“Եգեա’’ ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին: Ընկերությունն այսօր կայուն դիրքեր է գրավում ՀՀ շուկայում հրատարակչական, տպագրական և մինչտպագրական աշխատանքների իրականացման բանագավառում: Տպագրատունը հագեցած է գերմանական և ճապոնական ժամանակակից օֆսեթ և թվային սարքավորումներով: ‘’Եգեա’’ տպագրատունը հայաստանյան շուկայի առաջատարներից է գեղարվեստական, մանկական, գիտամասսայական գրականության, հասարակական-քաղ
աքական, փաստավավերագրական և այլ բնույթի գրքերի հրատարակման ոլորտում: Իր գործունեության ընթացքում ընկերությունը հրատարակել է 2000-ից ավել անուն գիրք: Տպագրատան գործունեության մեջ առանձնանում է նաև այնպիսի ծառայությունների և արտադրանքների մատուցումը, ինչպիսիք են բուկլետների, ֆլայերների, բրոշյուրների, կատալոգների, ամսագրերի, օրացույցների, այցեքարտերի և այլնի տպագրությունը:
Ընկերությունն այսօր համագործակցում է հայաստանյան և միջազգային մի շարք հեղինակավոր ձեռնարկությունների հետ: Մենք համոզված ենք, որ մեր ընկերության գործունեությունն ու հաջողությունը պայմանավորված են մեր գործընկերների հաջողություններով: Վերջինիս կայունությունը պայմանավորում են ոչ միայն լայն ապրանքատեսականու առկայությունը, տպագրության բարձր որակը, ճկուն գնային քաղաքականությունը, այլ նաև մարդկային ներուժը:
Մեր ճշտապահությունն ու պրոֆեսիոնալիզմը հաջողության ու կայունության անքակտելի բաղադրիչներն են: