Dr. Ida Navasardyan

Dr. Ida Navasardyan - գինեկոլոգ
#գինեկոլոգ

#гинеколог

11/09/2026

#մամոգրաֆիա
#маммография

Դիմում եմ մեծ խնդրանքով⚠️ՀՐԱՏԱՊ⚠️ փրկենք զոհված հայորդու մոր կյանքըՏարածելն անչափ կարևոր է ❗️❗️54-ամյա Մարինե Սարգսյանի ...
10/09/2026

Դիմում եմ մեծ խնդրանքով
⚠️ՀՐԱՏԱՊ⚠️
փրկենք զոհված հայորդու մոր կյանքը
Տարածելն անչափ կարևոր է ❗️❗️

54-ամյա Մարինե Սարգսյանի շաբաթը սկսվում է Եռաբլուրից և ավարտվում Եռաբլուրում։
Լեյտենանտ Յակով Էրիկի Սարգսյանը (Яшка), զոհվել է 2020 նոյեմբերի 5-ին Շուշիի մատույցներում, Մարինեի միակ զավակն էր, որը չի թողել նույնիսկ հետնորդ։
Յակովի զոհվելուց և Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարինեի մոտ ախտորոշվել է աուտոիմունային հիվանդություն և լյարդի ցիրոզ։
Այս տարի նա տարել է 2 վիրահատություն։Մարինեին ապրելու համար անհրաժեշտ է լյարդի հրատապ փոխպատվաստում Բելառուսի առաջատար կլինիկաներից մեկում։ Նա պետք է մեկնի օր առաջ։ Հակառակ դեպքում բժիշկները կյանքին տվել են հաշված ամիսներ։
Կյանքը փրկելու գինը հսկայական է՝ 56,272,000 դրամ։ «Հայորդի» բարեգործական հիմնադրամը խոստացել է հայթայթել 8,000,000 դրամ։ Չնայած Արցախից բռնի տեղահանված լինելուն՝ ընտանիքը կարողացել է հավաքել և տնտեսել է 3,700,000 դրամ։ Որպեսզի Մարինեն մեկնի վիրահատության, մեզ անհրաժեշտ է հաշված օրերի ընթացքում հավաքել մնացած 44,572,000 դրամը։
Միայնակ այս բեռը կրելն անհնար է, բայց միասին մենք կարող ենք հրաշք գործել։ Ձեր ցանկացած, անգամ ամենափոքր փոխանցումը և կամ տարածումը կենսական նշանակություն ունի ու ևս մեկ քայլով մոտեցնում է Մարինեի նպատակին՝ ապրելու։
Եթե այս պահին չեք կարող ֆինանսապես աջակցել, խնդրում ենք կիսվել այս դրամահավաքով։ Տարածելով այն կարող է հասնել մարդուն, որը կփրկի Մարինեի կյանքը։

Յակովը իր կյանքը առանց վարանելու նվիրաբերել է Հայրենիքի համար։
Օգնեք փրկել իր մոր՝ Մարինեի կյանքը։

Կարող եք ֆինանսապես աջակցել հետևյալ տարբերակներով.
✅ reArmenia հարթակով՝ https://rearmenia.com/hy/fundraisers/help-save-marines-life?tab=story
✅ ArCa - 4083 0600 1658 0124 Visa card (ստացող՝ Marine Sargsyan)
✅ Idram - 555962539 (Marine Sargsyan ID)
✅ Սբերբանկ - 2202 2084 8755 9271 (Кристине Валерьевна Г.)
✅ Բանկային փոխանցում՝ Ամերիաբանկ
Ստացող՝ Մարինե Սարգսյան
💳 AMD: 1570047033910300
💳 USD: 1570004287878501
💳 EUR: 1570067982259846
💳 RUB: 1570089635045158
📁 Բոլոր ռեկվիզիտները պատճենելու և SWIFT կոդերի համար՝ https://shorturl.at/3adWR :

📁Բժշկական՝ https://shorturl.at/wSGv0 ու ֆինանսական՝ https://shorturl.at/erZNZ բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միասին մենք կարող ենք անհնարինը դարձնել հնարավոր Մարինեի համար։ Ժամանակը չի սպասում։

Դրամահավաքային արշավի նախաձեռնող և կազմակերպիչ՝
Քրիստինե Գրիգորյան, +37497206079
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ

‼️5 ախտանիշ, որոնց դեպքում չի կարելի հետաձգել այցը գինեկոլոգին ❤️🤷Շատ հաճախ կանայք հետաձգում են այցելությունը բժշկին՝ մտ...
09/09/2026

‼️5 ախտանիշ, որոնց դեպքում չի կարելի հետաձգել այցը գինեկոլոգին ❤️
🤷
Շատ հաճախ կանայք հետաձգում են այցելությունը բժշկին՝ մտածելով, թե «չնչին անհանգստությունը կանցնի ինքն իրեն»։ Սակայն կան ախտանիշներ, որոնք պահանջում են մասնագետի ուշադրությունը.
✅Դաշտանային ցիկլի խանգարումներ (անսպասելի ուշացումներ կամ ոչ կանոնավոր ցիկլ):
✅Ցավեր որովայնի հատվածում կամ գոտկատեղում:
✅Անսովոր արտադրություն, որն ուղեկցվում է տհաճ հոտով կամ մրմռոցով:
Արյունահոսություն դաշտանային ցիկլերի միջև ընկած հատվածում:
✅Անհարմարավետություն կամ ցավ սեռական ակտի ընթացքում:
‼️Կարևոր է հիշել. Գինեկոլոգին տարեկան 1 անգամ կանխարգելիչ այցելությունը լավագույն ներդրումն է ձեր առողջության և հանգստության մեջ:
📌 Գրանցվեք խորհրդատվության համար՝ գրելով անձնական նամակով կամ զանգահարելով ☎️091319667

07/09/2026


#ВПЧ
#ՄՊՎ
#ԱՀԱ

03/09/2026

Հարգելի կոլեգաներ! Բոլորս գիտենք, որ վերանում է անկետաների թղթային տարբերակը- լինելու է միայն էլեկտրոնային, բայց!
Այդ էլեկտրոնային անկետայում պետք է գրվի թղթայինի համարը!
Հարց ունեմ - չի կարելի, որ պացիենտները նկարեն, կամ գրեն և պահպանեն այդ համարը և ✅միայն համարի նպատակով հերթ չկանգնեն հանել տան անկետան ✅անկետայի բաժնի աշխատողը ավելի օգտակար աշխատանքով զբաղվի✅անկետաների բաժնի տարածքը օգտագործեն այլ նպատակով(ավելի օգտակար)

03/09/2026

Բա ինչ ենք անելու😏
ChatGPT չկա- հիվանդացել է😇

https://iravaban.net/569961.html
31/08/2026

https://iravaban.net/569961.html

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: «Հաշվի առնելով, որ առողջության ապա....

Մի քանի տարի է ծննդյանս օրվա մի քանի ժամ մնացած տխրում եմ✅կարոտում եմ մայրիկիս✅կարոտում եմ մանկությանս✅կարոտում եմ հայրա...
29/08/2026

Մի քանի տարի է ծննդյանս օրվա մի քանի ժամ մնացած տխրում եմ
✅կարոտում եմ մայրիկիս
✅կարոտում եմ մանկությանս
✅կարոտում եմ հայրական տանս
✅վախենում եմ իմ ուզած մարդիկ մոռանան զանգահարեն
✅տարիներս ավելանում են
😞Այս տարի կարոտում եմ ինձանից հեռու գտնվող իմ տղաներին❤️❤️❤️
Բայց հետո ուժ եմ ստանում նրանից, որ վերոհիշյալը ես ունեցել եմ և ունեմ - ուժ եմ ստանում, փոքր արտասվելուց հետո ժպտում և դիմավորում նոր տարիքս նոր երազանքներով🥰

Այս հավաստագիրը կյանքում ինձ պետք չի լինի, բայց ինչի չեմ ափսոսում, որ արժանացել եմ✅Գնացել եմ ամբողջ օրը լսել դասեր✅աշակե...
28/08/2026

Այս հավաստագիրը կյանքում ինձ պետք չի լինի, բայց ինչի չեմ ափսոսում, որ արժանացել եմ
✅Գնացել եմ ամբողջ օրը լսել դասեր
✅աշակերտի պես գրառումներ արել
✅գրավոր և բանավոր բարձր միավորնեէով քննություն հանձնել
✅նոր կոլեգաների հետ ընկերացել
✅ընդհանուր զարգացումս է ավելացել
✅օրենքներ եմ սովորել
Ուղղակի ստացել եմ լրացուցիչ գիտելիք, որը ինձ համար մեծ հարստություն է
😏մեր ընտանիքում դիպլոմների մրցում է
Երբեք գիտելիքը ավելորդ չի լինում❤️

27/08/2026

‼️Դուք գնացել եք ընտանեկան բժշկի մոտ
✅Ցուցում ունեք ,օրինակ, գինեկոլոգի
✅Ունեք համընդհանուր ապահովագրություն
✅Ձեզ համար կախվում է ուղեգիր գինեկոլոգի⛔️Չի կարող ընտանեկան բժիշկը պարտադրել դիմել իր ուզած գինեկոլոգին
‼️ուղեգիրը ազատ է - իմացեք կա համավճար 6000 դր

Address

Гераци 7
Yerevan
0003

Telephone

+37491319677

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ida Navasardyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dr. Ida Navasardyan:

Shortcuts

Share