Ampop Media

Ampop Media First data reporting platform in Armenia
in the genre of explanatory journalism
https://ampop.am/

Խնայեք Ձեր ժամանակը և միացեք Ampop.am կայքի ֆեյսբուքյան էջին՝ րոպեների ընթացքում Ձեզ հետաքրքրող թեմայի գիտակը դառնալու համար։
------
Ampop.am-ը անկախ մեդիա հարթակ է, որը բացատրական լրագրության ժանրում՝ վիզուալիզացիայի, ինֆոգրաֆիկների և մուլտիմեդիա գործիքների համադրությամբ ամփոփ ներկայացնում է ակտուալ և քննարկվող թեմաները:

⚖️ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքացիական հայց է ներկայացրել «ArmPulse.am» կայքի դեմ՝ իր պատիվն ու արժանապատվ...
10/09/2026

⚖️ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքացիական հայց է ներկայացրել «ArmPulse.am» կայքի դեմ՝ իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտության համար։ Պատճառը կայքում հրապարակված «1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանդալ է հասունանում» վերնագրով տեսանյութն է։

Կայքը, հղում անելով «իր հավաստի տեղեկություններին», գրել էր, թե Աբրահամյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք խարդախությամբ խոշոր գումար են շորթել և ճնշում գործադրել շաքարավազ ներմուծող ընկերության վրա։

Նախկին վարչապետի կողմը դատարանից պահանջում է պարտավորեցնել լրատվամիջոցին հրապարակայնորեն հերքել այդ տեղեկությունները և որպես փոխհատուցում բռնագանձել 6 մլն դրամ։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արտուշ Ավագյանին։

#Փաստացի #ԱմփոփՄեդիա #ՀովիկԱբրահամյան #ԴատականՀայց #Զրպարտություն

🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դալասում ընթացող Հանրապետական կուսակցության համագումարում հանդես է եկել առաջարկով․ նա խոստա...
10/09/2026

🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դալասում ընթացող Հանրապետական կուսակցության համագումարում հանդես է եկել առաջարկով․ նա խոստացել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու վճարել 5,000 դոլար «Թրամփի դիվիդենտ», եթե հանրապետականները հաղթեն նոյեմբերին սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։

Reuters-ի փոխանցմամբ՝ դեռ պարզ չէ, թե որքանով է օրինական այս նախաձեռնությունը կամ ինչպես է այն իրագործվելու։ ԱՄՆ-ում շուրջ 270 միլիոն չափահաս քաղաքացի կա, ինչը նշանակում է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 1 տրիլիոն դոլարը և պահանջել Կոնգրեսի հաստատումը։ Միևնույն ժամանակ, համագումարում սպասվում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը, որը փորձագետները դիտարկում են որպես հայտ՝ 2028 թ․ նախագահական ընտրություններից առաջ։

#Փաստացի #ԱմփոփՄեդիա #ԱՄՆ #ԴոնալդԹրամփ #ՋեյԴիՎենս #Ընտրություններ

⚖️ Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով առաջին դատ...
10/09/2026

⚖️ Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով առաջին դատավարությունը: 70-ամյա նախկին պաշտոնյան նիստին մասնակցում էր պատգարակի վրա պառկած, իսկ դահլիճում ներկա էին «Շտապօգնության» աշխատակիցները։

Փաստաբանները ողնաշարի խնդիրներ ունեցող Խաչատրյանի կալանավորումը որակում են որպես խոշտանգում, մինչդեռ դատախազությունը պնդում է, որ նա ի վիճակի է մասնակցել նիստերին։ Խաչատրյանը, որը մեղադրյալ է 2019 թվականից, կրկին կալանավորվել է սեպտեմբերի 2-ին՝ իր դեմ հարուցված նոր գործով (փողերի վատնում, գույքի ապօրինի օտարում և հանցավոր ծագումը քողարկում)։

#Փաստացի #ԱմփոփՄեդիա #ԳագիկԽաչատրյան #Դատավարություն #ՀակակոռուպցիոնԴատարան

⚖️ Տնային կալանքի տակ գտնվող գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայաց...
10/09/2026

