Newmag

Newmag Armenian publishing house. We publish ficiton & non-fiction bestsellers.

newmag-ը հրատարակչական ընկերություն է։ Մենք հրատարակում ենք համաշխարհային բեսթսելլերներ, անձնական աճի մասին գրականություն, հուշագրություններ, գեղարվեստական և սպորտային գրքեր:

Ճիշտ ընտրված գիրքը կարող է ընթերցանությունը դարձնել ոչ թե պարտականություն, այլ խաղ ու պար։Երկվորյակ գրքեր՝ նրանց համար, ...
10/09/2026

Ճիշտ ընտրված գիրքը կարող է ընթերցանությունը դարձնել ոչ թե պարտականություն, այլ խաղ ու պար։

Երկվորյակ գրքեր՝ նրանց համար, ովքեր փնտրում են իրենց հաջորդ պատմությունը 👋

Ընտրեք ըստ տարիքի, հետաքրքրության ու տրամադրության. «Երազը» կօգնի չսխալվել 🦄

Գրքերը պատվիրեք newmag.am կայքից, գնեք Book Salon-ից (Թումանյան 35, J Space™ Jazzve Urban Hub) կամ մոտակա գրախանութից։

«Երազն» 🦄 առաջին անգամ Գրքի Երևանյան փառատոնին ու միանգամից 5 նոր գրքով:🍬Ամենավտվտիկ կերպարից մինչև Ջուդի մուդի, երևակայ...
08/09/2026

«Երազն» 🦄 առաջին անգամ Գրքի Երևանյան փառատոնին ու միանգամից 5 նոր գրքով:

🍬Ամենավտվտիկ կերպարից մինչև Ջուդի մուդի, երևակայական աշխարհի ամենահայտնի կերպար Սկանդարից մինչև Բաքման, որը պատմում է այն ամենն, ինչ որդին պիտի իմանա աշխարհի մասին:

Newmag-ի ու Yeraz Projects-ի մատենաշարի նոր պատմությունները հասանելի են newmag.am կայքում, Book Salon-ում (Թումանյան 35) ու գրախանութներում:

Երազի գիրք, երբ կարդալը խաղ ու պար է ✨

07/09/2026

Երեք օր, երեք հանդիպում, 9 նոր գիրք, որոնք կդառնան գրական նոր սեզոնի ձեր պատմությունները✨

Yerevan Book Fest-ն ավարտվեց, բայց գրքի տոնը տարին բոլոր է❤️

Շնորհակալ ենք նրանց, ովքեր եկան, լսեցին, հարցրին, թերթեցին ու ընտրեցին իրենց հաջորդ գիրքը Newmag-ի տաղավարից։

🎡«Երազ» մատենաշարն իր 5 նոր գրքերը ներկաայցրեց Bari Luys,  Բարի Լույս, Good Morning-ի եթերում։ Նոր գործերը տարբեր տարիքի...
07/09/2026

🎡«Երազ» մատենաշարն իր 5 նոր գրքերը ներկաայցրեց Bari Luys, Բարի Լույս, Good Morning-ի եթերում։ Նոր գործերը տարբեր տարիքի ընթերցողների համար տարբեր պատմություններ են առաջարկում՝ ծիծաղելի ու արկածային, ֆենթզի և ծնողավարության մասին անկեղծ զրույցներ։ Նպատակը մեկն է՝ գրքի միոջոցով երկխոսություն սկսել ծնողների ու նրանց զավակների միջև, ընթերցանությունը երեխայի կյանքում դարձնել ոչ թե պարտականություն, այլ հետաքրքրություն, հաճույք ու աշխարհը հասկանալու միջոց։

Newmag-ի մանկական գրքերից երեքը՝ Ջեֆ Քինիի «Վտվտիկի օրագիրը․ օրեր շնիկի հետ», Աննա Ստարոբինեցի «Խժռելու իրավունքը» և Մեգան Մակդոնալդի «Ջուդի Մուդին տրամ չունին» մի ք...

