Inno Media

Inno Media Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Inno Media, Broadcasting & media production company, Alek Manukyan 1/4, Yerevan.

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսումնական, փորձարարական հեռուստաընկերություն հարթակ, որտեղ ուսանողները գործնականում կիրառում են լրագրության և հեռուստատեսային արտադրության իրենց հմտությունները։ Այստեղ ծնվում են նոր գաղափարներ, իրականանում են ուսանողական նախագծեր և ձևավորվում են ապագա մեդիա մասնագետներ։

22/06/2026

Էթնոգույներ, Հայաստանի մոգական ուժն ու մեդիայի ֆանտաստիկ էներգիան... ⛰️✨📚

Երբ հեռուստատեսային արհեստավարժությունը միախառնվում է արվեստին ու ստեղծագործական ներշնչանքին, ծնվում են ամենատպավորիչ նախագծերը:

«Մասնագիտարան» հաղորդաշարի հերթական թողարկմանը մեր "Հեռւոստալրագրություն" մագիստրոսական ծրագրի մեր այս տարվա շրջանավարտ Աննա Ղազարյանը հյուրընկալել է Առաջին ալիքի սցենարիստ, լրագրող Մարինա Սայանին:

Այս էպիզոդը պարզապես հարցազրույց չէ, այլ իսկական էսթետիկ ճամփորդություն.
👉 Ինչպե՞ս մեդիայում որսալ ու փոխանցել Հայաստանի մոգական էներգիան:
🎨 Ո՞րն է էթնիկ թեմաների ու գույների դերը ժամանակակից հեռուստատեսությունում:
🎬 Ինչպե՞ս են սիրելի ֆիլմերն ու գրքերը դառնում սցենարական նոր գաղափարների հիմք:

Զրույց՝ փորձի և ուսումնառության խաչմերուկում, որտեղ մասնագիտությունը ներկայացվում է ոչ թե չոր սահմանումներով, այլ կենդանի, ստեղծագործական փորձառությամբ:

🎬 Ամբողջական թողարկումը դիտեք Iնաև nnoMedia TV-ի յութուբյան ալիքով (հղումը՝ մեկնաբանություններում 👇):

#Մասնագիտարան #ԵՊՀ #Ժուռնալիստիկա #ԱռաջինԱլիք #Սցենարիստ

01/06/2026

🎙 ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներ Ալբինա Խանզրատյանն ու Մարինե Զոհրաբյանն այս անգամ Արմենպրեսի տաղավարում հյուրընկալել են տնտեսագիտության ոլորտի հետազոտող, Երևանի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների դասախոս, ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահ Մերի Փանոսյանին։

«Գիտանկյուն»-ի շրջանակում ՈՒԳԸ-ականները զրուցել են երիտասարդ հետազոտողի գիտական ճանապարհին ՈՒԳԸ-ի դերակատարության, ԵՊՀ ՈՒԳԸ առաջին իգական սեռի նախագահ լինելու փորձառության, ՀՀ հարկային համակարգի տնտեսական ու սոցիալական խնդիրների, գիտական աշխատանքի իրական դժվարությունների մասին։

‼️ «Գիտանկյուն»-ը նկարահանվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ՝ Inno Media ուսանողական առցանց մեդիահարթակի ու Armenpress լրատվական գործակալության հետ համատեղ։ Տեսանյութի կադրերն օգտագործելիս լրատվամիջոցների ու ՈւԳԸ-ի էջերը նշելը պարտադիր է։

29/05/2026

Ուղիղ եթեր, վայրկյանների ճշգրտություն և... Արհեստական բանականությո՞ւն: 🎬 🤖

«Մասնագիտարան» նախագծի հերթական թողարկման կենտրոնում հեռուստատեսության ամենադինամիկ ու պատասխանատու ոլորտն է՝ հեռուստառեժիսուրան:

Մեր մագիստրատուրայի շրջանավարտ Ռոբերտ Մուրադյանը հանդիպել է Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդաշարի ռեժիսոր Արթուր Հարությունյանին:

