշման նոր փուլ, անվանափոխությունը, սակայն, չի նշանակում առաքելության եւ արժեքների փոփոխություն։

Խթանելով արտահայտման ազատությունը եւ ազատ լրատվամիջոցները՝ Մեդի

ա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանում մեդիայի զարգացման առաջնամարտիկներից էր եւ մեդիա համայնքում առաջատար դերակատարներից մեկը։ Կենտրոնը կազմակերպում է դասընթացներ կայացած եւ սկսնակ լրագրողների համար, տարածում է մեդիա գրագիտությունը եւ պատրաստում բազմաֆորմատ մեդիա արտադրանք/բովանդակություն մարդու իրավունքների, Եվրոպական ինտեգրացիայի, հակամարտությունների, միգրացիայի, ընտրությունների, ազգային փոքրամասնությունների, գենդերի եւ շատ այլ հարցերի մասին լայն լսարանի համար։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս) Հայաստանում գործունեությունը սկսել է 1996 թ.-ի դեկտեմբերին որպես Ինտերնյուս Նեթուորք ամերիկյան կազմակերպության ծրագիր։ 1998 թ.-ի փետրվարին գրանցվեց Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հայկական հասարակական կազմակերպությունը։


Media Initiatives Center (MIC) is the former Internews Media Support NGO. Registration of the new name and logo of the organization was held on 3 July 2013. Marking a new phase in the development and self-identification of the organization, rebranding does not suppose changes in its mission and values. Promoting freedom of expression and open media, MIC was the pioneer in media development activities in Armenia and is recognized as a lead player in media community. MIC organizes training courses for established and emerging journalists, promotes media literacy and develops multi-format media content on human rights, European integration, civic conflict, migration, elections, national minorities, gender and many other issues for a wide range of audiences. The Media Initiatives Center (formerly Internews) started its activities in Armenia in December 1996 as a project of the American organization - the Internews Network. In February 1998, the Armenian Internews Media Support Non-Governmental Organization was registered. The NGO is a founder and member of Internews International Association.

14/08/2026

Մեկ տարի, երկու տասնյակից ավելի հանդիպումներ, մի ամբողջ Հայաստան՝ ԹելInk-ի ճանապարհին։🧶

Մեկ տարի շարունակ ԹելInk-ը ճամփորդեց Հայաստանի մարզերով՝ նոր մարդկանց, նոր պատմությունների ու նոր գաղափարների հետևից։

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի հետ գործընկերությամբ անցկացրինք երկու տասնյակից ավելի աշխատարաններ ու ճամբարներ, հանդիպեցինք հարյուրավոր երիտասարդների հետ, կիսվեցինք մտքերով, գաղափարներով, տրամադրությամբ, հմտությունններով ու երազանքներով, հավաքեցինք բազմաթիվ պատմություններ ✨

Շնորհակալ ենք UNICEF-ին այս ճանապարհը մեզ հետ անցնելու համար։

🧶 Թվային պատմությունը պատասխանատվություն է։ Այն կարող է հուզել, ոգեշնչել կամ վնասել։ Եթե ուզում ես իմանալ՝ ինչպես պահպան...
12/08/2026

🧶 Թվային պատմությունը պատասխանատվություն է։ Այն կարող է հուզել, ոգեշնչել կամ վնասել։ Եթե ուզում ես իմանալ՝ ինչպես պահպանել էթիկայի կանոնները պատմություններ հյուսելիս, գրանցվիր «ԹելInk․ Ինչպե՞ս հյուսել պատմություններ թվային աշխարհում» անվճար առցանց դասընթացին՝ https://elearning.media.am/courses/telink-inchpes-hyusel-paymutyunner/

Սոցցանցերում պատմություն ստեղծելիս կամ ինչ-որ բան տարածելիս մենք հաճախ չենք մտածում հետևանքների մասին, բայց լսարանի հետ աճում է նաև պատասխանատվությունը։

Մի անզգույշ սթորի, մի չստուգված սքրինշոթ կամ վիրավորական հումոր կարող է վերածվել լուրջ խնդրի քեզ կամ ուրիշների համար։ Դասընթացը կօգնի պատմել պատմություններ անկեղծ, անվտանգ և հարգալից ձևով։
---
Դասընթացը մշակել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությամբ։

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

10/08/2026

Դեբեդում երեք օր շարունակ պատմություններ էինք փնտրում՝ մեր շուրջը, մեր զրույցներում, խաղերում, ուշ երեկոներում ու նույնիսկ օտարերկրացիների հետ պատահական հանդիպումներում։ Երբեմն էլ պատմություններն իրենք էին մեզ հյուր գալիս, ինչպես Սարե եղջերուն, որ ճամբարի օրերի հեքիաթն էր։ 🦌

🧶 Հերթական ԹելInk ճամբարը միավորեց երկու տասնյակից ավելի երիտասարդների՝ դառնալով ազատ ստեղծագործելու, ինքնաճանաչման և նոր ծանոթությունների ապահով միջավայր։
---
Ճամբարն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությամբ։

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

🧶 15 հանդիպում վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում և Հայաստանի 12 քաղաքներից հավաքած 200 նամակ, որոնք իրենց հասցեատերերին կ...
30/07/2026

🧶 15 հանդիպում վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում և Հայաստանի 12 քաղաքներից հավաքած 200 նամակ, որոնք իրենց հասցեատերերին կհասնեն 5 տարի հետո։

📩 Նամակները գրել են սթորիթելինգի աշխատարանների երիտասարդները` իրենք իրենց։ Հինգ տարի անց դրանք կվերադառնան իրենց հեղինակներին՝ հիշեցնելու միասին անցկացրած օրվա, տրամադրության և երազանքների մասին։

Մարզերի երիտասարդների հետ կարճ աշխատարաններից ԹելInk-ը վերադարձել է ծանոթությունների, բացահայտումների, ուշագրավ պատմությունների մեծ պաշարով։

Դրանց մասին դեռ կպատմենք ԹելInk-ի ինստագրամի էջում՝
https://www.instagram.com/teliink/

Շնորհակալ ենք մեր մարզային բոլոր գործընկերներին, որոնք այս ճանապարհին մեր կողքին էին և օգնեցին, որ ԹելInk-ը հասնի Հայաստանի տարբեր համայնքների երիտասարդներին:

Fund for Armenian Relief, Inc
YIC Armenia. Youth Initiative Centre NGO
Children of Armenia Fund (COAF)
Moonq TechnoSchool
Shushi University of Technology
Ստեփանավանի համայնքապետարան/Stepanavan municipality
Երիտասարդությունը Հանուն Փոփոխության ԵՀԿ - Youth For Change NGO
---
Հանդիպումները կազմակերպել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությամբ։

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

Ի՞նչն է սովորական պատմությունը դարձնում այնպիսին, որը մարդիկ հիշում, կիսվում ու քննարկում են։Թվային աշխարհում ուշադրությ...
29/07/2026

Ի՞նչն է սովորական պատմությունը դարձնում այնպիսին, որը մարդիկ հիշում, կիսվում ու քննարկում են։

Թվային աշխարհում ուշադրություն գրավելը հեշտ չէ, բայց լավ պատմությունը միշտ իր լսարանին գտնում է։

«Իմ ռադիո»-ի ղեկավար, ինֆլուենսեր Վեգա Անդրեասյանը և մեդիա փորձագետ Լուսինե Գրիգորյանը կխոսեն այն մասին, թե ինչպես են ստեղծվում ազդեցիկ պատմությունները թվային միջավայրում, որտեղից գտնել հետաքրքիր գաղափարներ, ինչպես հասնել լսարանին, և ինչու է սթորիթելինգը կարևոր գործիք։

Մասնակցության համար գրանցվեք այստեղ` https://forms.cloud.microsoft/e/kfbmS4b8g4

📅 հինգշաբթի, հուլիսի 30
🕗 17:00-19:00
💻 առցանց
---
Հանդիպումը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությամբ։

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

Եթե ուզում ես իմանալ՝ ինչ մեթոդներով ստեղծել ազդեցիկ թվային պատմություններ, գրանցվիր «ԹելInk․ Ինչպե՞ս հյուսել պատմությու...
28/07/2026

Եթե ուզում ես իմանալ՝ ինչ մեթոդներով ստեղծել ազդեցիկ թվային պատմություններ, գրանցվիր «ԹելInk․ Ինչպե՞ս հյուսել պատմություններ թվային աշխարհում» անվճար առցանց դասընթացին՝ https://elearning.media.am/.../telink-inchpes-hyusel.../

🧶Պատմության ռիթմը միշտ չէ, որ ծնվում է նկարահանման պահին։ Այն կարելի է ստեղծել նաև ավելի ուշ՝ մոնտաժի ընթացքում․ ճիշտ հերթականությունը, կադրերի տևողությունը, անցումները, ձայնն ու դադարները կարող են ամբողջությամբ փոխել պատմության ընկալումը։
---
Դասընթացը մշակել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությամբ։

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

Ի՞նչն է սովորական պատմությունը դարձնում այնպիսին, որը մարդիկ հիշում, կիսվում ու քննարկում են։Թվային աշխարհում ուշադրությ...
27/07/2026

Ի՞նչն է սովորական պատմությունը դարձնում այնպիսին, որը մարդիկ հիշում, կիսվում ու քննարկում են։

Թվային աշխարհում ուշադրություն գրավելը հեշտ չէ, բայց լավ պատմությունը միշտ իր լսարանին գտնում է։

Լրագրող և բլոգեր Արեն Նահապետյանը և մեդիա փորձագետ Լուսինե Գրիգորյանը կխոսեն այն մասին, թե ինչպես են ստեղծվում ազդեցիկ պատմությունները թվային միջավայրում, որտեղից գտնել հետաքրքիր գաղափարներ, ինչպես հասնել լսարանին, և ինչու է սթորիթելինգը կարևոր գործիք։

Մասնակցության համար գրանցվեք այստեղ` https://forms.cloud.microsoft/e/iyxLab6fP6

📅չորեքշաբթի, հուլիսի 29
🕗 17:00-19:00
💻 առցանց
---
Հանդիպումը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությամբ։

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

Գրանցվիր «ԹելInk․ Ինչպե՞ս հյուսել պատմություններ թվային աշխարհում» անվճար առցանց դասընթացին՝ https://elearning.media.am/...
27/07/2026

Գրանցվիր «ԹելInk․ Ինչպե՞ս հյուսել պատմություններ թվային աշխարհում» անվճար առցանց դասընթացին՝ https://elearning.media.am/courses/telink-inchpes-hyusel-paymutyunner/ և կիմանաս, թե ինչպես ճիշտ կառուցել պատմություն։

🧶 Թվային պատմությունները միշտ չէ, որ հետևում են դասական կանոններին։ Դրանք կարող են շրջել կառուցվածքը, փոխել պատմության բաղադրիչների հերթականությունը կամ նույնիսկ բաց թողնել որոշ հատվածներ։ Բայց հիշվող պատմությունը միշտ ունի ՝

🪡հերոս,
🪡կոնֆլիկտ/խնդիր,
🪡զարգացում,
🪡 լուծում կամ ավարտ։
---
Դասընթացը մշակել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությամբ։

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

Ի՞նչն է սովորական պատմությունը դարձնում այնպիսին, որը մարդիկ հիշում, կիսվում ու քննարկում են։Թվային աշխարհում ուշադրությ...
26/07/2026

Ի՞նչն է սովորական պատմությունը դարձնում այնպիսին, որը մարդիկ հիշում, կիսվում ու քննարկում են։

Թվային աշխարհում ուշադրություն գրավելը հեշտ չէ, բայց լավ պատմությունը միշտ իր լսարանին գտնում է։

Բլոգեր և դերասանուհի Ամալյա Դոլուխանյանը և լրագրող Աստղիկ Քեշիշյանը կխոսեն այն մասին, թե ինչպես են ստեղծվում ազդեցիկ պատմությունները թվային միջավայրում, ինչպես հասնել լսարանին, և ինչու է սթորիթելինգը կարևոր գործիք։ Հանդիպում ենք հուլիսի 28-ին՝ 17:00-19:00՝ Զում հարթակով։ Հղումը կուղարկենք գրանցված մասնակիցներին։

Մասնակցության համար գրանցվեք այստեղ` https://forms.cloud.microsoft/e/b7Vh6DRGvi

📅Երեքշաբթի, հուլիսի 28
🕗 17:00-19:00
💻 առցանց
---
Հանդիպումը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությամբ։

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

23/07/2026

Հուլիսի 18 ին Երևանի մամուլի ակումբն իր հիմնադրման 31-ամյակին ավանդույթի համաձայն հանձնեց Էթիկական լրագրության մրցանակներ։

🏆 Այս տարվա մրցանակակիրներն են`

🖇️«Ամփոփ Մեդիայի» հիմնադիր խմբագիր Սուրեն Դեհերյանը,
🖇️«Հետք մեդիա գործարան» ծրագրի ղեկավար Հարություն Մանսուրյանը,
🖇️Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանը,
🖇️«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական մեկնաբան Հայկ Նավասարդյանը։

«Էթիկական լրագրության մրցանակի» նպատակն է խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներում էթիկական լրագրության հետագա զարգացումը, մասնագիտական էթիկայի համընդհանուր կանոնների, «Հայաստանի լրագրողների և լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետևողական պահպանումը։

Միջոցառումը կազմակերպվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։


Address

3 Arshakunyats Avenue , 3rd Floor
Yerevan
0023

Alerts

Be the first to know and let us send you an email when Media Initiatives Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Media Initiatives Center:

Shortcuts

Share