Vem Media

Vem Media Բարի գալուստ ՎԵՄ մեդիայի ֆեյսբուքյան էջ։ Հետևե՛ք մեր հոգևոր, կրթական, մշակութային բովանդակությանը նաև Vem Media յութուբյան ալիքում։

«Վէմ» ռադիոկայանի ծրագրային հայեցակարգի հիմքում համամարդկային հիմնարար արժեքներն են, հոգևորի խոր ընկալումը, դասական երաժշտությունը, մշակութային շեշտադրումը և բարձր չափորոշիչներ: Ռադիոկայանի հաղորդումները մշտապես փոփոխվում ու թարմացվում են ունկնդիրների պահանջներին համահունչ:

Vem Radio’s programming concept is based on the fundamental human values. It incorporates several individual concepts into a

n innovative and coherent content: deep spirituality, classical music, cultural focus, and high intellectual standards. The station’s programming policy is being changed and renewed constantly to meet the needs of the audience.

Բարի դիտու՜մ, սիրելիներ 😇
06/12/2025

Բարի դիտու՜մ, սիրելիներ 😇

Հանդիպման թեման համախմբվելու կարևորությունն է դժվարին այս օրերին։ Կարևորում ենք, սակայն, հանգամանքը, թե ի՛նչ գաղափարների և ում շուրջ արժե համախմբվել։ Խոսնակն...

Արհեստական բանականության (AI) և սինթետիկ կենսաբանության սրընթաց զարգացումների դարաշրջանում մարդկությունը բախվում է խորքա...
23/11/2025

Արհեստական բանականության (AI) և սինթետիկ կենսաբանության սրընթաց զարգացումների դարաշրջանում մարդկությունը բախվում է խորքային մարտահրավերների: Աճող մտահոգություն կա, որ որ մենք մոտենում ենք անկառավարելի իրադարձությունների շեմին՝ լինի դա ԱԲ-ի ապստամբություն կամ ծրագրավորված ինքնոչնչացում կամ հետդարձի հնարավորության կորուստ:

Տրանսհումանիստական գաղափարախոսները քննարկում են մարդուն հիմնովին վերափոխելու կամ նույնիսկ փոխարինելու հնարավորությունները: Արդյո՞ք անխուսափելի են այս սարսափազդու կանխատեսումները, թե՞ մարդիկ կարող են վերահսկել տեխնոլոգիաների զարգացումները:

Բարի դիտու՜մ👇🏻

Արհեստական բանականության (AI) և սինթետիկ կենսաբանության սրընթաց զարգացումների դարաշրջանում մարդկությունը բախվում է խորքային մարտահրավերների: Աճող մտահոգությո...

Ի՞նչ է աղանդավորությունը և ինչպե՞ս է այն ազդում մարդկային մտածողության, ապրումների, աշխարհընկալման և հարաբերությունների ...
28/10/2025

Ի՞նչ է աղանդավորությունը և ինչպե՞ս է այն ազդում մարդկային մտածողության, ապրումների, աշխարհընկալման և հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս են աշխատում աղանդավորական գայթակղությունները և մանիպուլյացիաները, և ովքեր են դրանց խոցելի թիրախները։ Ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, երբ աղավաղվում են և նսեմացվում են մեզ միավորող հիմքային հասկացությունները և սրբությունները։

Խոսնակներ`
🎤 Արսեն Գասպարյան, քաղաքական գիտությունների դոկտոր, «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության նախագահ
🎤 Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Վարող՝
🎤 Տ. Մեսրոպ քհն. Արամյան, Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան, «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն նոր թարգմանության հեղինակ

#Ինքնություն #արժեքներ #վեմ

«Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը: Հաղորդաշարի նպատակը գաղափարական մտածողության խթանումն է, համայնքաշինական մշակույթի ձևավորումը և արժեքների շուրջ երկխոսության ծավալումը Հայաստանում և սփյուռքում:

Ի՞նչ է աղանդավորությունը և ինչպե՞ս է այն ազդում մարդկային մտածողության, ապրումների, աշխարհընկալման և հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս են աշխատում աղանդավորակա...

21/10/2025

Հոգեւոր եւ քաղաքական աղանդավորություն. ախտորոշում, վտանգներ ու ելքեր

05/10/2025

Փորձեցէ'ք դուք ձեզ` տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. քննեցէ'ք դուք ձեզ. չգիտէ՞ք, թէ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կը լինէիք անպիտան: Բ Կոր. ԺԳ 5

Մեսրոպ քահանայ Արամեան
Սուրբ Յակոբ, Քանաքեռ

Անտարբերությունը ժամանակակից աշխարհի բարոյական խառնաշփոթի ամենաբնորոշ երևույթներից է: Հայաստանը ոչ միայն անմասն չէ աշխար...
03/10/2025

Անտարբերությունը ժամանակակից աշխարհի բարոյական խառնաշփոթի ամենաբնորոշ երևույթներից է: Հայաստանը ոչ միայն անմասն չէ աշխարհում տիրող այս արժեքային ցնցումներին, այլև ունի անտարբերությունը սնող սեփական պատճառներ՝ արցախյան պատերազմ, հայրենազրկում, զոհեր և գերիներ: Որո՞նք են հայկական անտարբերության խորքային պատճառները, և ինչպե՞ս հաղթահարել դրանք: Քննարկման առանցքում այս հարցադրումներն են։

Խոսնակներ`
Ռալֆ Յիրիկյան, Ucom ընկերության գլխավոր տնօրեն

Արթուր Ալավերդյան, FAST հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու

Վարող՝
Տ. Մեսրոպ քահանա Արամյան, Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան, «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն նոր թարգմանության հեղինակ

#Ինքնություն #արժեքներ #վեմ

Անտարբերությունը ժամանակակից աշխարհի բարոյական խառնաշփոթի ամենաբնորոշ երևույթներից է: Հայաստանը ոչ միայն անմասն չէ աշխարհում տիրող այս արժեքային ցնցումներին,...

Ո՞րն է ավելի մեծ մեղք՝ գործած չարի՞քը, թե՞ չգործած բարիքը:«Ինքնություն և արժեքներ» շարքի վերջին քննարկման թեման էր` «Ինչ...
20/09/2025

Ո՞րն է ավելի մեծ մեղք՝ գործած չարի՞քը, թե՞ չգործած բարիքը:

«Ինքնություն և արժեքներ» շարքի վերջին քննարկման թեման էր` «Ինչու՞ ենք մենք անտարբեր»:

Շնորհակալություն Մեդիամաքսին մանրամասն անդրադարձի համար:

Անտարբերության ախտորոշումից մինչեւ բուժման դեղատոմս

26/08/2025

«Մեր Ինքնութիւնը» հաղորդաշարի հյուրն է Մեսրոպ քահանա Արամյանը․ ամբողջական զրույցի հղումը՝ մեկնաբանություններում։

Ինքնություն և արժեքներ - Պայքարե՞լ, թե՞ հանձնվելԿյանքը պայքար է: Բայց ինչպե՞ս, որքա՞ն և հանուն ինչի՞ պայքարել: Դիտարկում...
21/07/2025

Ինքնություն և արժեքներ - Պայքարե՞լ, թե՞ հանձնվել

Կյանքը պայքար է: Բայց ինչպե՞ս, որքա՞ն և հանուն ինչի՞ պայքարել: Դիտարկում ենք պայքարը արժեքային նվիրակարգության համատեքստում․ ո՞վ է մեր թշնամին և ո՞վ է մեր բարեկամը:

Խոսնակներ`
• Մարինա Մխիթարյան, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն
• Արման Թաթոյան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (2016-2022), Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր

Վարող՝
• Տ. Մեսրոպ քահանա Արամյան, Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան, «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն նոր թարգմանության հեղինակ

#Ինքնություն #արժեքներ #վեմ

Ինքնություն և արժեքներ - Պայքարե՞լ, թե՞ հանձնվելԿյանքը պայքար է: Բայց ինչպե՞ս, որքա՞ն և հանուն ինչի՞ պայքարել: Դիտարկում ենք պայքարը արժեքային նվիրակարգությա...

Address

Azatutyan Avenue 1/21
Yerevan
0037

Telephone

+37410548870

Alerts

Be the first to know and let us send you an email when Vem Media posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Vem Media:

Share

Category