06/08/2026
📊 2026 թ. հունիսին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 74 մլրդ 883.4 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 25.4%-ով:
🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ 2026 թ. հունիսին ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 49.9%, կրթությանը՝ 16.1%, փոխադրումներ և պահեստային տնտեսությանը՝ 11%:
📈 Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների միջոցներից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ 32 մլրդ 840.4 մլն դրամ, որոնք աճել են 28.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
ՀՀ վիճակագրական կոմիտե/ Statistical Committee of RA