
28/04/2025
Սիրելինե՛ր, մայիսի 2֊ին, ժամը 14.00-ին Ահնիձորում` Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցում և գյուղի հանդիսությունների սրահում տեղի կունենա «Օգոստոս» և «Մեր վազքը» գրքերի շնորհանդեսը📚
«Ես տեր եմ իմ ժամանակին»` Մաթևոսյանի կարգախոսը, որ այս տարի` գրողի հոբելյանի առիթով թևածում է երկրով մեկ, նրա ծննդավայրում նորից կազդարարվի. «Էս երկիրը դեռ անտեր չէ, կներեք...», - կասեր Մաթևոսյանի Տերը` Ռոստոմը։
«Էս երկիրը Տեր ունի` Մաթևոսյանի Հրանտն է էս երկրի տերը», - ասում ենք մենք այսօր, ու ասելու ենք վաղը ❗️❗️❗️
---------------------------
Մուտքն ազատ է:
Սիրով սպասում ենք բոլորիդ❤️