Armenia Talk

Armenia Talk Home to top talent,engaging editorial brands,and premium podcasts.

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՍՕՐադրբեջանական բորտ է վայրէջք կատարել, փաստորեն։ Ո՞վ է եկել, որ քիչ անց հեռանալու է։ Ու՞մ են բերել, որ դեռ ...
21/10/2025

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ
ադրբեջանական բորտ է վայրէջք կատարել, փաստորեն։ Ո՞վ է եկել, որ քիչ անց հեռանալու է։ Ու՞մ են բերել, որ դեռ հայտնի չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՎրաստանԱյսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փա...
21/10/2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։

Վաղը վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։

21/10/2025
Բուլղարիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել թույլատրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին տե...
21/10/2025

Բուլղարիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել թույլատրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող ինքնաթիռի թռիչքը իրենց օդային տարածքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար:

Այս կարևոր դիվանագիտական քայլի մասին, Euractiv հրատարակության փոխանցմամբ, հայտարարել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևը։

Հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպման շրջանակում։

Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից: Այդ մասին հա...
21/10/2025

Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից:

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ի սկզբանե նախագծում ժամկետ էր նշվել 2026-ի հուլիսը, բայց պաշտպանության նախարարի և խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում փոխել են մոտեցումը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն առաջարկել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24-ից դարձնել 18 ամիս։

Կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին` առաջարկելով (միգրանտների ՌԴ-ում մնալու համար) սահմանված 90 օրը փոխարինել 180 օ...
21/10/2025

Կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին` առաջարկելով (միգրանտների ՌԴ-ում մնալու համար) սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով, ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»:

Հիշեցնենք, որ, ի նշան ստեղծված իրավիճակի առթիվ իրենց դժգոհության, բեռնատարների վարորդները երկկողմանի փակել են Հայաստան-Վրաստան ճանապարհները՝ սահմանափակելով բեռնատարների շարժը։

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը։Այդ մասին Ar...
21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը։

Այդ մասին ArmeniaSputnik-ին ասել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Հիշեցնենք, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է։

Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին։Այս մասին գրում է Т...
21/10/2025

Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Այս մասին գրում է ТАСС-ը։

Այդ մասին Ադրբեջանի նախագահն ասել է Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլիս ասուլիսին:

Ադրբեջանական APA-ն էլ փոխանցում է՝ Ալիևը հայտնել է, որ առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի տեղափոխումն է եղել դեպի Հայաստան։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացու...
21/10/2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանն ու հաստատմանն առնչվող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը, ինչին մեծապես կարող են նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմների շուրջ։

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն📌 Գերատեսչությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են...
20/10/2025

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն

📌 Գերատեսչությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են Պուտինի և Թրամփի բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների իրականացմանն ուղղված հնարավոր կոնկրետ քայլերը։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայել կ...
20/10/2025

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայել կատարած այցի ընթացքում արված հայտարարությունները՝ նրան անվանելով «դատարկախոս»

Իրանցի մարզիկների հետ հանդիպման ժամանակ Խամենեին հայտարարել է, որ Թրամփը փորձել է հույս ներշնչել «հուսահատված սիոնիստներին»։

«Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում նախարար Միրզոյանը ...
20/10/2025

«Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում նախարար Միրզոյանը մի շարք երկկողմ շփումներ է ունեցել

📌 Նա հանդիպել է Լյուքսեմբուրգի, Սլովենիայի, Լատվիայի, Թուրքիայի, Դանիայի ԱԳ նախարարների, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի և այլ գործընկերների հետ։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenia Talk posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share