
29/08/2025
Սիրելի հեղինակներ, ուրախ կլինենք հանդիպել ձեզ և դիտարկել ձեր ստեղծագործությունները հետագա ներկայացման նպատակով։ Բայց նախ քան ԱՐԻ գրական գործակալության հետ հանդիպմանը գրացվելը կարդացեք ստորև տեղեկատվությունը։
❗️Մենք կհանդիպենք միայն արձակագիրների հետ, ովքեր ունեն ավարտուն վեպ․ հրատարակված կամ անտիպ։
❗️Կդիտարկենք նաև ժանրային արձակ ստեղծագործություններ՝ պատանեկան (YA), ֆենթըզի, գիտաֆանտաստիա, դետեկտիվ, թրիլեր և այլն։
Անհրաժեշտ է ունենալ՝
✔️կենասագրական (Resume, CV) և
✔️վեպի սինոփսիս, առավելագույնը 1 էջի սահմաններում
❗️Փորձեք կարճ և հստակ պատմել գրքի սյուժեն, առանց գնահատականների կամ գրքի գաղափարի մասին բացատրությունների։
❗️Սինոփսիսի առաջին հատվածում փորձեք մեկ նախադասությամբ նկարագրել թե ինչի մասին է ստեղծագործությունը՝ պատասխանելով հետևյլա հարցերին․ ով/ովքեր, երբ և որտեղ, ինչ արեցին և ինչ եղավ:
✔️Պատրաստ եղեք նախ պատմել ձեր մասին։ Խոսեք ձեր մասին որպես գրող, կարճ նշելով ձեր այլ մասնագիտական գործունեության մասին։
❗️Պատրաստ եղեք մեկ/երկու նախադասությամբ պատմել ձեր գրքի մասին։
Եվ վերջում մի քանի խորհուրդ՝
➡️Պատրաստ եղեք պատասխանել հարցերին ազնիվ և անկաշկանդ։
➡️Ավելորդ մեծամտությունը, սեփական անձի և տաղանդի գովասանքը նույնքան վնասելու են ձեր գործին, որքան և անտեղի համեստությունը «ես գրող չեմ, պարզապես գրում եմ» դիրքորոշումով։
➡️Հանդիպման կարող եք գալ ոչ պաշտոնական հագուստով, մի հրաժարվեք ձեր առօրեական ոճից և տեսքից։ Մենք ուզում ենք ճանաչել ձեր իրական տեսակը։
Arevik Ashkharoyan
👁️🗨️ Համագործակցության հարթակ գրողների, սցենարիստների և դրամատուրգների համար
✒️ Եթե գրող ես և ուզում ես ունենալ քո գործակալին, որովհետև առանց նրա օգնության հաջողելը գրեթե անհնար է, ապա հնարավորություն ունես գրանցվելու և հանդիպելու «Արի» գրական գործակալության գործակալ Արևիկ Աշխարոյանին կամ «Առաջին» գրական գործակալության գործակալ Էլինա Հարությունյանին։
🎭 Դրամատո՞ւրգ ես, պիեսնե՞ր ես գրում, որոնք ցանկանում ես տեսնել բեմադրված, ուրեմն դրանց մասին պատմելու հնարավորություն ունես Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանին և Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանին:
🎬 Կինոսցենա՞ր ես գրել, բայց այն ֆիլմ դարձնելու ճանապարհը երազանք է թվում, բացառիկ հնարավորություն ունես քո սցենարը ներկայացնելու ոլորտի փորձառու ռեժիսոր-պրոդյուսեր Հայկ Օրդյանին։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը ստեղծագործական կարողությունների դրսևորման համար կարևոր հարթակ է։ Եվ ահա այս նպատակի իրագործման ճանապարհին լավագույն նախաձեռնությունը Փիթչինգն է:
❗️Յուրաքանչյուր մասնակցի հանդիպումը տևելու է 10-15 րոպե։
❗️Ամեն մենթոր կարող է հանդիպել առավելագույնը 8 մասնակցի։ ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ։
Վերցրեք ձեր լոգլայնները, սինոփսիսները և պատրաստեք այնպիսի տեքստեր և ասելիք, որոնք կտպավորեն վերևում նշված մարդկանց և եկեք ձեր երազանքի հետևից։
🗓️ Սեպտեմբերի 6, 12։00-15:00
📍 Հայաստանի ազգային պատկերասրահ
📲 Գրանցվելու հղումը՝ https://linktr.ee/evnbookfest
«Ի՞նչ է փիթչինգը» Արևիկ Ավանեսյանի տեսադասը տես մեր յութուբում:
#քաղաքըկարդումէ
Օրակարգ 🔗 www.evnbookfest.com