Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանի Հանրային Ռադիո Հայաստանի Հանրային Ռադիո
www.armradio.am Established in 1926, Armenian Public Radio remains one of the largest broadcasters in Armenia.

Public Radio of Armenia - (Armenian: Հայաստանի Հանրային Ռադիո, Hayastani Hanrayin Radio Djsy; Armradio) is Armenia's public radio station. The Public Radio has three national channels. Throughout these years the public radio has been gathering, recording, broadcasting and preserving the culture and history of Armenia. Public Radio of Armenia owns four orchestras and the largest and richest sound archive in Armenia.

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի երիտասարդ գիտնականները Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհի շնորհիվ նա...
01/12/2025

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի երիտասարդ գիտնականները Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհի շնորհիվ նախաձեռնել են Հայաստանում դեմենցիա ունեցող անձանց և նրանց խնամող հարազատների կարիքների համապարփակ ուսումնասիրություն:

Հետազոտական թիմը տուն առ տուն հարցումներ է անցկացնելու բոլոր մարզերում՝ բացահայտելու այս խմբերի բախվող մարտահրավերները և կարիքները:

Երկու տարուց ակնկալվող արդյունքները պետք է ուղղորդեն ՀՀ առողջապահական համակարգին՝ տարեցների խնամքի հրատապ խնդրի լուծման ուղղությամբ: Հաղորդումը կարող եք լսել՝ https://shorturl.at/hSBsb

01/12/2025

Իսրայելի վարչապետը նախագահից ներում Է խնդրում

«Կաշառակեր, դու դատարանից չե՛ս խուսափի», «Նեթանյահուի գործը չպե՛տք Է կարճվի»՝ ահա այսպիսի կարգախոսներով և պաստառներով են Թել Ավիվում իսրայելցիները դիմավորել դատարանի շենք ժամանած վարչապետ Բենյամին Նեթանյահուին:

Վարչապետը նախագահ Իսահակ Հերցոգին դիմել Է ներում ստանալու խնդրանքով: Բենյամին Նեթանյահուն, որին ժողովուրդը նաև անվանում Է Բիբի՝ հայրենակիցներին հասցեագված ուղերձում բացատրել է իր քայլը:

01/12/2025

Համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա․ Թրամփը՝ ռուս–ուկրաինական հակամարտության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունները համարել է շատ արդյունավետ։ Բայց նա նաև ասել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հետագայում ավելի շատ աշխատել և, որ կարևոր է ոչ միայն պատերազմի ավարտը, այլև երկարաժամկետ անվտանգության երաշխիքների հարցը։ Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է այս հանդիպմանը։

01/12/2025

«Զինծառայության ժամկետի կրճատման որոշումը թերի և անընդունելի է»

Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։

Լևոն Սարդարյանն ու փորձագետը զրուցում են զինծառայության ժամկետը կրճատելու որոշման, ՀՀ առջև ծառացած խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին։

Չարաճճի՞ է ձեր երեխան, թե՞ իրականում ունի ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ (ՈւՊՀՀ)։Այս հաղորդման ընթացք...
01/12/2025

Չարաճճի՞ է ձեր երեխան, թե՞ իրականում ունի ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ (ՈւՊՀՀ)։

Այս հաղորդման ընթացքում հոգեբան Լիլիթ Կարապետյանի հետ կխոսենք՝
✔️ի՞նչ է ՈւՊՀՀ-ն և ինչպե՞ս է դրսևորվում,
✔️ ինչպե՞ս տարբերել ակտիվությունն ուշադրության խանգարումից,
✔️ի՞նչ ազդեցություն ունի էկրանային կենսակերպը,
✔️ի՞նչ անել, եթե ձեր երեխան դժվարանում է կենտրոնանալ։

Միացեք «ՀարցուԳԻՏԱփորձ»-ին՝ հասկանալու երեխաների վարքային առանձնահատկությունների իրական պատճառներն ու օգնելու նրանց զարգանալ առանց մեղադրանքի։ Հաղորդումը կարող եք լսել՝ https://shorturl.at/mx0WL

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան«Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը հեռանա։ Չի կարող հե...
01/12/2025

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

«Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը հեռանա։ Չի կարող հեռանալ նույնիսկ այն դեպքում, եթե նման հարց բարձրացնեն եպիսկոպոսները»,- ասել է նա՝ արձագանքելով վարչապետին հանդիպած մի շարք եպիսկոպոսների հայտարարություններին։

Սրբազանը, անդրադառնալով համացանցում շրջանառվող անձնական բնույթի տեսագրություններին, դրանք կեղծիք է որակել։

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, ո

30/11/2025

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Սարգիս Հովսեփյանը զրուցում են վերջինիս «Դու էսօր մեռի, ես` վաղը» վեպի մասին։

