
23/08/2025
Վարչապետի աթոռը անօրինական զբաղեցնող անձը հերթական լկտի մանիպուլյատիվ սուտն է հրապարակել։ Ցավոք մեծ քանակի մարդիկ առանց վերլուծելու գրածները, առանց հասկանալու խնդիրը, ոչ միայն հավատում են, այլև սկսում ե տարածել այս հիվանդագին թեզը, որը նիկոլի ֆեյքերի ֆաբրիկան ակտիվ տարածում է, իսկ դա կասկածի տակ դնողներին ամենաայլանդակ անձնական վիրավորանքներ գրում։
Նախ միանգամից նշենք, որ սա միայն ու միայն նրա հիվանդ երևակայոոթյան արդյունքն է, քանի որ Ադրբեջանը դեռևս սովետական շրջանից սկսած անընդհատ վարել է հայկական հողերը մաս-մաս Ադրբեջանին փոխանցելու քաղաքականություն, իսկ հայ բոլշևիկների, Լենին-Ստալին զույգի կողմից սովետական Ադրբեջանին նվիրված Նախիջևանում ու հիմա նաև՝ նիկոլի կողմից Ադրբեջանին նվիրված Արցախում ոչ մի հայ չի ապրում, քանի որ Ադրբեջանցիները հայ մարդկանց քշել են, իրենց տներն ու գերեզմանները՝ պղծել։ Սա արդեն իսկ բավարար է հասկանալու համար, որ միայն Արցախի՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների օրինական վերահսկողությունն է Հայաստանի անվտանգության գրավականը ու երաշխավորը։ Արցախի և Նախիջևանի տարածքներում ողջ սովետական շրջանում Ադրբեջանցիների կողմից պարբերաբար սպանվել են հայեր՝ այդ թվում երեխաներ։ Սա ցույց է տալիս նրանց կողմից արմենոֆոբիայի ու ռասիզմի դրսևորումը։
Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ օրինական ուժ չունեցող թղթեր ստորագրելուց հետո, Ալիևը օգոստոսի 21-ին ժամանակավորապես օկուպացված Քարվաճառում հայատյաց ելույթ է ունենում՝ մեզ -անվանելով թշնամի ու ներկայացնելով իբր վախկոտ ու արժեքներ չունեցող ազգ, ինչը նկարագրում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի անձը, ով ձախողեց 44-օրյա պատերազմի կառավարումը ու նոյեմբերի 9-ին բունկերից հարբած լայվեր էր անում՝ անասնական վախը աչքերի մեջ, բայց ոչ հայ ազգին, որը Արցախյան շարժումով ցույց էր տվել, որ հասկանում է Արցախի կարևորությունը և կարող է տերը լինել իր տարածքների ու ճակատագրի, երբ զենքը ձեռքին պահում է սեփական սահմաննորը՝ պայմանով, որ իշխանության հայամետ հայեր են, ոչ թե թուրք-ադրբեջանական գործակալներ, որենք ստորագրությունո հանձնում են տարածքներ, մարդկանց տներն ու խեղում 150000 Արցախցու ճակատագրեր։
Արցախի ստրատեգիական նշանակությունը հասկանում էր Մոնթեն, որի կերպարին լկտի ձևով նմանակելով (ձեռքը վիրակապելով ու թրաշ պահելով) նիկոլը վերցրեց իշխանությունը։ Մոնթեն, ով ԱՄՆ-ում ԲՈՒՀ-ական կոչում ուներ, ով կարող էլ բարձր վարձատրվող աշխատավարձ ունենալ ու հարմարավետ ապրել, բայց թողեց այդ ամենը, եկավ Հայաստան ու զենքը ձեռքին, առաջին գծում կանգնած ազատագրեց Արցախի մի մասը ու զոհվեց այդ սուրբ հողում։
Նիկոլը, ով անգամ ի վիճակի չի եղել ավարտելու ԲՈՒՀ-ը դա բացատրելով իբր քաղաաքական հետապնդմամբ, երբ այդ ժամանակ նա ընդամենը ուսանող էր ու քաղաքական ոչ մի հետապնդման չէր կարող ենթարկվել, քանի որ իրենից ոչինչ չեր ներկայացնում՝ այդ թվում վտանգ օրվա իշխանությունների համար։ Հետևաբար բարձրագույն կրթություն չունեցող մեկը, ով ոչ մի ոլորտում մասնագետ չէ, անում է արտահայտություն, որը հակասում է բազմաթիվ ռազմական ու դիվանագիտական ոլորտների բարձրակարգ մասնագետների կողմից մշակված ազգային անվտնագության հայեցակարգին, որի գաղափարական հիմքի վրա էլ ազատագրվեց Արցախը։ Հիմա նիկոլը փորձ է անում պղծել Ղարաբաղյան շարժումը, և հակառակ լույսի տակ ներկայացնել ու սևացնել այն, երբ Արցախի վրա մեր ունեցած իրավունքից Ադրբեջանը միշտ վախեցել է ու հիմա էլ վախենում է։ Նիկոլը, ով ի վիճակի չէ կազմակերպել երկրի պաշտպանությունը, պետք է անմիջապես հրաժարական տա ու ՔՊ իր թայֆայի հետ մեկընմիշտ հեռանա իշխանությունից ու սպասի իր արժանի պատժին։ Սա է միակ ճանապարհը ապահովելու Հայաստանի անվտանգությունը, իսկ Արցախյան շարժումը արժեզրկողը դավաճան է, հայկական շահի դեմ դուրս եկած մեկը, որը չպետք է ղեկավարի հայկական պետություն։
Այսօրվա բոլոր խնդիրների միակ իրական պատճառը նիկոլի կողմից երկրի կառավարման ու 44-օրյա պատերազմի կառամավարման բացարձակ ձախողումն է։ Նաև՝ երկրի կառավարվան բացարձակ ձախողումը։ 7 տարվա ընթացքում Հայաստանում չի կառուցվել որևէ մեծ գործարան, չի ստեղծվել ռազմարդյունաբերություն, դրամն արհեստական արժևորվել է 25%-ով, ինչը բերել արտադրող-արտահանողների սնանկացման և շուկայի մասնաբաժնի կորստի։ Ներմուծողները գրավել են շուկան ու դուրղ մղել տեղական արտադրողներին։ Սրա հետևանքով նաև արժեզրկվել են արտեկրից ստացվող դրամական փոխանցումները՝ այսինքն մարդը, ով արտերկրի իր բարեկամներից ստանում եր 200 դոլար, ձեռքին ունենում էր 90000 դրամ, հիմա ունենում է 78000 դրամ։
Նիկոլ փաշինյանը հներից ամենահինն է։ Հների շարքի մեջ ամենաառաջինն է։ Այն հների, որոնց քաղաքական դիակները 2018-ին թաղելու փոխարեն նիկոլը վերակենդանացրեց ու բերեց քաղաքական դաշտ, որպեսզի կարողանա կառավարել մարդկանց վախերը՝ վախեցնելով հների իշխանության գալով։
Իսկ հները արդեն իսկ իշխանության էին՝ իշխանությունը փոխանցելով նիկոլին։
Ղարաբաղյան շարժման մասին նիկոլի ցանկացած խոսք անընդունելի է, իսկ նա արժանի չէ ո՛չ խոսել դրա մասին, ո՛չ էլ իրավասու է խոսել հայերի անունից, հատկապես երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ պնդել է, որ պաշտպանելու է Արցախը, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի վրա ռազմական ագրեսիայի ժամանակ դավանաճանաբար երկրորդ ճակատը չի բացել ու չի պաշտպանել 150000 հայերին՝ թողնելով նրանց սովի ու գերազանցող Ադրբեջանական բանակի դեմ մեն մենակ։ Արցախի հանձնումը դավաճանի ու հողատուի մշտական խարան է հանձնող(ներ)ի ճակատ(ներ)ին, որը երբեք չի մաքրվելու։
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի մեջ ամեն հստակ ֆիքսված են Հայաստանի ու Արցախի ստատուսները և ոչ մի նիկոլ կամ ալիև չեն կարող դա փոխել ու դրանից ջղաձգվում են։ Իսկ օկուպացիան ժամանակավոր է։