Արևիկ Հրատարակչություն Arevik Publishing

Արևիկ Հրատարակչություն Arevik Publishing The basic field of activity of the Publishing House “Arevik” is publication of children’s a

«Արևիկ» հրատարակչություն ՓԲԸ ստեղծվել է 1986թ.: Գործունեության հիմնական ոլորտներն են մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակումը: Ստեղծման օրից մշտապես մնալով մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարը՝ «Արևիկն» այսօր էլ իր ընթերցողին մատուցում է ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի հարուստ ընտրանի: Հրատարակչությունը նաև գործունեությ

ուն է ծավալում դասագրքաստեղծման գործում և շահել և ամենաբարձր մակարդակով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի մի ամբողջ շարք:

The Publishing House “Arevik” was founded in 1986. The basic field of activity is publication of children’s and young people’s literature, belles-lettres, manuals and educational-methodic books. From day of its foundation “Arevik” always remained the leader on publication of children’s and young people’s literature un Armenia and today offers the reader a rich choice of colorful children’s books in original, distinctive design. Also “Arevik” took part regularly in textbooks creation competitions, repeatedly declared the conqueror and have published at the highest level a series of manuals and Teacher’s books for general education schools.

03/07/2025

☀️ Շարունակում ենք շրջայցը «Արևիկ»-ում:
Այս մասում Սաբեթ Հովհաննիսյանը կխոսի գրատան միջոցառումներից, առաջարկվող աշխատարաններից, դասընթացներից:

«Արևիկ»-ը ոչ միայն գրքի, այլև երեխաների մտքի, հոգու և երևակայության զարգացման առաքելություն իրագործող վայր է։

29/06/2025

☁️ «Ամպիկը, որ չէր կարողանում անձրևել» գիրքը մի պատմություն է փոքրիկ ամպիկի մասին, որը կորցրել էր իր ավագ ընկերոջը և շատ էր տխրում ու շատ էր կարոտում նրան: Առանց իր ընկերոջ՝ ձև-ձևիկ խաղալը չէր ուրախացնում նրան: Առանց իր ընկերոջ՝ նա չէր կարողանում անձրևել, ինչը ամպերի կարևոր գործն է… Երկնքում կարծես ամեն բան փոխված լիներ:
Գիրքը քեզ կպատմի, թե ինչպես փոքրիկ ամպիկը անցավ այդ դժվար ճանապարհը և ինչպես նորից կարողացավ թե՛ անձրևել, թե՛ խաղալ իր սիրած խաղը իր ամպ-ընկերների հետ:

🏷 Արժեքը՝ 3800 դրամ
📍 Թումանյան 41
📦 Առաքումն անվճար է ողջ ՀՀ տարածքում❗️

27/06/2025
❗ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք պատվիրել մեր գրքերը կամ գրանցել ձեր երեխաներին մանկական միջոցառումների և դասընթացն...
16/06/2025

❗ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք պատվիրել մեր գրքերը կամ գրանցել ձեր երեխաներին մանկական միջոցառումների և դասընթացների մասնակցության համար, խնդրում ենք գրել՝

📥 «Արևիկ» գրատան Instagram կամ Facebook էջերին,
📲 կամ 043 41 46 46 հեռախոսահամարին՝ WhatsApp հավելվածով։

Հետևեք «Արևիկ» գրատան էջերին, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր գրքերի, միջոցառումների և գրատան նորությունների մասին։ 🧡

🐛 Երեխաների սիրելի «Շատ քաղցած թրթուրը» գրքի ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը «Արևիկ» գրատանը 📅 Հունիսի 15-ին, ժամը՝ 1...
13/06/2025

🐛 Երեխաների սիրելի «Շատ քաղցած թրթուրը» գրքի ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը «Արևիկ» գրատանը

📅 Հունիսի 15-ին, ժամը՝ 12:00
📍 Թումանյան 41

🎭 Նախատեսված է 3+ տարեկան երեխաների համար

Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ
📲 Գրանցումը՝ նախապես (WhatsApp հավելվածով 043 41 46 46 հեռախոսահամարին գրելով)

06/06/2025
📌 Գրանցումը բաց է. գրեք 043 41 46 46 հեռախոսահամարին՝ WhatsApp հավելվածով:Հասցրեք ընտրել այն ուղղությունը, որն ամենամոտն...
04/06/2025

📌 Գրանցումը բաց է. գրեք 043 41 46 46 հեռախոսահամարին՝ WhatsApp հավելվածով:

Հասցրեք ընտրել այն ուղղությունը, որն ամենամոտն է ձեր փոքրիկի ներաշխարհին ✨

Սա հրաշալի հնարավորություն է երեխաների համար՝ սովորել  պատմություն գրելու հմտությունները, իմանալ դրա գաղտնիքները, բացահա...
29/05/2025

Սա հրաշալի հնարավորություն է երեխաների համար՝ սովորել պատմություն գրելու հմտությունները, իմանալ դրա գաղտնիքները, բացահայտել գրելու տաղանդը և, գուցե, իրականացնել այն մեծ երազանքը, որ կոչվում է՝ ՄԱՆԿԱԳԻՐ:

«Փոքրիկ մանկագիր» ՄՐՑՈՒՅԹ՝
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
🗓️ Հունիսի 1, ժամը՝ 17:00
📍 «Արևիկ» գրատուն (Թումանյան 41)

