Արցախի Հեռուստատեսություն / Artsakh TV

Արցախի Հեռուստատեսություն / Artsakh TV Պաշտոնական կայք-էջ` http://www.artsakh.tv/ Официальный сайт: http://www.artsakh.tv/ Artsakh TV
Արցախ Հեռուստատեսություն

01/01/2026

Հըրթնածյոր | Արցախ, 2016թ.

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/E2G56UlngPw

#Հըրթնածյոր #Արցախ

01/01/2026

Ամանորյա զարմանք երկիր | Արցախ, 2022թ.

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/ygJmkYEo9Qs

#Արցախ

31/12/2025

«Արցախը մեզ սպասում է». Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի ամանորյա ուղերձը

Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի ամանորյա ուղերձը Սիրելի՛ արցախցիներ,Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյա...
31/12/2025

Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ արցախցիներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությությամբ։
Ցավոք, մեզ տրվել է անցնելու դժվար ճանապարհ։ Մեր յուրաքանչյուր օրն այսօր պայքար է՝ հանուն ինքնության, հողի և ապագայի։
Թեկուզ մեզ բաժանել են մեր հողից, բայց ոչ ոք չի կարող բաժանել մեզ մեր իրավունքից, մեր պատմությունից և մեր հայրենիքից։
Արցախը մեր անունն է, մեր լեզուն է և մեր վերադարձի հավատը։
Մենք իրավունք ունենք ապրելու մեր հողում՝ ազատ, անվտանգ ու արժանապատիվ։ Այդ իրավունքը չի կարող վերացվել ոչ մի բռնությամբ։
Հավատացեք, որ այս փորձությունը անցողիկ է, իսկ Արցախը՝ հավերժական։
Թող հավատն ու հույսը երբեք չլքեն մեզ, հատկապես Արցախ վերադարձի սպասման այս ճանապարհին։ Վստահ եղեք, որ համախմբվածությամբ, տոկունությամբ և հավատքով մենք կհասնենք մեր արդար նպատակին, և վերադարձը անպայման կդառնա իրականություն:
Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է միասնականություն։
Թող գալիք տարին լինի համախմբվածության տարի՝ միավորելով մեզ մեր ուժի, հավատքի և ինքնության շուրջ:
Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է՝ ընտանիքի, համայնքի և ազգի մակարդակներում։
Ուզում եմ, որ բոլորդ միշտ հավատքով լինեք, քանզի հավատքն է, որ մեզ թույլ է տալիս չկոտրվել նույնիսկ ամենածանր պահերին։
Թող այս դժվար օրերը չթուլացնեն ձեզ, այլ դարձնեն ավելի ամուր, ավելի գիտակից և ավելի վճռական։
Մենք միասին կհաղթահարենք այս փուլը։
Թող Աստված պահապան լինի մեր ժողովրդին, մեր ընտանիքներին և մեր Արցախին։

30/12/2025

Գալիք տարին լավը լինի…

«Հայորդի» բարեգործական հիմնադրամը տարին ամփոփեց հարյուրավոր երեխաների կողքին: Տոնական միջոցառումը, որը կազմակերպվել էր Armenian Helicopters-ի հետ համատեղ, միավորել էր զոհված հայորդիների երեխաներին՝ պարգևելով նրանց ուրախությամբ, ջերմությամբ և ուշադրությամբ լի ևս մեկ օր: Երեխաները եկել էին իրենց նվիրական երազանքներով ու հավատով, որ այդ երազանքները մի օր իրականություն կդառնան:

#Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

30/12/2025

Արցախ. վտանգված ժառանգություն

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից Արցախի հուշարձանների հետազոտություններ անցկացվել են շուրջ 45 տարի, ինչի շնորհիվ հսկայական արխիվ՝ լուսանկարներ, չափագրություններ, տեսահոլովակներ և այլ նյութեր կան: Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի և Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ հրատարակված «Արցախ. վտանգված ժառանգություն, մաս 2» եռալեզու պատկերագրքի երկրորդ հատորի շնորհանդեսը օրերս կայացավ Արցախի մշտական ներկայացուցչության շենքում:

#Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

27/12/2025

Արցախը մեր մանկությունն է, տունը, օդը… Ուզում եմ գրկել Արցախը… | Վերապրում. Սուսաննա Պետրոսյան

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/8W_eyi9Ot3E

#Արցախ

27/12/2025

Վհատվելու մեր լիմիտը սպառվել է, արդեն պիտի ապրենք… | Վերապրում. Անի Խաչատրյան

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/AOq1Xays9Mk

#Արցախ

26/12/2025

Գնամ, մեր հին տան դռները բանամ,
Հին երազներիս անթեղը խառնեմ… | Հայացքն Արցախին. Հունան Ավետիսյան

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/OmH4geXZa0E

#Արցախ

26/12/2025

Ունեի հնարավորություն Արցախին ավելին տալու, բայց չեմ տվել. ափսոսում եմ | Հայացքն Արցախին. Դավիթ Սահակյանց

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/YLnDhXl6I1Q

#Արցախ

25/12/2025

Մի լքեք Հայաստանը` պետք եղած ժամանակ հեշտ լինի վերադարձը | Հայացքն Արցախին. Դավիթ Սահակյանց

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն է։ Ծնվել է Երևանում։ Արցախում շատ է եղել, հիմնականում՝ ընտանիքով։ Հասցրել է լինել Արցախի մի շարք տեսարժան վայրերում, ցավում է, որ չի հասցրել ամբողջ Արցախը տեսնել։ Վերջին անգամ, երբ Արցախում էր, որոշեց տոպրակներով իր հետ հող բերել։ Հավատում է վերադարձին և կոչ է անում արցախցիներին՝ հանկարծ չլքել Հայաստանը, որպեսզի հեշտ լինի վերադարձը։

#Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

Address

Զարյան 17/ա
Yerevan
0012

Alerts

Be the first to know and let us send you an email when Արցախի Հեռուստատեսություն / Artsakh TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Արցախի Հեռուստատեսություն / Artsakh TV:

Share

Category