06/09/2026

🍷Գրական սեզոնը վայելիր մի գավաթ «Լուսարևով»:

Գրքեր, գինի և աշնան երկար ու զով երեկոներ:

❤️ Lusarev Wines

05/09/2026

Ինչպես ներել մորդ, լինել լավ մայր ու ընդունել ինքդ քեզ։ Հուզիչ ու հոգեթով վեպ մանկատան կյանքի մասին, որտեղ անցյալը հետապնդում է՝ թույլ չտալով գտնել այն վայրը, որը կոչում են տուն։

Լատվիացի ժամանակակից գրող Լաուրա Վինոգրադովայի «Ագռավները» վեպը պատմություն է մանկության վերքերի, ինքնության որոնման, մայր ու դուստր կապի, ընտանեկան հիշողության և սիրված լինելու ցանկության մասին։

Գրքի թարգմանիչ՝ Naira Khachatryan Գլխավոր գբրծընկեր՝ Cinema Star Armenia

Newmag-ը Գրքի երևանյան փառատոնի շրջանակում ներկայացրեց Քոլմ Թոյբինի «Նորա Վեբսթեր» վեպի հայերեն հրատարակությունը։«Նորա Վ...
04/09/2026

Newmag-ը Գրքի երևանյան փառատոնի շրջանակում ներկայացրեց Քոլմ Թոյբինի «Նորա Վեբսթեր» վեպի հայերեն հրատարակությունը։

«Նորա Վեբսթերը» հեղինակի ամենաանձնական վեպերից է․ այն ներշնչված է ամուսնու մահից հետո Թոյբինի մոր անցած ճանապարհով։ Սա պատմություն է կորստի ու սգի, բայց նաև ինքնուրույնության, մայրության և սեփական ձայնը վերագտնելու մասին։

Գիրքը ներկայացրել են թարգմանիչ Անուշ Սեդրակյանը, բուքբլոգեր Ալիսան և Newmag-ի Գրքի ակումբի անդամ Ամալյան, մոդերատոր` Անի Հակոբյան:

Սեպտեմբերի 3֊ին մեծ էկրան բարձրացավ Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմը։ Այն համանուն գրքի ադապտացիան է։ Մինչև ֆիլմի պրեմ...
04/09/2026

Սեպտեմբերի 3֊ին մեծ էկրան բարձրացավ Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմը։ Այն համանուն գրքի ադապտացիան է։ Մինչև ֆիլմի պրեմիերան, Newmag-ը ներկայացրել էր «Մի գդալ սերը» գրքի շնորհանդեսը։

Գրքի գլխավոր գործընկեր՝ WELES Armenia

«Մի գդալ սեր» վեպը գերմաներենից հայերեն է թարգմանել Ռուզան Յորդանյանը, որը մինչև այս վեպը՝ թարգմանել է կարևոր հայագիտական ու ցեղասպանագիտական գործեր։ Խոհարարական...

04/09/2026

Ի՞նչ է պատահում, երբ անցյալի ցավը փոխանցվում է մի սերունդից մյուսին։ Երբ տատից թոռ չեն կարողանում հաղթահարել մանկության տրավմաները, վերագտնել կապը սերունդների միջև։

Lատվիացի ժամանակակից գրող Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոս» վիպակն ընտանեկան հիշողության և հոգեբանական վերքերի ու պայքարի մասին է, որը տեղի է ունենում ոչ թե արտաքին աշխարհում, այլ մարդու ներսում։

1941-ի խորհրդային ճնշումները, սիբիրյան աքսորը, կորցրած սեր, մասնատված ընտանիքը և յն մեղքը, որը հետապնդում է ցմահ։

Թարգմանիչ՝ Նաիրա Խաչատրյան
Գլխավոր գործընկեր՝ Սինեմա Սթար

Address

4/3 Նիկողայոս Ադոնց, բիզնես մասնաշենք 329, հարկ 3-րդ
Yerevan
0023

Alerts

Be the first to know and let us send you an email when Newmag posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Newmag:

Shortcuts

Share

Category