⚖️ Տնային կալանքի տակ գտնվող գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կարապետյանը պահանջում է, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի ուղիղ եթերում ներողություն խնդրի 2026-ի մայիսի 29-ի քարոզարշավի ընթացքում հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, ինչպես նաև վճարի 3 մլն դրամ փոխհատուցում և ծածկի դատական ծախսերը։

Հայցը մուտքագրվել է սեպտեմբերի 9-ին։ Հիշեցնենք, որ մինչ այս վարչապետ Փաշինյանն էր դատական երկու հայց ներկայացրել Կարապետյանի դեմ՝ «Կանադայի առանձնատան» և «հալյուցինոգեն սնկերի» վերաբերյալ հայտարարությունների համար՝ պահանջելով հերքում և ընդհանուր 12 մլն դրամ փոխհատուցում:

#Փաստացի #ԱմփոփՄեդիա #ՍամվելԿարապետյան #ՆիկոլՓաշինյան #ԴատականՀայց #Իրավունք

🚀 Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 նոր արբանյակ՝ 2-ը Երկրի դիտարկման և 1-ը՝ հեռահաղորդակցության համար։ Փարիզում ըն...
10/09/2026

🚀 Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 նոր արբանյակ՝ 2-ը Երկրի դիտարկման և 1-ը՝ հեռահաղորդակցության համար։ Փարիզում ընթացող Միջազգային տիեզերական գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2026-2031 թթ․ Կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։

Փաշինյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, ինչպես նաև զարգացնել արբանյակային կառավարման, տվյալների ընդունման ու մշակման ներքին կարողությունները։

Վարչապետն ընդգծել է, որ 2026-2030 թթ․ գիտության զարգացման ռազմավարությամբ տիեզերական տեխնոլոգիաները սահմանված են որպես առաջնահերթություն։ Նա հավելել է, որ Հայաստանում NVIDIA-ի հետ համագործակցությամբ արդեն բացվել է «Firebird» արհեստական բանականության գործարանը, իսկ կրթության, գիտության ու արդյունաբերության կապի ամրապնդման համար կարևոր հարթակ է դառնալու Ակադեմիական քաղաքը։

Հիշեցնենք, որ Հայաստանը մինչ այս գործարկել էր ArmSat-1 ու Hayasat-1 արբանյակները։

#Փաստացի #ԱմփոփՄեդիա #Հայաստան #Տիեզերք #Արբանյակ #Փաշինյան

🇦🇲🇫🇷 Փարիզի Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը...
09/09/2026

🇦🇲🇫🇷 Փարիզի Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: ՀՀ վարչապետը Ֆրանսիա է մեկնել՝ մասնակցելու առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին։ Մակրոնը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը ռազմավարական համագործակցության հռչակագրին համապատասխան, իսկ Փաշինյանն ընդգծել է տիեզերական ոլորտում առարկայական գործընկերություն ծավալելու Հայաստանի հետաքրքրվածությունը։

Զրուցակիցներն արձանագրել են, որ տնտեսական համագործակցությունը ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է, և շեշտել են ՀՀ կառավարության քայլերը տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ՝ կարևորելով շինարարության հնարավորինս շուտ մեկնարկը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին և խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացմանը։ Հանդիպումից հետո, ի պատիվ գագաթնաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների, Ֆրանսիայի նախագահի անունից տրվել է պաշտոնական ընթրիք։

#Փաստացի #ԱմփոփՄեդիա #Հայաստան #Ֆրանսիա #Փաշինյան #Մակրոն #ԲարգուշատիԹունել

📉 Հայաստանի պետական պարտքը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում (հունիսի 30-ի դրությամբ) դրամային արտահայտությամբ նվազել է 3...
09/09/2026

📉 Հայաստանի պետական պարտքը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում (հունիսի 30-ի դրությամբ) դրամային արտահայտությամբ նվազել է 3.5%-ով՝ կազմելով 5.1 տրլն դրամ (նախորդ տարվա դեկտեմբերի 5.3 տրլն դրամի համեմատ)։ Դոլարային արտահայտությամբ պարտքը կազմել է 13.9 մլրդ դոլար։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նվազումը պայմանավորված է եկամուտների առաջանցիկ աճով և փոխարժեքի տատանումներով․ կառավարությունը գիտակցաբար դանդաղեցրել է նոր փոխառությունների ներգրավումը։

• Տեղաբաշխված պարտատոմսերի տոկոսադրույքները նվազել են 1.7%-ով։

• Տեղական շուկայում պարտատոմսերի պահանջարկը տեղաբաշխման ցուցանիշը գերազանցել է 2.8 անգամ։

• Դրամային պարտքի պորտֆելում ոչ ռեզիդենտների կշիռն աճել է 3.5%-ով՝ հասնելով 11%-ի։

• Արտաքին վարկերի տոկոսավճարները նվազել են՝ 81.5 մլն դոլարից հասնելով 75.2 մլն դոլարի։

• 2026, 2031 և 2035 թթ․ մարվող եվրոպարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է ավելի քան 1%-ով՝ կազմելով համապատասխանաբար 5.4%, 5.7% և 6.1%:

#Փաստացի #ԱմփոփՄեդիա #ՊետականՊարտք #Ֆինանսներ #Հայաստան

🗳️ Հայաստանում ընտրելու իրավունքի համար նոր պայման է սահմանվել։Նոր կարգավորմամբ՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար Հ...
09/09/2026

🗳️ Հայաստանում ընտրելու իրավունքի համար նոր պայման է սահմանվել։

Նոր կարգավորմամբ՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ քաղաքացին պետք է քվեարկության օրվան նախորդող երկու տարիների ընթացքում Հայաստանում փաստացի գտնվի առնվազն 366 օր։

Փոփոխությունը հիմնավորվել է նաև արտերկրից ընտրություններին մասնակցելու նպատակով կազմակերպված ժամանումները կանխելու անհրաժեշտությամբ, սակայն այդ երևույթի իրական ծավալն ամբողջությամբ ուսումնասիրված չէ։ Նոր սահմանափակումը կարող է ազդել նաև այլ խմբերի վրա։

🔎 Ինչ հարցեր են առաջացնում ընտրելու իրավունքի համաչափության շուրջ նոր սահմանումները։

🔗 Ամփոփ Մեդիայի նոր բացատրական նյութի հղումը՝ առաջին մեկնաբանությունում։

#Ընտրություններ #ԸնտրելուԻրավունք #ամփոփմեդիա #փաստացի

09/09/2026

🇦🇲🇫🇷 Փաշինյանը ժամանել է Ելիսելյան պալատ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման

🗣 Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում ցմահ ազատազրկման դատապարտված Դավիթ Իշխանյանը բանտից հղած նոր ուղերձով ՀՀ Մարդու իրավ...
09/09/2026

🗣 Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում ցմահ ազատազրկման դատապարտված Դավիթ Իշխանյանը բանտից հղած նոր ուղերձով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հրավիրել է Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու և իրավիճակին տեղում ծանոթանալու համար։

Իշխանյանը ՀՀ պետական մարմիններին կոչ է արել պահանջել ու ստանալ 19 հայ գերիների մեղադրական ակտերն ու դատավճիռները՝ ընդգծելով, որ դրանք մինչ օրս չեն տրամադրվել ո՛չ իրենց, ո՛չ ընտանիքներին, ո՛չ էլ պաշտպաններին։ Նա նաև ահազանգել է, որ 2025 թ․ օգոստոսից իրենց արգելում են լիազորագիր տրամադրել ՀՀ-ում իրենց շահերը պաշտպանող անձանց։

«Այս դատավարությունն Ադրբեջանի դատական համակարգի համար վեր է ածվել կատարյալ ֆիասկոյի․․․ Մեզ մեղադրում են մարդկության դեմ գործած հանցանքների համար, բայց դատավճիռները թաքցնում են։ Սա մաքուր միջնադար է»,- նշել է Իշխանյանը՝ ՀՀ իշխանություններին հորդորելով տեր կանգնել ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիներին․

«Պարոնա՛յք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող անհատներ են։ Իմացած եղե՛ք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ։ Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք»։

#Փաստացի #ԱմփոփՄեդիա #ԴավիթԻշխանյան #ՀայԳերիներ #Բաքու #Արցախ

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Ampop Media posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ampop Media:

Shortcuts

Share