Ձեր երեխան սիրում է հորինել պատմություննե՞ր։ Ուրեմն ժամանակն է, որ նա գրի առնի ու թղթին հանձնի այդ ամենը: Իսկ պատմություն գրելու հմտություններ ձեռք բերելու համար, հունիսի 1-ին «Արևիկ» գրատանը կանցկացվի «Փոքրիկ մանկագիր» աշխատարանը, որի ընթացքում երեխաները կսովորեն, թե ինչպես պատմություն գրել:

Աշխատարանը կվարի մանկագիր, դերասանուհի, փոքրիկների բազմաթիվ սիրված գրքերի հեղինակ Ամինե Անդան:

📚 Մրցույթի հաղթող պատմվածքը կտպագրվի «Արևիկ» հրատարակչության կողմից։

Մրցությի կարգը․
🔸 Երեխաները կսովորեն պատմություն գրելու հմտությունները, այնուհետև կհորինեն պատմություններ:
🔸Պատմությունները կընթերցվեն ժյուրիի կողմից և կընտրվի հաղթող պատմվածքը, որն էլ կտպագրվի «Արևիկ» հրատարակչության կողմից սիմվոլիկ քանակով:

Հաղթողը՝
🔸 Հնարավորություն կունենա մասնակցել գրքի ստեղծման ամբողջ գորցընթացին՝ խմբագրում, էջադրում, շապիկի ձևավորում:
🔸 Պատմությունը, որը դառնալու է փոքրիկ գիրք՝ գրախանութում կդրվի վաճառքի և «փոքրիկ գրքի» «փոքրիկ հեղինակը» կստանա իր գրքերի վաճառքից գոյացած հասույթը:
🔸 Հաղթած պատմությունը կներկայացվի «Արևիկ» գրատան Ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում:

Ժյուրիի կազմում՝
▪️Սաբեթ Հովհաննիսյան՝ «Արևիկ» հրատարակչության և գրատան տնօրեն
▪️Արմինե Անդա՝ մանկագիր
▪️Հեղնար Պետրոսյան՝ նկարազարդող

Սա հրաշալի հնարավորություն է երեխաների համար՝ սովորել պատմություն գրելու հմտությունները, իմանալ դրա գաղտնիքները, բացահայտել գրելու տաղանդը և գուցե իրականացնել այն մեծ երազանքը, որ կոչվում է՝ ՄԱՆԿԱԳԻՐ: Մենք հավատում ենք, որ ամեն երեխայի ներսում ապրում է իր փոքրիկ պատմությունը, որն արժե լսել։ ✨

❗Մասնակցությունը՝ նախնական գրանցումով: Գրանցման համար գրել 043 41 46 46 հեռախոսահամարին՝ WhatsApp-ով։

Շտապեք գրանցել ձեր փոքրիկներին «Արևիկ» գրատան միջոցառումներին: 🧡
26/05/2025

Շտապեք գրանցել ձեր փոքրիկներին «Արևիկ» գրատան միջոցառումներին: 🧡

«Սերմիկը» ունենք նաև առանց տուփ տարբերակովԱրժեքը՝ 5000 ֏🛵 Առաքումն  ԱՆՎՃԱՐ ողջ ՀՀ ով❗️Այսքան փոքրիկ գրքում կյանքի մի ամբ...
28/02/2025

«Սերմիկը» ունենք նաև առանց տուփ տարբերակով
Արժեքը՝ 5000 ֏
🛵 Առաքումն ԱՆՎՃԱՐ ողջ ՀՀ ով❗️

Այսքան փոքրիկ գրքում կյանքի մի ամբողջ ընթացք է տրված՝ սերմիկ լինելուց մինչև սերմիկներ տալը։ Տեքստի յուրահատուկ ոճը և պատկերապատումը համադրվելով զարգացնում են երեխաների
լեզվամտածողությունն ու երևակայությունը։

Պատվիրելու համար գրիր մեր էջին 📩

#նորգիրք #գրքամոլ #ընթերցանություն #մանկականգրքեր #երևան #հայաստան

Address

Տերյան փ. 91
Yerevan
010

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00

Telephone

+37410524561

Alerts

Be the first to know and let us send you an email when Արևիկ Հրատարակչություն Arevik Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Արևիկ Հրատարակչություն Arevik Publishing:

Share

Category

Our Story

«Արևիկ» հրատարակչություն ՓԲԸ ստեղծվել է 1986թ.: Գործունեության հիմնական ոլորտներն են մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակումը: Ստեղծման օրից մշտապես մնալով հանրապետության մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարը՝ «Արևիկն» այսօր էլ իր ընթերցողին մատուցում է ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի հարուստ ընտրանի: Վերջին տարիներին պարբերաբար մասնակցելով դասագրքաստեղծման նպատակով հայտարարված մրցույթներին՝ «Արևիկը» շահել և ամենաբարձր մակարդակով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի մի ամբողջ շարք:

Հրատարակչությունը ջանք ու եռանդ չի խնայում հայ երեխաներին ևս հասցնելու աշխարհի հայտնի ու սիրված գրքերը և բազում գրքեր են թարգմանում ռուսերենից, անգլերենից, իտալերենից, ուկրաիներենից, լեհերենից: The Publishing House “Arevik” was founded in 1986. The basic field of activity is publication of children’s and young people’s literature, belles-lettres, manuals and educational-methodic books. From day of its foundation “Arevik” always remained the leader on publication of children’ and young people’ literature in Armenia and today offers the reader a rich choice of colorful children’ books in original, distinctive design. For the last years “Arevik” took part regularly in textbooks creation competitions, repeatedly declared the conqueror and have published at the highest level a series of manuals and Teacher’s books for general education schools.

We also try to reach Armenian children famous and favorite books from all over the world, and many books have been translated from Russian, English, Italian, Ukrainian Polish.