Զրույցը պտտվում է այնպիսի թեմաների շուրջ, որոնք հետաքրքիր են յուրաքանչյուր մեդիասպառողի.
👉 Ինչպե՞ս է կառավարվում առավոտյան ուղիղ եթերի բարձր ռիթմը:
⚡️ Ինչպե՞ս կայացնել սխալներ բացառող արագ որոշումներ ֆորսմաժորային իրավիճակներում:
🤖 Կարո՞ղ է արդյոք արհեստական բանականությունը փոխարինել կամ օգնել հեռուստառեժիսորին:

Սա անմիջական երկխոսություն է փորձի և ուսումնառության խաչմերուկում, որտեղ մասնագիտությունը ներկայացվում է կենդանի աշխատանքային փորձառությամբ:

🎬 Թողարկումը դիտեք նաև InnoMedia TV-ի յութուբյան ալիքով (հղումը՝ մեկնաբանություններում):

#Մասնագիտարան #ԵՊՀ #Ժուռնալիստիկա #ԱռաջինԱլիք

27/05/2026

Ինչպե՞ս են ազդրի հոդախախտն ու վահանաձև գեղձի խանգարումները ազդում հղիության և ծննդաբերության վրա, և ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել։

Մանկաբարձ-գինեկոլոգ Նունե Ասրյանի հետ խոսել ենք՝
• բնական ծննդաբերության հնարավորության,
• հնարավոր ռիսկերի,
• հղիության ճիշտ պլանավորման մասին։

Մասնագիտական պարզաբանումներն ու խորհուրդները ամբողջական նյութում, որը հասանելի է նաև մեր յութուբյան հարթակում։ Հղումը՝ մեկնաբանություններում։

22/05/2026

Ինչպե՞ս են էկրանավորվում պարզ, հասարակ մարդկանց անկեղծ պատմությունները, և ինչպե՞ս է հաջողվում տեսախցիկի միջոցով փոխանցել սիրո, ընտանեկան արժեքների ու հակադիր բնավորությունների բախումների ողջ ներդաշնակությունը:

«Մասնագիտարանի» այս թողարկմանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրի 2026 թ. շրջանավարտ Էլեն Աղաջանյանի զրուցակիցը Առաջին ալիքի հանրահայտ և սիրված «Զանգակ-բամբակ» հաղորդաշարի պրոդյուսեր, սցենարիստ և նույն ֆակուլտետի շրջանավարտ Շողիկ Ղազարյանն է:

Այս էպիզոդում կլսեք անկեղծ զրույց այն մասին, թե ինչպես է ստեղծվում ամուսինների կյանքի, սիրո և միասին արարելու մասին պատմող հաղորդաշարը: Խոսել ենք լրագրության ոլորտն ընտրելու, ֆորսմաժորային իրավիճակներում կողմնորոշվելու և այն մասին, թե ինչպես ստացվեց, որ հաղորդման հերոսների համար իրական պսակադրություն կազմակերպվեց:

-------------------------------
«Մասնագիտարանը» ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսների նախագիծն է, որն իրականացվել է «Երկխոսական ձևաչափերը հեռուստատեսությունում» դասընթացի շրջանակներում: Նկարահանումներն ու մոնտաժն իրականացվել են Հանրային հեռուստաընկերության պրոֆեսիոնալ թիմի աջակցությամբ և հեռարձակվում է InnoMedia TV հարթակում:

🔔 Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակին և բաց մի թողեք նոր բացահայտումները:

#Մասնագիտարան #ԶանգակԲամբակ #ԵՊՀժուռֆակ #Հեռուստալրագրություն

20/05/2026

🤱 Նորածնի խնամք. կրծքով կերակրում, պատվաստումներ և առողջ աճ
"Հարցին փորձով" հաղրոդաշարի շրջանակում նեոնատոլոգ Աիդա Ղարիբյանը ներկայացնում է նորածնի խնամքի հիմնական կանոնները և բացատրում կրծքով կերակրման անփոխարինելի դերը:
Տեսանյութը դիտելով՝ կստանաք մի շարք հարցերի պատասխաններ.
Կրծքով կերակրման կարևորությունը նորածնի առողջ աճի համար ✨
Ճիշտ լողացնելու հաճախականությունը և առանձնահատկությունները 🛁
Քնեցնելու և կերակրման կանոնները ⏰
Օգտակար խորհուրդներ պատվաստումների, դեղերի և խնամքի միջոցների մասին 💡
Դիտեք ամբողջական տեսանյութը նաև յութուբյան մեր ալիքում (հղումը՝ bio-ում) և իմացեք, թե ինչու է բժիշկը խորհուրդ տալիս բացառապես կրծքի կաթով կերակրումը:

20/05/2026

🤱 Նորածնի խնամք. կրծքով կերակրում, պատվաստումներ և առողջ աճ

"Հարցին փորձով" հաղրոդաշարի շրջանակում նեոնատոլոգ Աիդա Ղարիբյանը ներկայացնում է նորածնի խնամքի հիմնական կանոնները և բացատրում կրծքով կերակրման անփոխարինելի դերը:

Տեսանյութը դիտելով՝ կստանաք մի շարք հարցերի պատասխաններ.
Կրծքով կերակրման կարևորությունը նորածնի առողջ աճի համար ✨
Ճիշտ լողացնելու հաճախականությունը և առանձնահատկությունները 🛁
Քնեցնելու և կերակրման կանոնները ⏰
Օգտակար խորհուրդներ պատվաստումների, դեղերի և խնամքի միջոցների մասին 💡

Դիտեք ամբողջական տեսանյութը նաև յութուբյան մեր ալիքում (հղումը՝ մեկնաբանություններում) և իմացեք, թե ինչու է բժիշկը խորհուրդ տալիս բացառապես կրծքի կաթով կերակրումը:

15/05/2026

Մասնագիտությունը՝ մեկ կադրում. Արթուր Օրդոյան - Տիգրան Մանկիկյան 🎥

Երբ տեսախցիկի երկու կողմերում էլ պրոֆեսիոնալներ են, զրույցն ստացվում է ավելին, քան պարզապես հարցազրույցը:

«Մասնագիտարան» նախագծի հերթական թողարկմանը մեր մագիստրանտ, Հանրային հեռուստաընկերության օպերատոր Արթուր Օրդոյանը հյուրընկալել է Առաջին ալիքի բեմադրող օպերատոր Տիգրան Մանկիկյանին:

Սա այն դեպքն է, երբ փորձն ու ուսումնառությունը հանդիպում են նույն հարթակում՝ բացահայտելու հեռուստատեսային պատկերի ստեղծման ողջ կախարդանքը:

✨ Անմիջական զրույց, մասնագիտական նրբություններ և կենդանի փորձառություն՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության գործընկերության արդյունքում:

Դիտե՛ք ամբողջական հոլովակը InnoMedia TV-ի YouTube-յան ալիքով (հղումը՝ մեկնաբանություններում 👇):
--------
«Մասնագիտարանը» ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների նախագիծն է, որն իրականացրել են «Երկխոսական ձևաչափերը հեռուստատեսությունում» դասընթացի շրջանակում: Դասախոս Աննա Ավանեսյանի հետ գաղափարը մշակել են ֆակուլետում, նկարահանել և մոնտաժել՝ Հանրային հեռուստաընկերությունում՝ պրոֆեսիոնալ թիմի աջակցությամբ...
Սա գործընկերային զրույց է՝ փորձի և ուսումնառության խաչմերուկում, որտեղ մասնագիտությունը ներկայացվում է ոչ թե սահմանումներով, այլ կենդանի աշխատանքային փորձառությամբ:

📺 Բաժանորդագրվիր ալիքին,
🔔 Հետևիր «Մասնագիտարան» նախագծի թողարկումներին։

#Մասնագիտարան
#Հեռուստալրագրությունմագիստրատուրա

#ժուռֆակ

Address

Alek Manukyan 1/4
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Inno Media posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share