Մամուլ 24/Mamul24

Մամուլ 24/Mamul24 Լրատվական կայք

Որոշում է կայացվել մարզերում դպրոցականների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովման վերաբերյալ
30/10/2025

Որոշում է կայացվել մարզերում դպրոցականների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովման վերաբերյալ

Կառավարությունը որոշում է կայացրել, որ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության...

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ❗️❗️❗️ Ներկա պահին զեղծարարների մի խումբ խիստ թիրախային կերպով հարձակումներ է իրականացնում տարբեր ոլորտներո...
30/10/2025

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ❗️❗️❗️
Ներկա պահին զեղծարարների մի խումբ խիստ թիրախային կերպով հարձակումներ է իրականացնում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց վրա։ Զեղծարարները լավ նախապատրաստված են. լրջորեն ուսումնասիրում են մարդկանց անձնական, աշխատանքային, սոցիալական կապերը, որից հետո ծանոթ, այս կամ այն մասնագիտական ոլորտում ճանաչում ունեցող մարդու անունով ստեղծված կեղծ օգտատիրոջ միջոցով (WhatsApp, Viber և այլն) ներկայացնում են կեղծ տվյալներ, թե իբր Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է տվյալ անձով, որից հետո մարդու հետ կապ է հաստատում կեղծ ԱԱԾ աշխատակից, որը, ի դեպ, (հաճախ) ռուսերեն է խոսում։ Վերջում թիրախավորված անձին ամեն կերպ պարտադրում են՝ իր բանկային հաշիվներից գումարները փոխանցի մեկ այլ հաշվի՝ իբր «փրկվելու» համար։
Զգուշացե՛ք, մի՛ տրվեք սադրանքների։

Մխիթար Հայրապետյան

⚠️ Ցավոք մեր երկրում կան անձինք, ովքեր 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած what...
30/10/2025

⚠️ Ցավոք մեր երկրում կան անձինք, ովքեր 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp կամ viber հավելվածները։

Կրկին անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով, կամ ուրիշների համար այլ հեռախոսաhամարներով էջեր (whatsapp, viber և այլն) բացելուց։

Մի օժանդակեք հանցավորներին, մի մատուցեք նրանց համար «ԱՐՋԻ» ծառայություններ։

Մեր տեսադաշտում հայտնված այդպիսի հարթակների արգելափակման և դրանց հետևում գտնվող անձանց հայտնաբերման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

Հեռախոսահամարներով «Դռոպ» ծառայություն մատուցողների դեմ պայքարը կլինի իրավական։

📎ՆԳՆ Կիբեռոստիկանություն` t.me/cyberpolice_arm

Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդո...
29/10/2025

Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Սանդուին վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաղթանակի առիթով՝ մաղթելով նոր հաջողություններ Մոլդովայի ժողովրդավարական զարգացման օրակարգի առաջմղման գործում։

Նախագահ Սանդուն իր հերթին շնորհավորել է Վարչապետ Փաշինյանին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի համար։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան - Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սանդուն ընդգծել են շարունակական և կառուցողական երկխոսության կարևորությունը։

Դատարանը 2020 թ․ նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանին դատապարտեց 5 տարի...
29/10/2025

Դատարանը 2020 թ․ նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանին դատապարտեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Եվրոպայի խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացում։ Երբ Եվրոպական միությու...
29/10/2025

Եվրոպայի խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացում։

Երբ Եվրոպական միությունը և Հայաստանը միասին են առաջ շարժվում, կարող են կերտել ավելի բարգավաճ և արդար ապագա բոլորի համար:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջի

Ի դեպ, փոքրիկ «սպռավոչկա». Էդգար Ղազարյանը բոլոր ատյաններում պարտվեց և պետք է հայտարարի, որ զրպարտել է ինձ, ներողություն...
29/10/2025

Ի դեպ, փոքրիկ «սպռավոչկա». Էդգար Ղազարյանը բոլոր ատյաններում պարտվեց և պետք է հայտարարի, որ զրպարտել է ինձ, ներողություն խնդրի և բավականին կլորիկ գումար վճարի:

Խոսելուց առաջ մտածեք, ինձ զրպարտելու կամ վիրավորելու ոչ մի դեպք անպատասխան չի մնալու:

Ալեն Սիմոնյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։Այսօր վարչապետը կմասնա...
29/10/2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։
Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։
Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Վարչապետի մամլո խոսնակ

Իմ ունեցած տեղեկություններով Հայաստանը պատրաստվում է Եվրոպական համայնքի համաժողովին ( որը կկայանա 2026թ-ի մայիսի 4-ին ) ...
29/10/2025

Իմ ունեցած տեղեկություններով Հայաստանը պատրաստվում է Եվրոպական համայնքի համաժողովին ( որը կկայանա 2026թ-ի մայիսի 4-ին ) հայստարարել Եվրամիության անդամ լինելու դիմում ներկայացնելու մասին։

Արման Բաբաջանյան

Օրերի ընթացքում լավ լուրեր կլսենք, Մայր Աթոռում գործնական դրսևորումներ են լինելու. Արման Բաբաջանյան
29/10/2025

Օրերի ընթացքում լավ լուրեր կլսենք, Մայր Աթոռում գործնական դրսևորումներ են լինելու. Արման Բաբաջանյան

Սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից. Նիկոլ Փաշինյան
29/10/2025

Սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից. Նիկոլ Փաշինյան

Սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից. Նիկոլ Փաշինյան x

Էս էլ որերորդ հոգևորականն ա , լուրջ դեմքով ասում է , որ ժողովրդավարությունը վատ բանա ,մեզ պետք չի ,մեզ դիկտատուրայա պետք...
29/10/2025

Էս էլ որերորդ հոգևորականն ա , լուրջ դեմքով ասում է , որ ժողովրդավարությունը վատ բանա ,մեզ պետք չի ,մեզ դիկտատուրայա պետք։
Ու քանի որ նրանք սովորական , շարքային տերտերներ չեն ,ենթադրում եմ Կաթողիկոսը իր լռությամբ համաձայն է նրանց հետ։
Ինչ է ստացվում,եկեղեցականները իրենց իրավունքները պաշտպանելու հարցում օգտվում են ժողովրդավարության ողջ գործիքակազմից`էլ փաստաբաններ, էլ ԶԼՄ ներ ,էլ կրոնական կազմակերպությունների ազատություններ, էլ սահմանադրական ինքնակառավարում, տարանջատում ։
Փաստորեն իրենք էնքան էլ դեմ չեն, որ իրենց համար ժողովրդավարություն լինի ,էդ դեպքում ում ՞համար են դիկտատուրան ճիշտ համարում ։
Պարզ ա չէ՞ ' ,ժողովրդի։
Որովհետև իրենց հոտա պետք և դիկտատուրա ,որ հանգիստ կառավարվի։
Իսկ քաղհասարակություն,մարդ ,քաղաքացի ինչներին է պետք,դրանք մեկ էլ կարող ա իրենց հարցեր տան։ Էնպես որ,իրենց տեռորիստի, ռազմական հեղաշրջում ուզողի կամ կազանովայի համար միայն ժողովրդավարություն և իրավունքներ ,իսկ մնացած ժողովրդի համար դիկտատուրա։
Մեկ էլ վերջերս նկատել եմ `Արամ Աբրահամյանը , ինչպես տարիներ առաջ Շուշան Պետրոսյանը իր կլիպերում,կանգնում է Եկեղեցու ֆոնին և խոսում , մտածում քրիստոնեական բարքերի ,բարոյականության և էության մասին։
Շատ լավ նախաձեռնություն ա։Մենակ կարծում եմ Արամը սխալ հասցեիցա սկսել։
Քրիստոնեական բարոյականության դասերը սկսեք Տեր Արշակից։Երբ այդտեղ հաջողության հասնեք, շատ բաներ ինքնիրեն կլինեն։

Պետրոս Ղազարյան

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37499837372

Alerts

Be the first to know and let us send you an email when Մամուլ 24/Mamul24 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share