1. Պետական ամբողջ համակարգը հարձակվել է Հայ առաքելական եկեղեցու վրա։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդ...
30/11/2025

1. Պետական ամբողջ համակարգը հարձակվել է Հայ առաքելական եկեղեցու վրա։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը https://youtu.be/RSpncJHh6-w

2. Հասարակության ագրեսիան կրթության պակասից է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ջազ երաժիշտ, իմպրովիզի վարպետ Վահագն Հայրապետյանը https://youtu.be/-2oGOPDEguA

3. «Թրամփի ուղին» Սյունիքը հայկական պահելու միակ տարբերակն է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը https://youtu.be/klAajfwjnMw

4. Բաքվում բարձրացրած առաջին խնդիրը եղել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքագետ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյանը https://youtu.be/LhYt_CNM2bs

30/11/2025

Վարչապետը հերթական պատարագին է մասնակցել, ներկա էր նաև Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը

Այսօր կիրակնօրյա պատարագներ են մատուցվել հայ առաքելական եկեղեցիներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ներկա են եղել նաև քաղաքապետը, կառավարության անդամներ ու կուսակիցներ։ Պատարագին միջադեպ է գրանցվել։ Ներկա քաղաքացիներից մի քանիսն իրենց դժգոհությունն են հայտնել, որ պատարագի ժամանակ զեղչվել է կաթողիկոսի անունը, որից հետո անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են բերել եկեղեցուց։ Ավելի ուշ ՆԳՆ-ն պարզաբանել է, որ միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ հեռացվել է Սուրբ Սարգիս եկեղեցու բակից։ Գերատեսչությունից տեղեկացրել են, որ ձերբակալվածներ չկան։

Եվրոպայում՝ Վաննո Տադեո Լեոնի, Հայաստանում՝ Վահրամ Թադևոսյան։ Ակադեմիական վոկալի և շոու-բիզնեսի միաձուլմամբ նա վերաիմաստ...
30/11/2025

Եվրոպայում՝ Վաննո Տադեո Լեոնի, Հայաստանում՝ Վահրամ Թադևոսյան։ Ակադեմիական վոկալի և շոու-բիզնեսի միաձուլմամբ նա վերաիմաստավորում է հայկական երաժշտությունը՝ միաժամանակ սկսելով համարձակ նախագիծ Հռոմում՝ Կոմիտասի և Եկմալյանի ժառանգությունը աշխարհին ներկայացնելու համար։

Վահրամը պատրաստվում է մեծ համերգային ծրագրով վերադառնալ հայկական բեմ՝ նոր ձևաչափով, նոր հնչողությամբ և եվրոպացի հյուրերով։Հաղորդումը կարող եք լսել՝ https://shorturl.at/MZfoL

Այս տարի մարտին նշեցինք տաղանդավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 90-ամյակը։ Նրա մահից երկու տարի անց Հովհաննես Հարությունյ...
30/11/2025

Այս տարի մարտին նշեցինք տաղանդավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 90-ամյակը։ Նրա մահից երկու տարի անց Հովհաննես Հարությունյանը ստեղծեց «Ծաղրածուն» ռադիոկոմպոզիցիան՝ չեխ արվեստագետների հուշերի հիման վրա։

Համաշխարհային համբավ ձեռք բերած մնջախաղաց Լադիսլավ Ֆիալկան, երգիչներ Պավլինա Ֆիլիպովսկայան ու Վալդեմար Մատուշկան, կատակերգու Միրոսլավ Հորնիչեկը հիշում են Ենգիբարյանին որպես մանեժի հրաշագործ, որն իր յուրահատուկ ոճով հիմնեց մնջախաղի նոր դպրոց։ Պրահայում նա գտավ իր մեծ սերը և դարձավ «Պրահայի տղերքից մեկը»։ Հաղորդումը կարող եք լսել՝ https://shorturl.at/wbhk7

30/11/2025

«Կիրակի» | «Ակնկալում ենք, որ Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություններ կլինեն Հայաստանում»

Address

5 Alex Manukyan Str
Yerevan
0025

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Հանրային Ռադիո posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հայաստանի Հանրային Ռադիո:

Share

Category

ՄԵՆՔ

Հայաստանի հանրային ռադիոընկերություն

Առաջին հեռարձակումը՝ 1926 թ.-ի սեպտեմբերի 1 Հաղորդումներ է հեռարձակում 11 լեզվով Հասցեն համացանցում՝ www.armradio.am Առավոտյան ազդականչը՝ ՀՀ հիմնը

Առաջին Հանրապետության առաջին ռադիոն

Կարելի է ասել, որ ռադիոն Հայաստանում հիմնվել է 1919 թվականին, երբ Թիֆլիսում գնվեց և ապրիլի 28-ին Երևան տեղափոխվեց Մարկոնիե տիպի ռադիոկայան: