Հայ գրական իրկանությունը չափազանց հետաքրքիր ժամանակներ է ապրում: Ներկայումս տեղի են ունենում գրական դաշտի կառուցվածքային հետաքրքիր փոփոխություններ և ներգրական հարաբերությունների որակական նոր փուլ է սկսվում հայ իրականության մեջ: Այս զարգացումներում հիմնական (եթե ոչ գլխավոր) դերերից մեկը ստանձնել է համացանցն իր կայքերով, առցանց համայնքներով և սոցիալական ցանցերով, որոնք մարդկանց իրար կապելու և խմբերի
մեջ միավորվելու հնարավորույթուն են ստեղծում: Հաղորդակցության միջոցների այս գերարագ տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց մեջ ինչ ներքին ճիգ է ապրում նոր խոսքի ստեղծման գործընթացը, ինչպես է արձագանքում ժամանակի ազդակներին, ինչ հիմնախնդիրների շուրջ է բևեռանում, ինչ հեղինակություններ է ստեղծում, ուր է ուղղորդում հասարակությանը և ինչ ազդակներ է բերում տեսլականում ապրող վաղվա երկրից: Կարծելով, որ գրականությունը գնահատականի որևէ այլ չափանիշ չի ճանաչում քան գեղագիտականն է, մենք այնուամենայնիվ նպատակադրվում ենք ոչ թե զուտ գեղագիտական զտիչով անկացված տեքստերի հրապարակումը, այլ գրականի հավակնող ողջ տեքստային արդյունքի համադրությամբ ժամանակի ընդգրկումը տալու, ժամանակի, որը նշանավորում է համացանցում բնակայված մարդը, գլոբալ ցանցն իր ներկայությամբ սնող և նրանից սնվող հայ մարդը` i Մարդը: