04/12/2025
Բոլորս շտապում ենք։ Ամբողջ օրը վազքի մեջ՝ գործեր, գործեր, բաց թողնված զանգեր ու նամակներ… Հոգնում ենք, հյուծվում ու հազիվ հաց ուտում առանց համը զգալու՝ էլի մտքերում, հեռախոսում կամ զուգահեռ խոսում, որ ամենինչ հասցնենք… Բայց ինչը՞ ու ինչի՞ համար: Հանուն մի կտոր հացի ու գոյատեւման՝ խցանումներ ու ամենուրեք պայքար տեղի, աշխատանքի ու անգամ սիրված-հարգված լինելու համար։ Ինչ անիմաստ է ամենինչ, երբ այդ ամենօրյա մարաթոնում մարդ կորցնում է կյանքի համն ու հոտը, իրեն ու աշխարհը զգալը, մոտիկներին տեսնելն ու գրկելը, առանց շտապելու պարզապես ապրելը։ Իսկ կյանքի տեմպն ու անիմաստ եռուզեռը օրեցօր միայն ավելանում ու արագանում է՝ խեղդելով մեր կյանքի զարկերակը։ Ելքը մեկն է՝ այս ամենը գիտակցելը ու առանց շտապելու սկսել ապրելը, կարեւորը ոչ էականից զտելը ու ավելորդից ազատվելը, լռության մեջ մի քանի րոպե առանձնանալն ու խորհելը՝ սմեն մեկս մեր հոգու հետ։ Պահպանենք մեր մեջ կյանքը վայելող մարդուն։ Չդառնանք կատարող - ռոբոտ ու անզգայացած հոգսերից ու գործերից էակ։ Կանգ առնենք ու խորը շունչ քաշենք, հետո նայենք դեպի երկինք, ապա երկնքից ներքեւ ու ամենինչ պարզ կդառնա։ Վայելեք կյանքը, ձեզ վայելեք, զգացեք ձեզ ներսը ու ամենինչ ճիշտ տեղում կհայտնվի։ Միացրեք ձեր միջի դիտորդին ու ժպտալով նայեք ամենօրյա այս եռուզեռին։ 😊. Եղեք առողջ ու երջանիկ: Միշտ ձեր կողքին, հոգեբան-էներգոթերապեւտ Կարինե Ասրյան